Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Մարտ ամսվա պրեմիերաները․ արժե գնալ կինոթատրոն

20:33, 3 մարտի

Ահա եկավ գարունը, ինչով ուրախացրեց բոլորիս։ Իսկ NEWS.am STYLE-ը Ձեզ է ներկայացնում մարտ ամսվա պրեմիերաները։

«Կապիտան Մարվել»

Մինչ ողջ աշխարհը սպասում է «Վրիժառուները․ հանգուցալուծում» ֆիլմի ռելիզին, Marvel ստուդիան մեզ եւս մեկ հնարավորություն է տալիս ընկղմվել իր կինոաշխարհ՝ թողարկելով «Կապիտան Մարվելը»։

Ֆիլմն այն մասին է, թե ինչպես պատերազմող այլմոլորակային ռասաներ բախումից հետ, ռազմաօդային ուժերի օդաչու Քերոլ Դենվերսը ձեռք է բերում սուպերուժ եւ դառնում անխոցելի։ Հերոսը պետք է տիրապետի իր նոր հնարավորություններին, որպեսզի կարողանա դիմադրել հղոր թշնամուն։

Ֆիլմում գործողությունները տեղի են ունենում 90-ական թվականներին, այսինքն սա հենց կինոաշխարհի նախապատմությունն է («Կապիտան Ամերիկայի» առաջին մասին հետո)։ Պրեմիերային սպասեք մարտի 7-ից։

«Ստվեր»

Իմացեք, որ չինական կինոարտադրությունը երբեմն գլուխգործոցներ է ներկայացնում։ Եվ հույս ունեմ, որ այս ֆիլմը տեղ կգտնի չինական բարձրորակ ֆիլմերի ցուցակում։ Սյուժեն հանդիսատեսին ներկայացնում է Եռիշխանության ժամանակաաշրջանը։ Հրամանատար Ցզի Յույը դուելի է հրավիրում գեներալ Յանին, որը գրավել է Պեյ քաղաքը։ Այս ինքնավստահ եւ հանդուգն քայլի համար Յույը թագավորի կողմից զրկվում է բոլոր արտոնություններից։ Սակայն, բանտարկության մեջ նույնիսկ նա չի հրաժարվում հակարակորդին պատժելուց։ Չէ որ նրա փոխարեն արդեն մեկ տարի գործում է Ստվերը, որը հատուկ ուոցում ստացած նմանակ է։ Կինոթատրոններում՝ մարտի 7-ից։

 «Բալկանյան սահման»

20-րդ դարի վերջին Եվրոպայում կար եւս մեկ պատերազմ, որն անհնար է հիշել առանց սարսուռի։

Յուգասլավիա։ 1999թվական։ Ռուսական հատուկ խումբը հրաման է ստանում հսկողության տակ առնել Կոսովոյի Սլատինա օդնավակայանը եւ պահել մինչ օգնող ուժի գալը։ Այդ ստրատեգիական տարածքը նաեւ շատ կարեւոր է ալբանական  դաշտային հրամատարի եւ նատոյական գեներալի համար։ Օդանավակայան են մոտենում ռուսական խաղաղապահները եւ ՆԱՏՕ-ի ուժերը։ Աշխարհը կրկին մոտ է մեծ պատերազմին։

«Դամբո»

Դիսնեյը շարունակում է շահագործել իր սիրելի մուլտֆիլմերի մտքերն ու կերպարները։ Տեսնենք, թե այս անգամ ինչ կստացվի մեծ ականջներով փղիկից։

Կրկեսային բեմադրությունների կազմակերպիչ Մարկ Մեդիչին կրկեսի նախկին աստղ Հոլթ Ֆերրիերին եւ նրա երեխաներին՝ Միլիին ու Ջոյին նշանակում է նորածին փղիկի խնամակալներ, որի անհավանական մեծ ականջները միանգամից դառնում են կատակների եւ ծաղրի առարկա։ Հանկարծակի իմանալով, որ Դամբոն կարողանում է թռչել կրկեսի սեփականատերը գումար վաստակել կենդանու անսովոր ունակությունների շնորհիվ։

Պրեմիերան՝ մարտի 7-ից։

P.S.

Ձմեռն իհարկե արդեն վերջացավ, սակայն մեկ հայտնի սերիալի երկրպագուները գիտեն․ «Ձմեռը մոտ է»։

Հաճելի դիտում,

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել