Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ձերբակալված ահաբեկիչը հայտարարել է, որ Կիրկորովի համերգի տեռորիստական ակտը պատվիրել է Մաքսիմ Գալկինը

13:36, 13 մարտի

«Իսլամական պետության» ենթադրյալ մասնակից, Դաղստանի 20-ամյա բնակիչ Խիդիրնեբի Կազուեւը, ում մեղադրում են Ֆիլիպ Կիրկորովի համերգի ընթացքում տեռորիստական ակտի նախապատրաստության մեջ, հայտարարել է, որ փոփ արքայի սպանությունը պատվիրել է շոումեն Մաքսիմ Գալկինը։

Մեղադրյալի փաստաբան Իսրաֆիլ Գադադովը «Կոմերսանտ»-ին հայտնել է, որ Կազուեւը հերքում է, թե ահաբեկչություն է նախապատրաստել։ Մարտի 4-ին մեղադրյալը հարցաքննության ընթացքում պատմել է, որ 2017թ.-ի սկզբին Մոսկվայում իրեն է մոտեցել Մաքսիմ Գալկինը, ով առաջարկել է Կիրկորովին սպանել 2 մլն ռուբլու դիմաց։ Կազուեւի կարծիքով՝ Գալկինը սպանությունը պատվիրել է Ալլա Պուգաչովայի հանդեպ խանդի պատճառով։ Մեղադրյալը համաձայնել է  եւ 1 մլն ռուբլի կանխավճար ստացել, սակայն ավելի ուշ հրաժարվել է սպանություն կատարել՝ հաշվարկելով, որ դրանից կարող են մարդիկ տուժել։

Կազուեւն առաջարկել է հարցաքննել Կիրկորովին, Գալկինին եւ Պուգաչովային եւ նրանց մասնակցությամբ առերես հարցաքննություն անցկացնել, սակայն ներքին գործերի նախարարությունը մերժել է՝ նշելով, որ մեղադրյալն այդ կերպ ձգձգում է քննությունը։ Փաստաբանը հայտնել է, որ գլխավոր դատախազությանը կխնդրի գործը ներքին գործերի նախարարությունից փոխանցել Քննչական կոմիտե՝ Կազուեւի վարկածը ստուգելու նպատակով։

Մաքսիմ Գալկինը հրաժարվել է մեկնաբանել։ «Դա իմ թեման չեմ։ Ես ոչինչ չեմ մեկնաբանի»,– ասել է նա։

Հիշեցնենք՝ ըստ քննության վարկածի՝ 2016թ.-ի դեկտեմբերին մեղադրյալներ Խիդիրբենդի Կազուեւը, Գաբիբուլա Խալդուզովը եւ Սամիր Իբրաիմովը իսլամական կազմակերպություն են ստեղծել եւ նույն ժամանակաշրջանում որոշել տեռորիստական ակտ կատարել Ֆիլիպ Կիրկորովի համերգներից մեկի ժամանակ։ Բոլոր մասնակիցներն ավելի վաղ հերքել են իրենց մեղքը հանցագործության նախապատրաստության մեջ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել