Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Միայն դրա համար արժե կին ծնվել». «Մայրիկի օրագիրը» գրքի հեղինակ Մերի Սարիկյանը՝ կնոջ երջանկության բանաձեւի մասին

13:15, 8 մարտի

Գրող եւ բլոգեր Մերի Սարիկյանին Instagram-ում ակտիվ մայրիկները շատ լավ են ճանաչում: Գերմանաբնակ բլոգերն իր Emily&Mommy ինստագրամյան էջում երիտասարդ եւ անփորձ մայրիկների հետ կիսվում է երեխայի խնամքի խոհուրդներով, ներկայացնում իր եւ դստեր՝ փոքրիկ Էմիլիի ճանապարհորդություններն ու ընտանեկան մյուս պատմությունները: Իսկ անցած տարի Մերին իրականություն դարձրեց իր վաղեմի երազանքը՝ հեղինակեց «Մայրիկի օրագիրը» գիրքը, որտեղ տարբեր մասնագետների օգնությամբ՝ անդրադարձել է կնոջ հղիության եւ հետծննդաբերական շրջանին:

Այսօր՝ Կանանց միջազային տոնի առթիվ, NEWS.am STYLE-ը զրուցել է իրեն երջանիկ կին եւ մայրիկ համարող Մերիի հետ՝ խնդրելով մեր ընթերցողների հետ կիսվել իր ընտանեկան ներդաշնակության բանաձեւով:

Մերի, նախ՝ շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա առթիվՇատ կանայք դեռ փնտրում են իրենց երջանկությունը, դու, կարծես, այն արդեն գտել ես. ո՞րն է այդ բանաձեւը:

Անչափ շնորհակալ եմ, ես էլ առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել քո, բոլոր կանանց եւ աղջիկների մարտի 8-ը. թող միշտ շրջապատված լինեն ժպիտներով, ծաղիկներով, հաճելի անակնկալներով, սիրով եւ ջերմությամբ:

Այո, կարծում եմ՝ ես երջանիկ մարդ եմ: Ես երջանկությունը գտել եմ ինքս իմ մեջ եւ անկախ եմ փոփոխվող պայմաններից: Երջանկությունն այնպիսի մի հոգեվիճակ է, որն արտաքին պայմաններից կախված չէ: Մարդ կարող է ունենալ ամեն ինչ, բայց իրեն երջանիկ չզգալ: Մարդ ինքն իր ներսում պետք է գա այդ հոգեվիճակին, ու դա կախված է մեր՝ կյանքի նկատմամբ մոտեցումից, հայացքներից: Եթե դու քո մեջ կարողանում ես գալ այդ երջանկությանը, կողքի ցնցումները դա չեն կարող քեզանից խլել:

Կարող եմ ասել, որ երջանկության բանաձեւը հետեւյալն է՝ երջանկությունը մեր մեջ է, ընդհանրապես մարդու բնական հոգեվիճակը երջանիկ վիճակն է, նա ծնվում է երջանիկ, պարզապես կյանքի թոհ ու բոհի մեջ անկումների ու վերելքների իրողությունների զոհն ենք դառնում ու հաճախ մոռանում մեր իսկական բնական հոգեվիճակը, եւ սկսում տարվել կպչուն մտքերով, բայց պետք է հաճախ վերլուծես ինքդ քեզ, քո շրջապատը եւ գիտակցես, որ երջանիկ է նա, ով ուզում է երջանիկ լինել:

Լինելով երտասարդ մայրիկ՝ ամեն ինչ, թվում է, հասցնում ես՝ հետեւել դստերդ՝ Էմիլիին, բլոգ վարել, ճանապարհորդել, վերջերս էլ թողարկեցիր քո առաջին գիրքը` «Մայրիկի օրագիրը», մինչդեռ շատ կանայք ամուսնությունից եւ, հատկապես, երեխայի ծնունդից հետո պարփակված են դառնում: Ի՞նչ ես կարծում՝ այդ՝ ամեն ինչի համատեղելիությունը կնոջի՞ց է գալիս, թե՞ ամուսնուց, երեխաներից

Շատ լավ նշեցիր, որ թվում է, թե հասցնում եմ ամեն բան (ծիծաղում է): Պարզապես, ամեն ինչին սկսել եմ թեթեւ նայել ու խուճապի չեմ մատնվում, երբ ինչ-որ մի բան կիսատ է մնում, որովհետեւ երեխայի հետ պետք է լինել մի փոքր ճկուն եւ ավելի կրեատիվ: Երեխայի հետ մի բան պլանավորելն ավելի բարդ է, բայց դա չի նշանակում, որ պետք է ձեռքերը ծալել եւ նստել: Եթե, օրինակ, լավ եղանակ է, երեխան էլ քնել է, ինչո՞ւ չզբաղվել յոգայով, կարելի է արագ կողմնորոշվել  եւ անցնել գործի: Ինչ խոսք՝ այստեղ կարեւորում եմ նաեւ հայրիկի դերը: Երեխան դեռ փոքր է, բայց հիմնականում բոլոր երեխաներն էլ նույն փուլերն են անցնում, սակայն կարծում եմ՝ ամուսիններն, առհասարակ, պետք է միմյանց աջակցեն եւ նման պարագայում գործն ավելի թեթեւ է լինում, բայց անկասկած կնոջից էլ է շատ բան գալիս: Պետք չէ անիմաստ տեղը կյանքը բարդացնել: Պետք է ընդունել, որ մենք կատարյալ էակներ չենք եւ հնարավոր է՝ երբեմն թերանանք որեւիցե գործողության մեջ: Եվ եթե մի օր ձեզ ավելի լավ կզգաք հետաքրքիր զրուցակցի հետ սուրճ վայելելիս, ոչինչ, տունը կարելի է ավելի ուշ մաքրել, բայց կարեւոր է, որ երջանիկ ձեզ զգաք: Երջանիկ մայրիկը երջանիկ երեխայի գրավականն է, քանի որ մայրիկի բոլոր էմոցիաները փոխանցվում են երեխային:

Հաճախ կանայք մտորում են՝ ի՞նչ կլիներ, եթե լինեի տղամարդ, ու երազում գոնե մեկ օրով ապրել տղամարդու կյանքով: Երբեւէ նման ցանկություն ունեցե՞լ ես:

Անկեղծ ասած՝ մեծ տարիքում երբեւէ ցանկություն չեմ ունեցել տղամարդ լինելու, սակայն պատանեկության տարիներին իմ մտքով անցել է, որ, միգուցե, տղամարդկանց համար կյանքն ավելի հեշտ է, քանի որ ավելի ինքնուրույն են եւ շատ բան հենց իրենցից է կախված, բայց դա առաջ էր, երբ հասարակության տարբերությունը տղաների եւ աղջիկների միջեւ շատ ցայտուն էր: Հիմա կանայք ավելի ինքնուրույն են, գործարար են, ավելի ազատ են… Երեւի՝ դրա հետ էր առաջ տեսակետս կապված, բայց իրավիճակը փոխվեց ու ժաամակի ընթացքում հասկացա, թե կանայք որքան առավելություններ ունեն տղամարդկանց նկատմամբ. հենց այն, որ կանանց է վստահված երեխա լույս աշխարհ բերելու այդ առավելությունը, եւ այն զգացողությունները, որը կինն ունենում է մայրանալուց հետո, աշխարհում ամենաթանկն է: Միայն դրա համար արժե կին ծնվել:

Մեկամսյակն ինչպե՞ս է սովորաբար անցնում քեզ մոտ՝ ինչպես ամբողջ տարի՞ն, թե՞ ամեն դեպքում տարբերվում է մյուս օրերից:

Ճիշտն ասած՝ իմ սեղանին ծաղիկը երբեք չի պակասում, տարին 365 օր ես շրջապատված եմ ծաղիկներով, քանի որ ամուսինս գիտի, որ ես ծաղիկներ շատ եմ սիրում եւ շռայլում է ինձ: Սակայն մարտի 8-ն ու ապրիլի 7-ը մի փոքր յուրահատուկ է անցնում այն առումով, որ որպես տոնական օրեր՝ նշում ենք, միասին որեւէ տեղ ենք գնում, մի խոսքով՝ անպայման անդրադառնում ենք տոներին:

Նվերների հարցում ինչպիսի՞ն ես: Ամուսնուդ ակնարկո՞ւմ ես՝ ինչը քեզ համար ցանկալի նվեր կլիներ, թե՞ հետաքրքրությամբ սպասում ես նրա անակնկալին:

Իրականում երբեք չի եղել, որ միասին որեւէ խանութ գնանք, ես ինչ-որ բան ընտրեմ ու նա գնի. ես այդպես չեմ սիրում: Ես ինձ շոյված ու յուրահատուկ եմ զգում՝ տեսնելով, որ նա մտածել է, թե ինչն ինձ կհետաքրքրի, ինքնուրույն ընտրել է նվեր, փաթեթավորել է այն, ժամանակ ու սեր է ներդրել այդ ամենի մեջ: Սակայն, իհարկե, երբեմն լինում են դեպքեր, որ թեթեւ ակնարկեմ, թե ինչ ուղղությամբ պետք է փնտրի նվերը, բայց անգամ այդ դեպքում, երբ ես գիտեմ, թե ինչ է նվիրելու, իր կողմից նա միեւնույն է որեւէ անակնկալ պատրաստում է: Ամեն դեպքում, ավելի շատ սիրում եմ, երբ նվերն անակնկալ է լինում:

Մերի, դու միշտ կանացի ես, խնամված, ամեն ինչ կարծես հասցնում ես անել՝ գործերիդ հետ մեկտեղ նաեւ էլեգանտությունդ չկորցնելու համար: Էմիլիին է՞լ ես նույնը սովորեցնում հենց այս տարիքից սկսած:

Սովորեցնում եմ հենց այն առումով, որ ինքս փորձում եմ միշտ լինել այդպիսին: Երեխային եթե ինչ-որ բան ես ուզում սովորեցնել, դա քո օրինակով պետք է ցույց տաս: Դրանից ավելի լավ մեթոդ, պարզապես, չկա: Ասեմ, որ դա աշխատում է: Աղջիկս ինքն էլ այս տարիքից արդեն թիթիզանում է՝ միշտ տանից դուրս գալիս պայուսակ է վերցնում, միշտ կոկիկ է… Ամեն ինչ կրկնօրինակում է, այդ պատճառով էլ ես առաջին հերթին փորձում եմ լինել այնպիսին, ինչպիսին կցանկանայի, որ Էմիլին դառնա մեծանալով:

Ի՞նչը կինը երբեք չպետք է ների իր տղամարդուն:

Ինձ համար մի քանի բան կա աններելի, բայց երեւի ամենացավոտը հենց տղամարդու անտարբերությունն է: Ես միշտ ասել եմ, որ շատ բաներ կարող եմ ներել ամուսնուս ու անցնել առաջ, բայց եթե մի օր կասկածեմ, որ սիրված չեմ, հաստատ չեմ կարող նման տղամարդու հետ ապրել, քանի որ կարծում եմ՝ կյանքը շատ կարճ է, որպեսզի ապրես մեկի հետ, ով քեզ չի սիրում, ով անտարբեր է քո նկատմամբ, սառն է, հոգ չի տանում քո մասին, երբ դու տխուր ես: Բնականաբար, անտարբերությունից հետո գալիս է արդեն դավաճանությունը, քանի որ սիրող տղամարդը դժվար՝ դավաճանի իր կնոջը: Գուցե ինչ-որ դեպքերում լինի դա շրջանցել, բայց անտարբերությունն, իսկապես, ինձ համար ամենաաններելին է: Այն սիրո, զգացմունքի բացակայության նշան է: Կարծում եմ՝ նման տղամարդու հետ չարժե կյանքը շարունակել:

Առաջին գիրքդ երեխայի ծնունդի, հղիության եւ հետծննդաբերական թեմաների շուրջ է: Եթե էլի գիրք գրես, ի՞նչ թեմա կընտրես դրա համար:

Վերջին շրջանում իմ բլոգում ավելի հաճախ անդրադառնում եմ կնոջ եւ տղամարդու փոխհարաբերություններին, ընտանեկան կոնֆլիկտներին, դրանց լուծման տարատեսակ ձեւերին, եւ անկեղծ ասած՝ արձագանքներն ավելի շատ են: Ինձ շատ են առաջարկում, որ մի գիրք գրեմ երջանկության վերաբերյալ կամ, առհասարակ, սիրո մասին: Վերջերս պատմեցի իմ եւ ամուսնուս սիրո պատմությունն՝ ավելի գեղարվեստական մոտեցմամբ ու դրա շուրջ էլ արձագանքները շատ եղան, բոլորն ուզում են, որ գեղարվեստական գիրք էլ գրեմ, եւ ո՞վ գիտե, միգուցե, մի օր էլ զգամ, որ պատրաստ եմ նման մի գիրք ընթերցողի դատին հանձնելու: Նաեւ խորհուրդներ եմ գրում երեխաների դաստիարակության վերաբերյալ, որոնք նույնպես հավանության են արժանանում իմ լսարանի կողմից: Գուցե, նման մի գիրք էլ ներկայացնեմ:

Ի դեպ, ապրիլից պատրաստվում եմ հաճախել նաեւ հոգեբանության կուրսերի Գերմանիայի լավագոււյն ակադեմիաներից մեկում: Այդ կուրսերից հետո ինձ ավելի վստահ կզգամ խորհուրդներ տալիս, թեպետ նկատել եմ, որ լսարանն ավելի հետաքրքրված է լսել հենց մայրիկի խորհուրդները, որն իրենց մեջ է, նույն կյանքով է ապրում: Այնուամենայնիվ, այդ դասընթացներին կհաճախեմ, որպեսզի ավելի խորքային կարողանամ ներկայացնել այդ ամենը: Թեպետ ես կարծում եմ, որ հոգեբան լինելն ի ծնե է տրվում, սովորելու շատ բան չկա՝ դու կամ հասկանում ես մարդկանց ու փորձում լսել, կամ ոչ: Բայց կան մեթոդներ, որոնք ուսումնասիրելով կարող ես ավելի հեշտությամբ օգնել մարդկանց, ու այդ պատճառով էլ պատրաստվում եմ անցնել այդ կուրսերը:

Սյունե Առաքելյան                                                                               
Լուսանկարները՝ Emily&Mommy ինստագրամյան էջից

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել