Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Սպորտային կոշիկներ, սեր ու ծաղիկներ. հայտնի հայուհիները բացահայտում են, թե ինչ են ուզում կանայք

15:31, 8 մարտի

Ի՞նչ է ուզում կինը, ի՞նչ է կանացի երջանկությունն ու ի՞նչ նվերներ են սպասում կանայք մարտի 8-ին: Այս հարցերի պատասխանները եւս մի քանի տարբերակով բարձրաձայնելու համար NEWS.am STYLE-ը զրուցել է հայկական շոու-բիզնեսի հայտնի գեղեցկուհիներից 5-ի՝ Ելենա Բորիսենկոյի, Լիա Զախարյանի, Իլոնա Նուրբեկյանի, Արեւիկ Ալավելդյանի եւ Իրինա Այվազյանի հետ:

Շնորհավոր Մարտի 8, կանա՛յք: Եղեք երջանիկ ու միշտ առեղծվածներով լի:)

«Այս տարվա կարեւոր նվերս կլինեին շատ կարեւոր ու սպասված երկու հեռախոսազանգը, բայց ավաղ՝ դրանք չեն լինելու». Ելենա Բորիսենկո

Ով՝ ինչ ուզում է՝ ասի, միեւնույն է կնոջն ու տղամարդուն օդի պես հենց սերն է անհրաժեշտ: Երբ սիրված ես եւ սիրում ես, երջանիկ ես, երբ երջանիկ ես, աչքերդ փայլում են, երբ աչքերդ փայլում են, գեղեցիկ ես, երբ գեղեցիկ ես, կյանքն իր բոլոր դժվարություններով հիասքանչ է: Երբ սիրված ես, սիրում ես՝ լիարժեք ես:

Ընդհանրապես երջանկությունը լիարժեք մարդու զգացողություն է: Դե, իսկ կանացի երջանկությունը ընդունված հստակ կանոններ ունի՝ սիրել, սիրվել, եւ բնականաբար՝ մայրությունը: Բայց քանի որ ես փաստորեն այդ ընդունված պատկերացումներից ոմանցից առայժմ զրկված եմ, սովորել եմ յուրաքանչյուր հարցին այլ կողմից նայել, որպեսզի ոչ մի ընդունված ձեւաչափ չազդի իմ՝ երջանիկ մարդ տեսակի վրա: Ես միշտ ասում եմ, որ երջանկությունը մարդու տեսակ է: Մարդ կարող է ունենալ եւ փոխադարձ սեր, եւ բալիկներ, եւ շատ ու շատ բաներ, բայց երջանիկ չլինի: Իսկ եթե մի կողմ դնեմ ավելի գլոբալը, ապա ամեն բան շատ պարզ է: Եթե կա սեր, անհրաժեշտ է վստահությունը: Երբ վստահում ես, սերդ ավելի կայուն է, երջանկությունդ ամուր հիմքեր ունի, ավելի վստահ ես ապրում կյանքդ:

Նվերների եւ անանկալների մասին

Այս տարվա կարեւոր նվերս կլիներ շատ կարեւոր ու սպասված երկու հեռախոսազանգը, բայց ավաղ՝ դրանք չեն լինելու: Մեկը կարեւորելով անկարեւորը՝ կորցնում է կարեւորը, մյուսն էլ զոհաբերելով կարեւորը հանուն կարեւորի՝ ի վերջո երկուսն էլ կորցնում է:

Շատ կարեւոր է, երբ նվերը ուրախություն է պատճառում: Մարդ, իհարկե, կարող է ուրախանալ շատ չինչին փոքր բանից կամ, պարզապես, ջերմ խոսքից, լավ վերաբերմունքից…

«Կինն ուզում է արկածախնդրություն, ինտրիգա»… Լիա Զախարյան

Կինն ուզում է արկածախնդրություն, ինտրիգա, կինը ցանկանում է էմոցիա, զգացմունքայնություն, հետաքրքրության բավարարում եւ, ի վերջո, կինն ուզում է երջանկություն:

Կանացի երջանկություն ասելով՝ ես հասկանում եմ բավարարվածություն յուրաքանչյուր ոլորտում՝ դա կլինի զգացմունքային, դա կլինի հետաքրքրական, դա կլինի ուշադրության, գնահատականի, արժեքավորման՝ կարեւորը, որ լինի բավարարվածություն:

Նվերների եւ անակնկալների մասին

Երբեք նվերների մասին չեմ ակնկարկել ու ցույց չեմ տվել, թե ինչ կցանկանամ ստանալ, միշտ փորձել եմ հասկանալ, թե դիմացինն ինչ պատկերացում ունի իմ մասին, որքանով է հասցրել ինձ ճանաչել ու ինչ տեսակի անակնկալ է պատրաստել ինձ համար:

«Կինը տենչում է այն, ինչ չունի եւ ձանձրանում այն ամենից, ինչ ունի». Իլոնա Նուրբեկյան

Կինը տենչում է այն, ինչ չունի եւ ձանձրանում այն ամենից, ինչ ունի: Միեւնույն ժամանակ կինը բնություն է, նա միայն տալիս է, փոխարենն իրեն միայն արժանավայել սեր է պետք ըստ իս:

Կինը հրավեր է դեպի երջանկություն… Լիարժեք ընտանիք, անսահման սիրո զգացում: Կնոջ հանդեպ եղած սիրուց է ծնվել երկրի վրա ամբողջ գեղեցիկը:

Նվերների եւ անակնկալների մասին

Չեմ կարող ասել. Չէի հրաժարվի առանձնատնից՝ Բալիում (ծիծաղում է): Յուրաքանչյուր նվեր նույնկերպ կերջանկացնի ինձ: Միանշանակ, ծաղիկներն անպակաս պետք է լինեն:

Ակնկալիքներիցս առավել անակնկալներին ոչինչ չի կարող փոխարինել:

«Լավագույն նվերը տղայիս կողմից մի փունջ ծաղիկն է». Արեւիկ Ալավերդյան

Ի՞նչ է ուզում կինը. Ամեն ինչ ու միանգամից (ծիծաղում է):Ներդաշնակ առողջ հարաբերություններ, ընտանիք, որտեղ տիրում է սերն ու հարգանքը:

Ցանկալի նվերի ու անակնկալների մասին

Ցանկալի նվերը՝ տղայիս կողմից մի փունջ ծաղիկը:

Մտերիմներս, գրեթե, միշտ հարցնում են կամ արդեն իսկ իմանում են՝ ինչ եմ ընդհանրապես սիրում; Ամուսինս միշտ ֆիքսում է, երբ ասում եմ՝ այ, օրինակ, սա կցանկանայի: Ստացվում է այնպես, որ միշտ ստանում եմ այն, ինչ ուզում եմ:

«Եթե չեք իմանում ինձ ինչ նվիրել, նվիրեք սպորտային կոշիկներ». Իրինա Այվազյան

Ինչ է ուզում կինը… Ի՞նչ իմանաս՝ մինչեւ չիմանաս (ծիծաղում է):

Ինչ վերաբերում է կանացի երջանկությանը՝ ինձ համար երջանկությունը մեկն է՝ չկա առանձին կանացի, տղամարդու, երեխայի, տատիկի կամ պապիկի երջանկություն, կա մեկը, որը տարբեր ձեւերով ենք ընկալում կախված նրանից՝ կին ես, տղամարդ, տատիկ, պապիկ, թե երեխա: Երջանկություն է, երբ անկախ ես ամեն ինչից, երբ ներսումդ հանգաստություն է ու ներդաշնակություն:

Ցանկալի նվերի եւ անակնկալների մասին

Լավագույն նվերը՝ սպորտային կոշիկներն են՝ ավելի կանացի լինելու համար (ծիծաղում է): Իսկ եթե լուրջ, երբեք չեմ մտածել՝ որ տոնին, ինչ նվեր կստանամ, ուղղակի միշտ ասում եմ՝ եթե չեք իմանում ինձ ինչ նվիրել, նվիրեք սպորտային կոշիկներ, օծանելիք կամ ուղեւորության տոմս (ծիծաղում է):

Նվերի մասին, առհասարակ, չեմ սիրում ակնարկել, անակնկալներ եմ սիրում, որովհետեւ այդ ժամանակ դիմացինիդ էմոցիաներն ավելի իրական են լինում: Ինքս սիրում եմ կամ ասել, հարցնել, կամ եթե անկանկալ եմ ուզում անել, ուղղակի մաքսիմալ թաքցնում եմ հետքերը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ հայտնիների արխիվներից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել