1. Մտածել, թե ձեր զուգընկերը ոչ մի տեղ չի փախչի
Հարաբերությունների զարգացմանը զուգահեռ մենք մեր կյանքում զուգընկերոջ ներկայությունն ընկալում ենք որպես ինքնին հասկանալի մի բան: Իրար հանդեպ ուշադրության նշանները, անակնկալները եւ այլ հաճելի մանրուքներն աստիճանաբար անհետանում են: Մի կողմից դա վկայում է, որ հարաբերություններն ավելի հասուն են դառնում: Բայց մյուս կողմից գեղեցիկ, ռոմանտիկ ժամանակաշրջանի կարոտը կարող է ստվերել այն արժեքավորը, որն ամրապնդում է միությունը: Նման պահերին օգտակար է երեւակայել, թե իմ կյանքն ինչ տեսք կունենար այլ հանգամանքներում: Օրինակ` առանց իմ զուգընկերոջ: Պատկերացրեք, թե ինչպես կապրեք, եթե իրոք բաժանվեք: Ինչով կզբաղվեք: Դա կազդի՞ ձեր ինքնազգացողության եւ երջանիկ ապագայի վերաբերյալ պատկերացումների վրա: Այդ ֆանտազիաները կօգնեն պահպանել հարաբերությունները, ավելի սուր զգալ այն զգացմունքները, որոնք կապում են ձեզ եւ որոնք հավանաբար բթացել են այն պատճառով, որ արդեն վաղուց միասին եք. կապվածություն, զուգընկերոջ նկատմամբ հետաքրքրություն, անհանգստություն նրա համար եւ ձեր անձնական ապրումների մի ամբողջ սպեկտր: Շատ կարեւոր է ականջ դնել դրանց. դրանք կարող են ձեզ համար հուսալի կողմնորոշիչ դառնալ: Հաճախ մենք դադարում ենք մեր մտերիմներին նկատել եւ գնահատել միայն այն պատճառով, որ սովորել ենք նրանց, մտածում ենք, որ նրանք երբեք չեն հեռանա մեզնից: Բայց եթե մենք (թեկուզ՝ կամքից անկախ) զուգընկերոջը փոխանցում ենք մեր անտարբերությունը, նա վաղ թե ուշ կսկսի իր չստացած հոգատարությունն ու ուշադրությունը փնտրել մեր հարաբերություններից դուրս:
2. Մտածել, թե զուգընկերը կլքի ձեզ
Զուգընկերոջ հանդեպ անուշադիր լինելը վատ միտք է, բայց հարաբերությունների համար նույնքան անարդյունավետ է նաեւ մյուս ծայրահեղությունը` երբ մենք չափից ավելի ենք կապված նրան եւ միայն մի բանի մասին ենք մտածում. արդյոք սիրում է նա մեզ: Նրա համար թա՞նկ են մեր հարաբերությունները: Մարդիկ, որոնք չափից ավելի կախված են մեկ այլ մարդու ուշադրությունից, կարող են սիրո եւ դրա հաստատման չափից մեծ պահանջի պատճառով խրտնեցնել իրենց կողքին գտնվողներին: Երբ արդեն գծագրված են հարաբերությունների սահմանները եւ որոշարկված փոխադարձ պարտավորությունները, բոլորովին պարտադիր չէ հետաքրքրվել, թե ձեր զուգընկերն իրո՞ք անտարբեր չէ ձեր հանդեպ: Եվ նույնիսկ եթե ձեր հարաբերությունները նոր են սկսում զարգանալ եւ դեռեւս վաղ է խոսել պարտավորությունների մասին, դուք ի վիճակի եք ինքներդ որոշել, թե որքան անկեղծ է ձեզ հետ ձեր դիմացինը: Հետաքրքրվում է արդյոք ձեր կյանքով, որքան սիրալիր եւ ուշադիր է ձեր տրամադրության հանդեպ, հաշվի առնում է ձեր ճաշակն ու ցանկությունները. դա եւ այլ նշաններ կօգնեն ցրել տագնապը զուգընկերոջ զգացմունքների եւ մտադրությունների վերաբերյալ:
3. Անտեսել զույգի անձնական տարածքի սահմանները
Ձեւավորված զույգերը միշտ իրենց գաղտնիքներն ունեն, որոնք միավորում են երկուսին եւ շատ կարեւոր է, որ զուգընկերները հարգանքով վերաբերվեն այդ ներանձնական տարածքին: Այլ մարդկանց մեր անձնական կյանքի որոշ մանրամասների տեղյակ պահելով, մենք կարող ենք վիրավորել մտերիմ մարդու զգացմունքները եւ խարխլել մեր հանդեպ նրա վստահությունը: Եթե կողմնակի անձանց պատմեք ձեր զուգընկերոջ որեւէ գաղտնիք եւ այդ տեղեկությունը հասնի նրան (աշխարհը նեղ է), նա գուցե չիմանա, որ դուք եք այդ բամբասանքի աղբյուրը, բայց վիրավորանքի եւ ստորացման զգացումը դրանից պակաս ցավոտ չի լինի: Դուք կսկսեք ապրումակցել նրան (հատկապես եթե զուգընկերը թանկ է ձեզ համար) եւ կտառապեք խղճի խայթից նրա համար, որ մի անգամ չափից ավելի եք անկեղծացել այն թեմաների վերաբերյալ, որոնց չարժեր անդրադառնալ: Այդ ապրումները կարող են երկարատեւ եւ տանջալի լինել, բայց ցավոք, դրանք ոչ մի կերպ չեն լուծի ի հայտ եկած խնդիրը:
4. Զուգընկերոջից բողոքել ում ասես, միայն ոչ նրան
Մեզանից նրանք, ովքեր երկարատեւ հարաբերությունների մեջ են, որպես կանոն հստակ պատկերացում ունեն այն մասին, թե ինչ կուզեին «շտկել» իրենց զուգընկերոջ մեջ: Եվ դա զարմանալի չէ, որովհետեւ իդեալական մարդիկ գոյություն չունեն: Խնդիրն ի հայտ է գալիս այն դեպքում, երբ որոշում ենք մեր պահանջների ցանկը քննարկել ոչ թե զուգընկերոջ, այլ կողմնակի մեկի հետ, ով պատրաստ է կարեկցել մեզ: Բացի այն, որ դա անձնական գաղտնիքի բացահայտում կլինի (տես 3-րդ կետը), նման ռազմավարությունն ինքնին ապակառուցողական է: Չէ որ զուգընկերը կարող է ուղղակի չկռահել, թե ինչ է մեր պահանջների էությունը: Այդ դեպքում գուցե ճիշտ կլինի սկզբի համար նրա՞ն տեղյակ պահել այդ գաղափարներին: Իմիջիայլոց, անընդհատ ուշադրություն դարձնելով այն բանին, ինչը ձեզ դուր չի գալիս, դուք կարող եք մոտ մարդու մեջ չնկատել որեւէ լավ բան: Անցանկալի գծերը, որակները կամ սովորույթները, որոնց վրա կենտրոնացած եք, որպես կանոն, չեն անհետանում: Այնպես որ, եթե դուք չափից ավելի եք կենտրոնացած նրա վրա, ինչը նյարդայնացնում է ձեզ, ի վերջո միայն նյարդայնացման առիթներ կգտնեք:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ