«Եվրատեսիլը» բեմից այն կողմ․ տեսանյութ Թել Ավիվից

Ով կհաղթի «Եվրատեսիլ 2019»-ին. լրագրող-փորձագետների կանխատեսումները եւ կարծիքը Սրբուկի ելույթի մասին

Exclusive. հարցազրույց Սրբուկի հետ՝ «Եվրատեսիլ 2019»-ի երկրորդ կիսաեզրափակչից առաջ

Մաշկի արագ խոնավեցում ու թեթեւ, ցերեկային դիմահարդարում մի քանի րոպեում. խորհուրդներ մասնագետից

Ավարտը մոտ է. «Գահերի խաղ»-ի վերջին սերիայի թրեյլերը

Ինչպես են Քիմ Քարդաշյանին «տեղավորել» թաց զգեստի մեջ, եւ շաբաթվա ընթացքում քանի օր է մարզվում աստղը

Հարցում. ո՞վ կնստի երկաթե գահին, ըստ «Գահերի խաղ»-ի հայ երկրպագուների

Պայքար թագավորական նավահանգստի համար. «Գահերի խաղ»-ի 8-րդ եթերաշրջանի 5-րդ սերիայի թրեյլերը

Tbilisi Mercedes-Benz Fashion Week- 2019: Djaba Diassamidze՝ վրացական ակցենտով փարիզյան կուտյուր

NEWS.am STYLE&haze․ նոր նախագիծ

Tbilisi Mercedes- Benz Fashion Week- 2019. BLIKVANGER՝ լինել այն, ինչին արժանի ես

Հանդիսատեսի արձագանքը «Գահերի խաղ»-ի 8-րդ եթերաշրջանի 3-րդ սերիայի ամենաէպիկական պահին

«Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի 4-րդ սերիայի թիզերը

«Նայում եմ Ռոբերտին եւ հասկանում, որ նա սուպերաստղ է»․ Լոբոդան եզրափակիչ չանցած Ռոբերտ Բագրատյանի մասին

Միշա Գրիգորյանը հիանալի երգեց, սակայն չանցավ եզրափակիչ

Բյութի բլոգերի 5 ամենասիրելի կոսմետիկ միջոցները

«Մահացածներն արդեն այստեղ են». «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի 3-րդ սերիայի թրեյլերը

Հայ տղային չի հաջողվել հաղթել գերմանական «The Voice Kids»-ի եզրափակչում

«Շատերի մոտ զարմանք կար. չգիտեին, որ կարողանում եմ նաեւ երգել». Ալինա Մարտիրոսյանը՝ որպես երգչուհի ներկայանալու մասին

14:25, 15 մարտի

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը վերջերս զարմացրեց իր երկրպագուներին եւ հետեւորդներին՝ ներկայացնելով մի հոլովակ, որում երգում է: «Прихoдите В Мой Дом»` այսպես է կոչվում զուգերգը, որն Ալինան կատարում է երգիչ-հանդիսավար Զորիկ Բարսեղյանի հետ:

NEWS.am STYLE-ը զրուցել է Ալինայի հետ՝ որպես երգչուհի ներկայանալու, առաջիկա ծրագրերի, նոր նախագծում նկարահանվելու եւ ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի առաջին մոնոներկայացման մասին:

Դերասանուհին նշեց, որ դուետով ներկայանալու առաջարկը եղել է հենց Զորիկի կողմից, որն Ալինայի ամուսնու ընկերն է: Երգելու առաջարկը Ալինան սիրով է ընդունել, քանի որ ինչպես բազմիցս նշել է դերասանուհին՝ երգչուհի դառնալու ցանկություն ունեցել է դեռեւս մանկության տարիներից.

«Սա տեսահոլովակ չէ, պարզապես տեսանյութ է, որով ցանկացել եմ տեղեկացնել, որ բացի հանդիսություններ վարելուց, նաեւ հանդես եմ գալիս որպես երգչուհի: Շատերը չգիտեին, որ ես երգում եմ, չնայած իմ հարցազրույցներից շատերում նշել եմ, որ իմ ամենամեծ երազանքը դեռ փոքր տարիքից, երբ սովորում էի Բալետի ակադեմիայում, եղել է երգելը, երգչուհի դառնալը, քանի որ ինձ մոտ բացարձակ լսողություն էր ու ես երազում էի երգել գոսփել ժանրի մեջ, որովհետեւ շատ եմ սիրում այն, ինչ կապված է Աստծուն փառաբանելու հետ: Պարզապես չի ստացվել: Այն ժամանակ բարդ էր, պետք էր շատ լուրջ աշխատանք տարվեր, որը կապված էր նաեւ ֆինանսավորման հետ, ինչը հեշտ բան չէր: Բայց հիմա արդեն կարող եմ այդ երազանքն իրագործել»,-ասում է դերասանուհին՝ վստահեցնելով, որ արդեն ներկայացված աշխատանքին կավելանան այլ գործեր եւս:

«Ունեմ գրած երգ, որն անպայման հասանելի կլինի հանդիսատեսին: Մնում է աշխատել դրա շուրջ եւ ավարտին հասցնել»:

Դերասանուհին խոստովանում է՝ իրեն երգչուհու դերում տեսնելը շատերին է զարմացրել:

«Արձագանքները շատ են: Շատերի մոտ զարմանք կար, քանի որ չգիտեին, որ կարողնում եմ նաեւ երգել: Ես միշտ բացատրել եմ, թե ինչու թատրոնում չեմ աշխատել երբեք, որովհետեւ կարծում եմ՝ թատրոնն իմը չէ, ինձ համար այն մեծ բեռ է: Իսկ ես միշտ աշխատում եմ այն ոլորտներում, որոնք իմն են՝ սերիալներ, գեղարվեստական ֆիլմեր, սիթքոմներ… Եթե ձայնային տվյալներ չունենայի, երբեք երգարվեստի ուղին չէի բռնի: Մարդ շատ բան կարող է սիրել, բայց պիտի զբաղվի նրանով, ինչ կարողանում է անել»:

Այս շրջանում հեռուստադիտողը կրկին հնարավորություն ունի տեսնել Ալինային հեռուստատեսությամբ՝ «Տնփեսա» սիթքոմի կրկնողության մեջ: Ալինան նշում է՝ հատկապես արտերկրում ապրող հեռուստադիտողներից շատ նամակներ է ստանում՝ խնդրանքով շարունակել նախագիծը: Ինչ վերաբերում է նոր նախագծերում նկարահանվելուն՝ դերասանուհին ասում է՝ առաջարկ կա, սակայն այն չի ցանկանում մանրամասնել, քանի դեռ կյանքի չի կոչվել:

Ալինան այս շրջանում ոգեւորված է նաեւ ամուսնու նորությամբ: Շուտով Կարենը կներկայանա իր առաջին մոնոներկայացմամբ, որին դերասանուհին առանձնակի անհամբերությամբ է սպասում:

«Կարենը՝ ամուսինս, պատրաստվում է իր առաջին մոնոներկայացմանը` «Մի մոլորակ, մի ժողովուրդ» խորագրով, որը հիմնված է նրա «Զարթոնք» պոեմի վրա: Այնտեղ շատ գլոբալ թեմա է շոշոփվելու այն մասին, որ մարդկանց չպետք է տարանջատել միմյանցից: Ճիշտ է՝ մենք տարբեր ենք, բայց օտար չենք: Մի բաժանեք մարդկանց: Մենք բոլորս մի երկինքն ունենք՝ նույն արեւը, նույն լուսինը. չպիտի լինեն սահմաններ: Մոնեներկայացումը միտում ունի մարդկանց միաբանելու, որ սեր լինի ու չլինեն պատերազմներ»:

Իսկ քանի որ կանանց մեկամսյակը շարունակվում է, Ալինային խնդրեցինք կիսվել իր բարեմաղթաքով՝ ուղղված հայ կանանց եւ աղջիկներին.

«Հայ կանանց ու աղջիկներին կմաղթեմ անսահման երջանկություն, սեր եւ սիրված լինել: Սերն ամենից կարեւորն է մարդու կյանքում: Սեր՝ Աստծո, ընտանիքի, երեխայի, ամուսնու հանդեպ: Ի վերջո, կարերոր է, որ ինքդ սիրված լինես»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության