Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Լավ մոռացված հինը. Չզբոսնե՞նք՝ «Մանչուկի զբոսանքը»

21:33, 20 մարտի

Բոլորս էլ գիտենք, որ կան տարբեր տեսակի ֆիլմեր: Որոշները մեզ ստիպում են խորհրդածել, մյուսները պարզապես գեղեցիկ կինոնկար են առաջարկում, իսկ որոշներն էլ մեզ ուղղակի սրտանց պայծառ ժպտալու առիթ են տալիս:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է 1994 թվականի կատակերգական, արկածային եւ ընտանեկան ժանրի՝ «Մանչուկի զբոսանքը, կամ Գանգստերներից չորեքթաթ փախուստ» ֆիլմը:

Ֆիլմի ռեժիսորն է Պատրիկ Ռիդ Ջոնսոնը, պրոդյուսերը եւ սցենարի հեղինակը՝ Ջոն Հյուզը (մանկության ամենասիրելի ընտանեկան կատակերգությունների հեղինակը):

Գլխավոր դերերում նկարահանվել են՝ Լառա Ֆլին Բոյլը, Ջո Մանտենյան, Ջո Պանտոլյանոն եւ այլք:

Երեք անհաջողակ ավազակներն առեւանգում են հարուստ ընտանիքից 9-ամսական մանչուկին եւ նրա ծնողներից խոշոր փրկագին պահանջում: Բայց նրանց հետապնդում են անհաջողությունները, առեւանգված երեխան նրանցից փախչում է: Չնայած իր տարիքին, տղան անչափ հնարամիտ է: Հենց այս պահից էլ սկսվում են փոքրիկ Բինկի արտասովոր եւ ուրախ արկածները, որը գնում է իր սիրելի նկարազարդ գրքի հերոս մանչուկ Բուի հետքերով:

Զարմանալի է, բայց անգամ հարյուրերորդ անգամ դիտելիս ասես առաջին անգամը լինի։ Հավանաբար, ժապավենի գրավչության «դեղատոմսը» իրողությունների հետ հակասություններ ծնող նրա միամիտ պարզության մեջ է. էկրանին տեսածի մեծ մասը չի տեղավորվում իրական կյանքում, բայց չէ՞ որ սա կինո է, որտեղ հրաշքներ են պատահում։ Մանավանդ որ՝ այդ հրաշքները հիանալի ներգրվում են ծիծաղելի հումորի ու «ա լա Թոմ ու Ջերիի» եւ «Մենակ տանը»-ի տիպի սպանիչ երկխոսությունների մեջ։ Կինոնկարն այնքան լուսավոր է, բարի ու դրական, որ, ուզես, թե չէ, տրամադրությունդ բարձրանում է, իսկ դա մեր օրերում, կարելի է ասել, ոսկու գին ունի։

Առեւանգողների եռյակը՝ Ջո Մանտենյայի, Ջո Պանտլյանոյի եւ Բրայան Հեյլիի կատարմամբ, պարզապես հիասքանչ է։ Այնքան հաճելի է դիտել առեւանգողների զվարճալի այս թիմի խաղը, որոնք ինչ-որ բանով հիշեցնում են Վախկոտ-Բալբես-Բիվալի եռյակին։ Դե, չես կարող չնշել նաեւ հրաշալի մանուկներին՝ Ադամ Ռոբերտ Ուորթոնի եւ Ջեյքոբ Ջոզեֆ Ուորթոնի կատարմամբ։ Չգիտեմ որտեղից է ֆիլմը ստեղծողներին հաջողվել գտնել այս հիասքանչ երեխաներին, բայց փաստն այն է, որ խանդաղատանքի ու գորովի մակարդակը չափից ավելի բարձր է...

Բրյուս Բրոտոնի երաժշտությունը կատարելապես համապատասխանում է ինչպես ժապավենի տրամադրությանը, այնպես էլ բովանդակությանը:

P.S.

Անչափ լուսավոր, բարի, դրական, թեթեւ, պարզ ու ծիծաղաշարժ կատակերգություն է ամբողջ ընտանիքի համար: Իմ մանկության ֆիլմն է, որը ես հաճույքով խորհուրդ եմ տալիս դիտել՝ լինի առաջին, թե 10-րդ անգամ...

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել