Կինոյի ֆոնդը հայց է ներկայացրել Enjoy Movies ընկերության դեմ՝ կազմակերպության համար ռեկորդային գումարով՝ 112,9 մլն ռուբլի։ Գործը գրանցվել է Մոսկվայի արբիտրաժային դատարանում։
2016թ.-ին Կինոյի ֆոնդը կինոընկերությանը 112,7 մնլ ռուբլի է հատկացրել «Ալադին» ֆիլմի նկարահանման համար, սակայն այն այդպես էլ չի նկարահանվել։ Enjoy Movies-ի եւ ֆոնդի կայքերում ֆիլմի մասին տեղեկատվություն առկա չէ։ Ընդհանուր առմամբ ֆոնդը 24 պարտատեր կազմակերպություն ունի։ Enjoy Movies-ին հաջորդում է «Медиа Арт Студио»-ն՝ 80 մլն ռուբլի գումարով։
2010թ.-ին Enjoy Movies ընկերութունը հիմնել են Սարիկ եւ Ղեւոնդ Անդրեասայանները եւ Գեորգի Մալկովը։ 2017թ.-ին եղբայրները լքել են նախագիծը։ 8 տարվա ընթացքում նրանք եղել են «Պաշտպաններ», «Կոմա», «Երկրաշարժ» ֆիլմերի պրոդյուսերներից մեկը։ Սարիկ Անդերասայանը հայտնի է որպես «Հղին», «Այն նույն Կառլսոնը», «Ինչ են անում տղամարդիկ» ֆիլմերի ռեժիսոր։
Լրատվամիջոցների հարցումներից հետո եղբայրները Facebook-ում հրապարակումներ են արել՝ հայտնելով, որ այժմ ընկերության հետ ոչ մի ընդհանուր բան չունեն։ «Մեծ խնդրանք։ Մինչ մեր բարի եւ ազնիվ ազգանվան վերաբերյալ հիմարություններ գրելը բարեհաճեք վերստուգել տեղեկատվությունը։ Ես հասկանում եմ, որ շատերը ձգտում են աղմուկ բարձրացնել մեր շուրջ, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ դա չի աշխատի, քանի որ ես հերթական անգամ ցանկանում եմ ասել, որ չեմ ցանկանում հայտնի լինել։ Google-ը եւ պարտապանների պաշտոնական ցանկերը օգնության կհասնեն»,- իր միկրոբլոգում գրել է Սարիկը։
2017թ.-ին Enjoy Movies-ը մտադիր էր իրեն սնանկ հայտարարել։ 2018թ.-ի հուլիսին կինոյի ֆոնդը հայտարարեց, որ ընկերությունն ամբողջությամբ մարել է բոլոր պարտքերը՝ վերադարձնելով 50 մլն ռուբլի, որը տրամադրվել էր «Պահապաններ» ֆիլմի համար։
Ավելի վաղ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին դիմել էր դատախազություն՝ խնդրելով ստուգել ընկերությունները, որոնք պարտքեր ունեն կինոյի ֆոնդին։ Արդյունքում մի քանի քրեական գործ էր հարուցվել բյուջետային միջոցների վատնման վերաբերյալ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի