Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Ֆիլիպին մի անհանգստացրեք». Գալկինը հերքել է առնչությունը Կիրկորովի դեմ մահափորձին  

11:12, 14 մարտի

Շոումեն Մաքսիմ Գալկինը խոսել է տեղեկությունների մասին, թե իբրեւ մասնակցություն ունի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ մահափորձին։ Հումորիստի խոսքով՝ այդպիսի հայտարարությունների պատճառ կարող են լինել «գարնանային սրացումները»։

2017թ.-ին Ֆիլիպ Կիրկորովի համերգի ընթացքում պայթյունի կազմակերպման գործով կասկածյալներից մեկը հայտարարել է, որ տեռորիստական ակտ չի ծրագրել։ Նրա խոսքով՝ սպանության պատվերը ստացել է հայտնի հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինից ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովայի հանդեպ խանդի պատճառով։

Մեկնաբանելով մեղադրանքները՝ Մաքսիմ Գալկինը ենթադրել է, որ նման հաղորդումներն ընդամենը գարնանային սրացումների հետեւանք են։ Նրա խոսքով՝ հասկանալի է նաեւ պատճառը՝ ինչու են այդ լուրերն այդքան արագ տարածվել մամուլում։ Գալկինը հեգնանքով ընդգծել է, որ դատելով լրատվամիջոցներում նշված «գումարներից»՝ ինչ-որ մեկը բավարար բարձր չի գնահատում Կիրկորովի կյանքը։

«Ես միայն մի խնդրանք ունեմ․ մի անհանգստացրեք Ֆիլիպին։ Նա շատ վշտացած է, որ այդքան էժան գնով են պատվիրել»,- հայտարարել է Մաքսիմ Գալկինը տեսաուղերձում, որը հրապարակել է Instagram-ում։

«Կոմերսանտ»-ի տվյալներով՝ ներքին գործերի նախարարությունը մերժել է մեղադրյալի խնդրանքը հարցաքննել Կիրկորովին, Գալկինին եւ Պուգաչովային, ինչպես նաեւ նրանց մասնակցությամբ առերես հարցաքննություն անցկացնել։ Գերատեսչությունում գտել են, որ նա այդ կերպ փորձում է խուսափել պատասխանատվությունից եւ երկարաձգել քննությունը։ Իրավապահ մարմինների տվյալների համաձայն՝ հանցագործները նպատակ են ունեցել ինքնաշեն պայթուցիկ սարքեր գործադրել։ Նրանց չի հաջողվել ավարտին հասնցել մտադրությունը, քանի որ շինությունը, ուր անցակացվում էր համերգը, հսկվում էր ոստիկանության աշխատակիցների կողմից։

Ընդ որում, Ֆիլիպ Կիրկորովի ընկերության տնօրեն Գենադի Ռիբակը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ընդգծել է, որ 2017թ.-ին համերգի ընթացքում հարձակման պատրաստման տեղեկատվությունն իսկական աբսուրդ է։ Ավելի ուշ իրավիճակը մեկնաբանել է նաեւ Կիրկորովը՝ սւոտ անվանելով հայտարարությունն այն մասին, թե Գալկինն իր սպանության համար 2 մլն ռուբլի է վճարել։

«Օրվա համար բոլորովին այլ ծրագրեր ունեի։ Արդյունքում այն անցկացնում եմ՝ հերքելով հերթական սուտը, որը վերաբերում է իմ մտերիմ ընկերներին՝ Մաքսիմին եւ Ալլային։ Լավ է, որ մեր հումորի զգացումը բավականացնում է՝ այդ ամենը սրտին մոտ չընդունելու համար»,- Instagram-ում գրել է արտիստը։

Ավելի ուշ նա դիմել է երկրպագուներին. «Օգնեք ինձ հետագայում եւս ուրախացնել ձեզ եւ պայքարել ստի ու հիմարության դեմ, որը երբեմն այդքան սեւեռուն է եւ ակտիվորեն խանգարում է ապրել ու ասել ճշմարտությունը»։

 

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Газета.ру, ТАСС, СтарХит


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել