Ռուսական «Один в один» հայտնի շոուի շրջանակում հայտնի երգիչ Ալեքսեյ Չումակովը ժամանակին հասցրել է շշմեցնել ժյուրիի անդամներին եւ հեռուստադիտողին իր անհավանական նմանակումներով: Տարիներ անց նույն բեմից եւս մեկ հայ ստիպեց, որ իր ելույթից հետո ժյուրին հիացմունքից քարացած ծափահարի իրեն: Խոսքն Աբխազիայում բնակվող մեր հայրենակցի՝ Արմեն Խաչատուրյանի մասին է, որը նույն նախագծի շրջանակում օրեր առաջ նմանակեց Ալեքսեյ Չումակովին եւ ստիպեց շոուի բոլոր երկրպագուներին խոսել իր մասին:
Շոուի նոր եթերաշրջանը տարբերվում է նախորդներից: Այս անգամ մասնակիցները ոչ թե հայտնի երգիչ-երգչուհիներ են, այլ նախագծի երկրպագուներ, որոնք դեռեւս հայտնի չեն լայն զանգվածներին, բայց մեծ ցանկություն են ունեցել մասնակցելու նմանակման մասին այս նախագծին: Մասնակիցներին այդ հարցում օգնում են շոուի տարբեր եթերաշրջանների հայտնի մասնակիցները: Օրինակ, մեր հայրենակցի՝ Արմեն Խաչատուրյանի հետ աշխատում է հայտնի երգիչ Իրակլի Պիրցխալավան:
Արմենը ելույթ է ունեցել շոուի չորրորդ գալահամերգի ընթացքում: Յուրաքանչյուր գալայից հետո միայն մեկ մասնակից է անցնում եզրափակիչ փուլ: Մինչ եզարափակիչը մնացել է ընդամենը մեկ մրցութային շոու: Ի ուրախւթյուն բոլորիս՝ Արմենին հաջողվել է հաղթահարել մրցութային իր համերգն ու ստանալով ժյուրիի առավելագույն գնահատականները՝ հայտնվել եզրափակիչ փուլում:
Ի դեպ, տվյալ համերգին իր ելույթով ժյուրիին հիացրել է նաեւ մեր մյուս հայրենակիցը՝ Սերգեյ Արուտյունովը, որը մրցույթում նմանակում էր Քլաուս Մայնեին: Սերգեյը զբաղեցրել է տվյալ օրվա երկրորդ հորիզոնականը, սակայն ցավոք՝ նախագծի կանոնների համաձայն՝ միայն մեկ մասնակից կարող էր անցնել եզրափակիչ փուլ:
Երեկ նախագծի ֆինալիատ Արմեն Խաչատուրյանը օնլայն ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների տված հարցերին, ինչին արդեն անդրադարձել ենք NEWS.am STYLE-ում: Սակայն NEWS.am STYLE-ը երգչի հետ առանձին զրույց է ունեցել նաեւ «Один в один» նախագծին մասնակցելու, ժյուրիի տպավորությունների, Չումակովի արձագանքի, Իրակլիի հետ աշխատանքի եւ իր իսկ էմոցիաների մասին:
Անդրադառնալով նախագծին մասնակցելու իր որոշմանն՝ Արմենն ասում է.
«Դե, ինչպես սովորաբար լինում է, տեսա քասթինգի մասին ինֆորմացիան եւ որոշեցի, որ ցանկանում եմ մասնակցել: Ուղարկեցի հայտս, եւ որոշ ժամանակ անց կապվեցին ինձ հետ ու հրավիրեցին լսումներին»:
Թե հայտնի մարզիչներից ով, որ մասնակցի հետ պետք է աշխատի, որոշում են հենց իրենք՝ մարզիչները: Յուրաքանչյուր հաղորդման ավարտից հետո նրանք սեղմում են շոուի «կախարդական» կոճակը, որն էլ պատահականության սկզբունքով որոշում է, թե տվյալ մարզչի մասնակիցը հաջորդ փուլում ում պետք է նմանակի:
«Այնպես ստացվեց, որ Իրակլին հենց ինձ ընտրեց, երեւի մտածեց, որ ես կարող եմ այդ առաջադրանքը կատարել: Երբ իմացա, որ Չումակովին պետք է նմանակեմ, դրական էմոցիաներ ունեցա… Իսկապես, շատ ուրախացա, որովհետեւ ինձ համար նա մեծատառով արտիստ է, կարծում եմ՝ նա ռուսական շոու-բիզնեսի ամենատաղանդավոր արտիստներից է, որին կարելի է համեմատել արտասահմանյան աստղերի հետ: Ինչ վերաբերում է Չումակովին նմանակելու դժվարությանը՝ սկզբում ինձ թվում էր, թե ինձ համար այդքան էլ դժվար չի լինի դա անել, բայց երբ արդեն անցանք գործին՝ այդ շարժումները, միմիկան, տեսանյութերի անդադար ուսումնասիրությունները… Ամեն ինչ պետք էր ֆիքսել ու այդ պահին զգացի, որ դա այդքան էլ հեշտ չէ: Ամեն դեպքում, կարծում եմ՝ պատվով հաղթահարեցինք փորձությունը, հատկապես, որ Չումակովն՝ ինքն էլ իր էջում տեղադրեց իմ ելույթը»:
Ժյուրիի դրական ու հիացական արձագանքը որքան անսպասելի, նույնքան էլ ուրախալի էր Արմենի համար, թեեւ նշում է՝ այդ պահին չէր հասկանում՝ ինչ էր կատարվում.
«Իհարկե, չէի սպասում, որ բոլորն այդպես կարձագանքեն իմ ելույթին, բայց այդ պահին անգամ չէի զգում՝ ինչ է կատարվում: Ամեն դեպքում, եթե եղավ նման արձագանք, ուրեմն ինձ մոտ ամեն ինչ ստացվեց… Ամենակարեւորն այն է, որ Ալեքսեյ Չումակովին չհիասթափեցրի իմ ելութով»:
Ինչ վերաբերում է եզրափակչի իր կերպարին, Արմենը դեռ ստիպված է այն գաղտնի պահել.
«Շոուի կանոններից ելնելով՝ դեռ իրավունք չունեմ հայտնել, թե ում եմ նմանակելու հաջորդ փուլին: Ամեն ինչ պարզ կդառնա եզրափակչին նախորդող անոնսի հրապարակումից հետո, որը կարծում եմ՝ հասանելի կլինի եզրափակչից մի օր շուտ: Իսկ մարզիչս շարունակելու է մնալ Իրակլին»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Արմեն Խաչատուրյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը