Մենք վարժվել ենք, որ լավ կինոն հիմնականում արտադրում են Ամերիկայում, ինչպես նաեւ Արեւմտյան Եվրոպայում։ Բայց երբեմն արեւելյան կինոն նույնպես բազմաթիվ գլուխգործոցներ է ներկայացնում։
NEWS.am STYLE-ը ներկայացնում է 2002 թվականին արտադրված «Հերոսը» կինոնկարը՝ մարտաֆիլմի, դրամայի եւ արկածային ժանրերում։
Ռեժիսորն է Չժանա Իմոուն, գլխավոր դերերում՝ Ջեթ Լի, Թոնի Լյուն, Մեգի Չուն, Չժան Ցզին, Չեն Դաոմին եւ Դոնի Են։
Ֆիլմը Անանուն վարպետի մասին է, նա ցանկանում է պաշտպանել կայսրին, որի դեմ ուղարկվել են բանահյուսական անուններով մարդասպաններ՝ Կոտրված սուր, Թռչող ձյուն եւ Երկինք. նրանք անթերի տիրապետում են մարտարվեստներին։
Անանունը կայսրին հեքիաթի նման պատմում է մարդասպանների հետ մենամարտերի մասին, որտեղ ճշմարտությունը հորինվածքից չի տարբերվում։ Իր վարկածն ունի նաեւ կայսրը։
Ընդհանուր առմամբ, դժվար է կարծիք հայտնել չինական կինեմատոգրաֆի մասին, քանի որ նրանց կինոնկարներն առանձնահատուկ կոլորիտ ունեն, հաճախ բարդ՝ ընկալման համար։
«Հերոսը» ֆիլմ-պոեմ է՝ լի նրբաճաշակությամբ ու էսթետիկայով։ Կերպարների փիլիսոփայական ելույթներից մինչեւ հիասքանչ վիզուալը։
Այն, թե ինչպես է մատուցված ֆիլմը դիտողին, հիրավի, արժանի է մեծագույն գովասանքի. մեզ ցուցադրում են մեկ պատմության 3 տարբերակ, որոնք մերթ լրացնում, մերթ հերքում են միմյանց։ Եվ այստեղ կարեւորն այն չէ, թե որն է դրանցից ճիշտը (այս մասին առհասարակ չես էլ մտածում), այլ պատմության բուն էությունը։
Ճի՞շտ վարվեց արդյոք գլխավոր հերոսը՝ Անանունը։ Ճի՞շտ են արդյոք նրա արարքները պատմության ավարտին, եւ արժե՞ր արդյոք այդ ամենն այն զոհողությանը, որը վճարեցին մյուս կերպարները։
Կինոնկարը դիտելուց հետո, համոզված եմ, զանազան փիլիսոփայական մտքեր կայցելեն ձեզ՝ կյանքի ու ընտրության, իշխանության ու իշխանավորների, մարդկանց վրա նրանց ազդեցության, վրեժի ու ներման, հուսահատության ու ըմբռնման մասին...
Դերասանական խաղի մասին նույնպես դժվար է ասել երկու բառով. դերասաններն իրենց կերպարները ներկայացնում են ավելի շուտ ասես թատրոնում, քան մեզ համար սովորական կինեմատոգրաֆում։
Ինձ համար այս կինոնկարում բարձունքի վրա են Չեն Դաոմինը եւ Թոնի Լյունը՝ կայսր Ցինի եւ Կոտրված սրի դերակատարները։ Նրանց մարմնավորած կերպարների մատուցումը անկեղծ է, եւ թեեւ նրանք գլխավոր հերոսները չեն, բայց հանդիսատեսին են հասցնում կինոնկարի գլխավոր միտքը, գաղափարը։
Եվ իհարկե, իրենց գեղեցկությամբ հիանալի են մարտական տեսարանները՝ նուրբ ու գերող։ Չինական կինոնկարների սիրահարներին ասեմ, որ 93 րոպեանոց թատերական տարբերակի կողքին կա նաեւ ընդլայնված՝ 107 րոպեանոց տարբերակը։
Հ.Գ.
Կինոն արվեստի քվինտէսենցիան է, եւ խելամիտ չէ նախապատվությունը տալ նրա «ճյուղերից» մեկին՝ անտեսելով մնացած բոլորը։ Հարկ է դիտել լավ ու բազմազան կինո։
Հաճելի կինոդիտում,
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը