Ամերիկացի միլիոնատեր, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն անսահման սիրում է դստերը, ինչը հաճախ ցուցադրում է իր միկրոբլոգերում։ Օհանյանը նոր հոլովակ է հրապարակել դստեր՝ Օլիմպիայի հետ, որի մեկնաբանություններում խոսել է հայր լինելու երջանկության մասին։
Посмотреть эту публикацию в Instagram
«Հայր դառնալ նշանակում է, որ ես հնարավորություն ունեմ կրկին վերապրելու ամեն բան դստերս չպղտորված աչքերով։ Նույնիսկ պարզ, համեղ, թարմ միրգը երջանիկ պարի առիթ է։ Ես կրկին սովորում եմ՝ ինչ է նշանակում ուրախանալ ինքդ քեզանով։ Նույնիսկ երախտագիտության եւ մտորումների կարճ պահերը երկար ճանապարհ են անցնում։ #DadThings»,- գրել է Օհանյանը։
Սեւ-սպիտակ հոլովակում Ալեքսիսի եւ թենիստի բազմակի չեմպիոն Սերենա Ուիլյամսի դուստրը երգում եւ ուրախանում է «համեղ մրգի»՝ բանանի համար։ Օհանյանին կարելի է ոչ միայն իդեալական հայր, այլեւ ամուսին համարել, ով ոչինչ չի խնայում, երբ խոսքը ռոմանտիկայի մասին է։
Հարցազրույցներից մեկում Reddit-ի հիմնադիրը պատմել է, որ ինքը մի քանի հաճելի ժեստ է արել Սերենայի հանդեպ, ինչը վիրավորել է ընկերներին եւ շատ օգտատերերի, ովքեր ասում էին, թե իր ֆոնին վատ տեսք ունեն։
«Այդ պամությունը սկսվեց, երբ ես կնոջս բիլբորդներ նվիրեցի (բոլոր ժամանակների մեծագույն մայրը)։ Այդ կերպ ես ցանկանում էի նշել Սերենայի վերադարձը մեծ թենիս։ Հղիության ու ծննդաբերության պատճառով, որոնք նրա համար բավական բարդ էին, նա ստիպված էր դադար վերցնել սպորտային կարիերայում։ Դրան հաջորդեց ճանապարհորդությունն Իտալիա։ Երբ Սերենան խնդրեց իր համար իտալական ոճով ընթրիք պատրաստել, ես նրան մասնավոր ինքնաթիռով Վենետիկ տարա»,- պատմել է Օհանյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ