Արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, ով շուտով մայր կդառնա, մասնակցել է Լենա Թինդալի մկրտությանը եւ կրել է վերարկու, որը հիշեցրել է Ժակլին Քենեդիի ոճը, գրում է The Daily Mail-ը։ Դքսուհին կրել է Dior ապրանքանիշի՝ 1950-ականների վինտաժային վերարկու։ Լրագրողների կարծիքով՝ նա հագուստը գնել է William Vintage բուտիկից՝ լյուքսային ապրանքի «սեքոնդ հենդ» ապրանքների խանութ։
Ժակլին Քենեդին Dior-ի նմանատիպ վերարկուով հանրությանը ներակայացել է ամուսնու՝ 1960-ականներ նախագահական ընտրությանը տարած հաղթանակից հետո։ ԱՄՆ առաջին տիկինը կանգնած էր ամուսնու կողքին, երբ վերջինս հանդես էր գալիս ելույթով։
Նշենք, որ Մեգան Մարքլն այդ վերարկուն կրել է հղիության վերջին ամիսների ընթացքում, ինչպես եւ Ժակլին Քենեդին։ Սա առաջին դեպքը չէ, երբ Մարքլը կրկնօրինակում է ԱՄՆ նախկին առաջին տիկնոջ ոճը։ Ավելի վաղ՝ մարտին, դքսուհին Վեսթմիսթերյան աբբայություն այցի ընթացքում կրում էր գլխարկ, որին նման գլխարկներով Ժակլին Քենեդին պարբերաբար հայտնվում էր հանրության շրջանում, այդ թվում 1961թ.-ին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում։
Փետրվարին Մեգան Մարքլին նկատել էին հագուստով, որը նման էր Քիմ Քարդաշյան-Ուեսթի կոստյումին. Քիմն այն կրել է հղիության ընթացքում 5 տարի առաջ։ Մարոկո կատարած այցի ընթացքում Սասեքսի դքսուհին մարմնագույն զգեստ էր կրում, որը պատրաստվել էր Dior նորաձեւության տան կողմից անհատական պատվերով։
Լուսանկարները՝ REX/Shutterstock, E Online, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը