MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

ՄԱՐՏԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 20 մարտի

ԽՈՅԵՐ

Այսօր հավանաբար Խոյերը կհասկանան, որ իրենց կյանքում իսկական քաոս է։ Խոսքը եւ հոգեւոր, եւ նյութական խառնաշփոթի մասին է։ Վատ չի լինի, եթե այսօր ստուգեք բոլոր խողովակները, ծորակները՝ ավելորդ իրարանցումից խուսափելու համար։ Իսկ հոգին խաղաղեցնելու համար մի քանի ժամ մենակ մնացեք ինքներդ ձեզ հետ ու մտորեք։

ՑԼԵՐ

Օրն անցկացրեք բնության գրկում։ Ձեր սիրելի էակի հետ գնացեք պիկնիկի՝ չմոռանալով կիթառ եւ խորոված տանելու մասին։ Չնայած Նա պատրաստ չի լինի այդ առաջարկին, բայց այն իսկապես դուր կգա ձեր սիրելիին եւ մեծ ուրախությամբ կընկերակցի ձեզ։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր Երկվորյակներին դժվար կլինի լեզու գտնել իրենց սիրելի էակի եւ սեփական անձի ու ներքին ձայնի հետ։ Սակայն առանց երկար մտածելու հետեւեք ձեր ինտուիցիային։ Մի խաբեք ինքներդ ձեզ, փորձեք անել այն, ինչ հուշում է ձեր սիրտը. չէ այն երբեք չի խաբում ձեզ։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Մարտի 20-ին ստիպված եք լինելու անձնական կյանքին վերաբերող կարեւոր որոշումներ կայացնել։ Այս հարցում ձեզ կօգնեն ոչ միայն ձեր սիրելի անձնավորությունը, այլեւ մտերիմ ընկերը։ Ի դեպ, այս պարագայում կարեւոր է ոչ թե խորհուրդների քանակը, այլ դրանց որակը։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր հատեւելու եք էթիկայի կանոններին, շատ զգոն եւ ուշադիր եք լինելու, որպեսզի ավելի բարձրանաք ոչ միայն ձեր սիրելի անձնավորության, այլեւ ինքներդ ձեզ համար։ Այսօր ձեր դրական կողմերը ցուցադրելու համար ստեղծված են բոլոր հնարավորությունները։

ԿՈՒՅՍԵՐ

Փորձեք ավելի հանդուրժող լինել ձեր սիրելի անձնավորության նկատմամբ։ Այո, նա կատարյալ չէ, բայց չէ որ հենց Նրան եք սիրում։ Եվ հիշեք, որ ձեր սիրելիին ավելի շատ դրական հատկանիշներ ունի, քան բացասական։ Եթե չեք կարողանում պայքարել դրանց դեմ, փորձեք հանդուրժել, իսկ եթե չի ստացվում, ուրեմն անցեք մյուս սենյակ կամ մի քանի րոպե մենակ թողեք Նրան։

ԿՇԵՌՔՆԵՐ

Աստղերը հուշում են, որ այսօր չպետք է բացասական տրամադրություն ունենաք եւ դրա հետեւանքով զրկեք ինքներդ ձեզ օրը լիարժեք վայելելու հաճույքից։ Փորձեք ազատվել ձեր հոգում եղած նեգատիվից։ Օրինակ՝ կարող եք նամակ գրել ձեր սիրելիին կամ գրառումներ անել օրագրում։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը փորձելու է առաջնորդի դեր ստանձնել։ Ընդ որում, Նա իր նպատակին կհասնի նույնիսկ ամենադժվար եւ ամենակոպիտ ձեւով։ Հետեւաբար, անախորժություններից խուսափելու համար փորձեք առանց վիճելու տալ Նրան այդ հնարավորությունը, այլապես ծանր, եւ մյուս կողմից անիմաստ եւ անտեղի պայքար եք սկսելու միմյանց դեմ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը ռոմանտիկայի պակաս կզգա։ Հետեւաբար, աստղերը հուշում են, որ հարկավոր է հենց այսօր մի գեղեցիկ ծաղկեփունջ կամ յուրօրինակ նվեր տալ Նրան։ Ի դեպ, եթե անակնկալն առավոտյան մատուցեք, օրը թեժ ավարտ կունենա։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի համար միեւնույն է, թե ինչ եք մտածելու Նրա այս կամ այն արարքի մասին, քանի որ կգա մի պահ, որ Նա անկառավարելի կդառնա։ Սակայն ոչինչ չեք կարողանա անել, չէ որ դա իր կյանքն է։

ՋՐՀՈՍՆԵՐ

Ջրհոսներին խորհուրդ է տրվում ապագայի պլաններ մշակել հենց այսօրվանից։ Սակայն պետք չէ անիրական եւ քիչ հավանական ցանկություններ պահել։ Ռեալ նպատակներ ունեցեք եւ շարժվեք առաջ՝ դրանք իրականացնելու։

ՁԿՆԵՐ

Այսօր Ձուկ կանանց համար երջանիկ օր է։ Ձեր ընկերուհու գնած զգեստը, որը դուք շատ էիք հավանել, ավելի էժան գնով կտեսնեք խանութներից մեկում։ Այսինքն ճիշտ ժամանակն է  հենց այսօր գնալ գնումների եւ թարմացնել զգեստապահարանը։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել