Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Կիտրոնից պատրաստված դիմակներ՝ դեմքի համար

19:46, 10 մարտի

Շատ կանանց մոտ ի հատ են գալիս մաշկի տարիքային փոփոխություններ, պիգմենտային բծեր եւ ճարպոտ մաշկ, ինչը նրանց անհանգստացնում է։ Սրահներում բուժումներ ստանալը բավականին թանկ հաճույք է։ Բայց կա տարիներով փորձված, բնական կոսմետիկ մի միջոց, որը Ձեզ հասանելի է։ Կիտրոնից դիմակները շատ հեշտ են պատրաստվում տնային պայմաններում եւ կարող են օգնել ձերբազատվել մաշկի որոշ խնդիրներից։

Կիտրոնից՝ տնային պայմաններում պատրաստված դիմակները կարող են լուծել մաշկի բազմաթիվ խնդիրներ։ Կախված տարիքից՝ դեմքի մաշկը տառապում է չափից շատ պիգմենտացիայով, խախտվում ջրի բալանսը, ընկնում տոնուսը կամ մաշկը կորցնում է իր թարմությունը։ Բայց միջոցների եւ ժամանակի պակասի պատճառով քչերն են կարողանում գնալ սրահներ եւ բուժումներ ստանալ։

Կիտրոնից պատրաստված դիմակներ. բաղադրատոմսեր

Շատ հեշտ է ինքնուրույն պատրաստել նման դիմակներ. կոսմետոլոգիական բուժումների ժամանակ օգտագործվում են կիտրոնի հյութը եւ մի քանի այլ բաղադրիչներ։ Բայց տնային պայմաններում խորհուրդ չի տրվում օգտագործել բյուրեղացված կիտրոնաթթու։ Դիմակներում կիտրոնաթթվի առկայությունը կարող է մաշկի գրգռվածություն կամ անգամ այրվածքներ առաջացնել։

Դիմակներ յուղոտ մաշկի համար

Ձվից պատրաստված դիմակ մաշկի ծակոտիների համար

Մեկ ձվի դեղնուցը հարում եք ցածր յուղայնության թթվասերի հետ եւ ավելացնում քիչ քանակությամբ կիտրոնի հյութ։ Այս ամենը մի լավ խառնում եւ քսում եք դեմքին։ Նման դիմակը, առաջին հերթին, նախատեսված է  ծակոտիները նեղացնելու եւ բշտիկների ցանը բուժելու համար։  Եթե ավելի խիստ միջացներ են հարկավոր լավ արդյունք ստանալու համար, ապա դեղնուցը կարելի է փոխարինել սպիտակուցով (քիչ փրփրած)։

Մեղրից պատրաստված սնուցող դիմակ

Խառնեք կես կիտրոնի քամած հյութը մեղրի եւ ձիթապտղի յուղի հետ։ Եթե ստացված միատարր զանգվածը մի փոքր այրում է, ապա այն ավելի շուտ կազդի։ Դիմակը քսելուց հետո խորհուրդ է տրվում դեմքը ծածկել պապիրուսե թղթով կամ չոր անձեռոցիկով. այսպես օգտակար նյութերը ավելի մեծ ազդեցություն կունենան էպիդերմիսի (վերնամաշկի) վրա։ Նման դիմակները մաշկը կհարստացնեն սնուցող նյութերով, կչորացնեն խնդրահարույց հատվածները եւ կթարմացնեն դեմքի գույնը։

Վերականգնողական դիմակ՝ վարսակի թեփով

Պետք է հարել մեկ ձվի դեղնուցը, խառնել կիտրոնի հյութով եւ ավելացնել թարմ մրգերի կեղեւի քերուկը։ Այնուհետեւ,  ավելացնել վարսակի թեփը։ Պետք է ստանալ թանձր եւ միատարր զանգված։ Սա հիանալի դիմակ է թառամած մաշկի համար. այն ոչ միայն հեռացնում է ճարպային եւ պիգմենտային ավելորդ բծերը, այլեւ խնդրահարույց հատվածներում ձգում է մաշկը։

Դիմակներ չոր մաշկի համար

Խոտաբույսերով պատրաստված դիմակ՝ համալիր ազդեցության համար

Առաջին հերթին պետք է պատրաստել թուրմը՝ արեւքուրիկի խոտերով, երիցուկի ծաղիկներով, գայլուկի կոներով, ելակի եւ մոշի տերեւներով։ Ստացված զանգվածը զտում ենք, եւ քանի դեռ այն տաք է, ավելացնում մեղր, կես կիտրոնի հյութ եւ ձվի դեղնուց։ Ամենակարեւորը՝ բաղադրիչները չափից շատ չօգտագործել։ Քանի որ այն չի կարելի պահել, հետեւաբար պատրաստելուց հետո անմիջապես պետք է օգտագործել։ Դիմակը սնուցում է մաշկը եւ ակտիվացնում բջջային գործընթացները, որոնք երիտասարդացնում են այն։ Դիմակը նաեւ հեռացնում է մաշկի շերտավորումներն ու պիգմենտային բծերը։ Այն խորհուրդ չի տրվում քսել պարանոցին եւ աչքերի շուրջն առկա մաշկին, իսկ ձեռքերի համար նույնպես բավականին օգտակար կլինի։

Դիմակ վերնամաշկի շերտավորման համար

Վերցնում եք մի քանի չոր, կարմիր լոբու հատիկներ, եփում այն եւ մաղով անցկացնում։ Ավելացնում եք նույն քանակությամբ ձիթապտղի յուղ եւ կես կիտրոնի հյութ։  Զանգվածը մի փոքր տաքացնում եւ քսում եք դեմքին։ Արդյունքում, մաշկի շերտավորումն անցնում է եւ այն ավելի հարթ ու թարմ տեսք է ստանում։

Մրգերից պատրաստված դիմակ՝ ինտեսիվ սնուցման համար

Խառնում եք դեղձի, բանանի եւ կիվիի միջուկները եւ ավելացնում կես կիտրոնի  եւ լայմի հյութ։ նաեւ խառնում եք մեղր։ Այս դիմակը կարելի է օգտագործել ամեն երեկո։ Նորմալ մաշկի համար կարելի է մեղրը փոխարինել մի քանի գդալ թարմ, սառեցված սեւ թեյով՝ առանց շաքարի։ Այս դիմակի կանոնավոր օգտագործումը բարելավում է մաշկի վիճակը  եւ անգամ այլեւս սկրաբերի եւ մաքրող լոսյոնների կարիք չի լինում։

 

Աղբյուրը՝  Fancy


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել