Ահա եկավ գարունը, ինչով ուրախացրեց բոլորիս։ Իսկ NEWS.am STYLE-ը Ձեզ է ներկայացնում մարտ ամսվա պրեմիերաները։
«Կապիտան Մարվել»
Մինչ ողջ աշխարհը սպասում է «Վրիժառուները․ հանգուցալուծում» ֆիլմի ռելիզին, Marvel ստուդիան մեզ եւս մեկ հնարավորություն է տալիս ընկղմվել իր կինոաշխարհ՝ թողարկելով «Կապիտան Մարվելը»։
Ֆիլմն այն մասին է, թե ինչպես պատերազմող այլմոլորակային ռասաներ բախումից հետ, ռազմաօդային ուժերի օդաչու Քերոլ Դենվերսը ձեռք է բերում սուպերուժ եւ դառնում անխոցելի։ Հերոսը պետք է տիրապետի իր նոր հնարավորություններին, որպեսզի կարողանա դիմադրել հղոր թշնամուն։
Ֆիլմում գործողությունները տեղի են ունենում 90-ական թվականներին, այսինքն սա հենց կինոաշխարհի նախապատմությունն է («Կապիտան Ամերիկայի» առաջին մասին հետո)։ Պրեմիերային սպասեք մարտի 7-ից։
«Ստվեր»
Իմացեք, որ չինական կինոարտադրությունը երբեմն գլուխգործոցներ է ներկայացնում։ Եվ հույս ունեմ, որ այս ֆիլմը տեղ կգտնի չինական բարձրորակ ֆիլմերի ցուցակում։ Սյուժեն հանդիսատեսին ներկայացնում է Եռիշխանության ժամանակաաշրջանը։ Հրամանատար Ցզի Յույը դուելի է հրավիրում գեներալ Յանին, որը գրավել է Պեյ քաղաքը։ Այս ինքնավստահ եւ հանդուգն քայլի համար Յույը թագավորի կողմից զրկվում է բոլոր արտոնություններից։ Սակայն, բանտարկության մեջ նույնիսկ նա չի հրաժարվում հակարակորդին պատժելուց։ Չէ որ նրա փոխարեն արդեն մեկ տարի գործում է Ստվերը, որը հատուկ ուոցում ստացած նմանակ է։ Կինոթատրոններում՝ մարտի 7-ից։
«Բալկանյան սահման»
20-րդ դարի վերջին Եվրոպայում կար եւս մեկ պատերազմ, որն անհնար է հիշել առանց սարսուռի։
Յուգասլավիա։ 1999թվական։ Ռուսական հատուկ խումբը հրաման է ստանում հսկողության տակ առնել Կոսովոյի Սլատինա օդնավակայանը եւ պահել մինչ օգնող ուժի գալը։ Այդ ստրատեգիական տարածքը նաեւ շատ կարեւոր է ալբանական դաշտային հրամատարի եւ նատոյական գեներալի համար։ Օդանավակայան են մոտենում ռուսական խաղաղապահները եւ ՆԱՏՕ-ի ուժերը։ Աշխարհը կրկին մոտ է մեծ պատերազմին։
«Դամբո»
Դիսնեյը շարունակում է շահագործել իր սիրելի մուլտֆիլմերի մտքերն ու կերպարները։ Տեսնենք, թե այս անգամ ինչ կստացվի մեծ ականջներով փղիկից։
Կրկեսային բեմադրությունների կազմակերպիչ Մարկ Մեդիչին կրկեսի նախկին աստղ Հոլթ Ֆերրիերին եւ նրա երեխաներին՝ Միլիին ու Ջոյին նշանակում է նորածին փղիկի խնամակալներ, որի անհավանական մեծ ականջները միանգամից դառնում են կատակների եւ ծաղրի առարկա։ Հանկարծակի իմանալով, որ Դամբոն կարողանում է թռչել կրկեսի սեփականատերը գումար վաստակել կենդանու անսովոր ունակությունների շնորհիվ։
Պրեմիերան՝ մարտի 7-ից։
P.S.
Ձմեռն իհարկե արդեն վերջացավ, սակայն մեկ հայտնի սերիալի երկրպագուները գիտեն․ «Ձմեռը մոտ է»։
Հաճելի դիտում,
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում19:22, 22 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու էքստրավագանտ նվերներն իր ընտանիքին և ընկերներին17:12, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին17:05, 22 ապրիլի
ԴԴՏ-ի համերգը Երևանում՝ եվրոպական մակարդակի շոու