Դուբայում գրանցված ACE ընկերությունը պատրաստվում է Հայաստանում ձեռնարկել զբոսաշրջությանը խթանող մի շարք նախագծեր, որոնցից առաջինը գործունեություն կծավալի ապրիլից։ Dine Sky ժամանցի կենտրոն-ռեստորանը կգործարկվի ապրիլին, որը կլինի տարածաշրջանում միակն իր ձեւաչափով։ Այն գործում է նաեւ Դուբայում։ NEWS.am Style-ին այս մասին տեղեկացրեց նախագծի տնօրինության հայաստանյան ներկայացուցիչ Վիկտորյա Մաթեւոսյանը՝ նշելով, որ ընկերությունը տպավորված է Հայաստանում վերջին շրջանում տուրիզմի զարգացմամբ։
«Ընկերության ներդրողները` տպավորված լինելով Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող զբոսաշրջության աճի եւ բիզնեսի համար բարենպաստ պայմաններով, այս նախագծով ցանկանում են նեցուկ լինել զբոսաշրջության էլ ավելի զարգացմանը»,- ասաց Մաթեւոսյանը՝ ավելացնելով՝ ներդրողները շնորհակալ են ՀՀ կառավարությանը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմին եւ Բիզնես Արմենիա հիմնադրամին, որոնք ամեն կերպ աջակցել են Dine Sky նախագծին։
Ըստ նրա՝ երեւանյան Dine Sky-ը լինելու է վերամբարձվող պլատֆորմ՝ նախատեսված 22 անձի համար, որի աթոռները այցելուի ցանկության դեպքում կարող են պտտվել 360 աստիճան։ Պլատֆորմ-ռեստորանի այցելուները պետք է նախապես գրանցվեն։ Երկնքի սիրահար գուրմանները պլատֆորմի վրա կանցկացնեն 1.5 ժամ՝ 50 մետր բարձրության վրա։ Արդեն նախապես ընտրված մենյույով, Dine Sky այցելուները կարող են պատվիրել, տաք ուտեստներ, աղցաններ, խորտիկներ ու աղանդեր։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով