Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ռեժիսոր Արմեն Միրզոյանը՝ «Ա.Կ.Ա» ֆիլմի աստղային կազմի, բաց տեսարանների եւ սյուժեի մասին (ֆոտո)

16:15, 16 մարտի

Մարտի 21-ից մեծ էկրաններ կբարձրանա ռեժիսոր Արմեն Միրզոյանի «Ա.Կ.Ա»  ֆիլմը: Սյուժեի հիմքում երկու հարազատ եղբայրների պատմությունն է, որոնք ճակատագրի բերումով հայտնվել են կյանքի հակառակ բեւեռներում: Ի դեպ, ֆիլմը հետաքրքիր է նաեւ աստղային դերասանական կազմով: Ֆիլմասերները գլխավոր դերերում կտեսնեն Խորեն Լեւոնյանին, Սարգիս Գրիգորյանին, Արաբո Գրիգորյանին, Նարինե Պետրոսյանին, Աննա Գրիգորյանին եւ Աննա Դովլաթյանին:

NEWS.am STYLE-ը ֆիլմի նկարահանման, դերասանական կազմի եւ մյուս մանրամասնորի շուրջ զրուցել է ռեժիսորի հետ:

Ըստ ռեժիսորի՝ ֆիլմի կայացման հարցում կարեւոր են բոլոր գործոնները՝ եւ´ դերասանական կազմը, եւ´ պատմությունը,  եւ´ պատմության իրականացումը, եւ´ նկարահանումները.

«Ասել, որ լավ դերասաններով կարելի է վատ պատմություն ներկայացնել, սխալ կլինի: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ դերասաններից, գրեթե, բոլորը հայտնի են, միայն խոսում է այն մասին, որ նախագիծը լավն է: Եթե  հայտնի են, ապա պատասխանատվությունն ավելի մեծ է, հակառակ դեպքում՝ կկարդային սցենարը և կհրաժարվեին»:

Արմեն Միրզոյանի խոսքով՝ նկարահանումներն անցել են ըստ նախապես գծված պլանի՝առանց շեղումների.

«Կար հստակ ռեժիմ, որով աշխատում էինք: Բոլոր տեսարաններն էլ տպավորվել են, կարող եմ ասել, որ նույնիսկ անգիր եմ հիշում դրանք՝ կադր առ կադր, դուբլ առ դուբլ: Բարդության տեսանկյունից կարող եմ ասել, որ  ունեինք մասշտաբային տեսարաններ, որոնք բավական բարդ էր իրականացնելը՝ մի քանի փողոց փակելը, մեքենանների մրցավազքը, ունենք շատ լավ տեսարան, որը խորը հանքի մեջ է նկարահանվել: Կարծում եմ, որ հանդիսատեսը կգնահատի: Միգուցե մի փոքր հակասական է հնչում, բայց  տեխնիկապես բարդ տեսարանները նաեւ հեշտ է նկարահանելը: Իմ կարծիքով՝ շատ ավելի բարդ է հոգեբանական ծանր տեսարաններ նկարահանելը, քանի որ այդ դերասանի հետ ամբողջ խումբը վերապրում է տվյալ տեսարանը, ավել մեկ ձայնը կարող է դերասանին շեղել, ինչից էլ տեսարանը չի ստացվի: Իսկապես եղել են հոգեբանական բարդ տեսարաններ, որոնք մեր արտիստները շատ լավ կատարել են: Պատվով լուծել են բոլոր խնդիրները»,-ասաց Արմեն Միրզոյանը:

Հարցին, թե՞ ում հետ էր ամենից բարդ աշխատելը, ռեժիսորն ասաց.

«Ամենաբարդը  «Բինգո» (եթե չեմ սխալվում անունն այդպես է) անունով շան հետ էր աշխատելը: Այդ տեսարանի նկարահանման ժամանակ որեւէ մեկին չէր լսում՝ նույնիսկ իր տիրոջը: Խեղճ  շունը խառնվել էր այդ լույսերի, աղմուկի մեջ, չէր կարողանում կատարել բոլոր այն հրամանները, որոնք մինչ այդ կատարում էր: Դերասաններից որեւէ մեկին չեմ առանձնացնի, որովհետև ցանկացած դերասան էլ ունի իր հետ աշխատելու եւ´ հեշտ, եւ´ բարդ կողմերը, բայց, բարեբախտաբար, բոլորի հետ էլ կարողացանք «լեզու գտնել» եւ բարեխղճորեն կատարել մեր աշխատանքը»:

Ֆիլմում առկա են նաեւ համարձակ եւ բաց տեսարաններ, որոնք հաճախ դերասանների համար խնդիրներ են առաջացնում, բացի այդ՝ լայնորեն քննարկվում են հանրության կողմից. Արմեն Միրզոյանն ասաց, որ ցանկացած տեսարանի վերաբերյալ էլ բոլորը տեղեկացված են լինում՝ սցենարը նախապես կարդալու միջոցով.

«Եթե այդ բաց տեսարանը ստեղծագործական որեւէ լուծում չի տալիս, ուրեմն այն չպետք է լինի: Եթե տեսարանը որոշակի խնդիր է լուծում, ուրեմն այն պետք է: Դերասաններն էլ, տեսնելով, որ այդ բաց տեսարանը պետք է եւ ամենեւին էլ էժանագին գովազդային միջոց չէ, համաձայնվում են: Այսինքն՝ դերասանները հասկացել են, որ տվյալ տեսարանը սյուժեն ավելի ընդգրկուն դարձնելու միջոց է: Մեր դեպքում համոզելու խնդիրներ չենք ունեցել»:

Անդրադառնալով «Ա.Կ.Ա»  ֆիլմի գլխավոր հաղորդագրությանը՝ Արմեն Միրզոյանն ասաց, որ դրանք մի քանիսն են.

«Եթե մարդկանց մեջ կան անհամաձայնություններ, եթե որոշակի պատճառներից ելնելով վիճել են, չեն կարողացել իրար ճիշտ հասկանալ, այդ մարդիկ պետք է պատրաստ լինեն դեմ առ դեմ նստելու, զրուցելու, ամենակարեւորը՝ ներելու, որովհետև դրա մասին նույնիսկ Տերունական աղոթքի մեջ կա.  «Եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց»: Ըստ իս՝ այս ֆիլմի հիմնական ասելիքը սա է: Ընդհանուր առմամբ՝  հաղորդագրություններ շատ կան՝  անդավաճան ընկերության, անկեղծ սիրո մասին, երբ հաճախ այնպես է ստացվում, որ մարդը կողքիդ է, սակայն չես նկատում նրան: Ինչպես նաեւ ներդաշնակ և  խաղաղ ապրելու համար պետք է ներսումդ խաղաղ լինի, այսինքն՝ ինքդ քեզ հետ հաշտ լինես: Կարծում եմ՝ յուրաքանչյուր դիտող ինքն իր համար կգտնի տարբեր շերտեր և  հենց իրեն հասցեագրված հաղորդագրույթյունը: Վստահ եմ, որ շատ բաների այլ ձեւով կնայեն»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել