Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Լեոնարդո Դի Կապրիոն եւ Բրեդ Փիթը՝ «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի առաջին թրեյլերում

20:46, 20 մարտի

Լեոնարդո Դի Կապրիոն սոցցանցերի իր էջում հրապարակել է նոր ֆիլմի թրեյլերը, որը 44-ամյա դերասանի երկրպագուներն արդեն երկրորդ տարին անհամբերությամբ սպասում են։ Այս տարվա ամռանը մեծ էկրաններ կբարձրանա Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» (Once Upon A Time In Hollywood) ֆիլմը։ «Իմացեք այն, ինչը կարող էր պատահել միայն «Մեկ անգամ Հոլիվուդում» 1969թ․-ին», - գրել է Դի Կապրիոն՝ հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում, որը տեղադրել է իր Instagram-ում։

Ֆիլմի սցենարով ժամանակին հայտնի դերասանը (Դի Կապրիո), ինչպես նաեւ նրա օգնականն ու կրկնորդը, որին մարմնավորել է 55-ամյա Բրեդ Փիթը, փորձում են Հոլիվուդում լավ աշխատանք գտնել, գումար եւ հայտնիություն վաստակել։ Արդյունքում նրանք հայտնվում են հղի դերասանուհի՝ Շերոն Թեյթի սպանության պատմության մեջ։ Նրան 1969թ․-ին կրակել են Չարլզ Մենսոնի աղանդի անդամները։

Ֆիլմում Փիթի եւ Դի Կապրիոյի հետ հանդես են գալիս Մարգո Ռոբին, Կուրտ Ռասսելը, Դակոտա Ֆաննիգը, Կլիֆտոն Քոլլինզ կրտսերը, Նիկոլաս Հեմմոնդը եւ շատ այլ մեգաաստղեր։ Ֆիլմը դեռ նկարահանումների ժամանակ էր արժանացել ուշադրության, սակայն պրոդյուսերները դրա մասին շատ բաներ չէին պատմում։ Միայն հոկտեմբերին համացանցում հայտնվեցին մի քանի կադրեր։  Ֆիլմը ռեժիսորի թվով իններոդը աշխատանքը կլինի։ Տարիներ առաջ նա խոստացել էր, որ տասներորդ ֆիլմից հետո մտադիր է ավարտել կինոկարիերան։ Միեւնույն ժամանակ նա ասում էր, որ չի ամուսնանալու մինչեւ 60 տարեկանը, սակայն խախտեց խոստումը՝ ամուսնանալով անցած տարվա նոյեմբերին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել