Մսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանում ամենահայտնի հումորիստներից մեկի՝ Գարիկ Մարտիրոսյանի առաջին անհատական «սթենդափ» համերգը։ Հայտնի հումորիստը եւ Comedy Club-ի գլխավոր անդամը առաջին անգամ է ելույթ ունեցել «սթենդափ» ժանրում։ Աստղային հյուրերը եւ երկրպագուները վայելել են Գարիկ Մարտիրոսյանի կենդանի հումորը, նրա ինտելեկտուալ հրապուրանքը եւ հասուն աշխարհայացքը։ Շոումենը բեմ է բարձրացել եւ պատմել իր աշխարհայացքի, ընկերների, ընտանիքի եւ նույնիսկ երաժշտական նախընտրությունների մասին։
Համերգին ներկա են եղել նրա արվեստի բազմաթիվ երկրպագուներ, ինչպես նաեւ մտերիմներ ու ընկերներ։ Մարտիրոսյանի կոլեգան՝ պրոդյուսեր Սեմյոն Սլեպակովը, նկատել է, թե ինչպես է սթենդափ ժանրում հանդես եկող կատակերգու Ռուսլան Բելին լարվել նորաթուխ մրցակցի ելույթից հետո։
«Տեղի ունեցավ ընկերոջս առաջին stand up համերգը։ Նա շատ էր անհանգստանում, բայց ամեն ինչ հրաշալի էր։ Այս լուսանկարի արժեքն այն է, որ այն արվել է համերգի սկզբում, երբ Գարը բեմ դուրս եկավ եւ սկսեց բարեւել դահլիճին։ Այսինքն՝ Գարիկի հետ սելֆին համերգի ընթացքում է արվել։ Բելին մի փոքր «լղոզվել է». կարծես մրցակցություն էր զգում»,- Instagram-ում կատակել է Սլեպակովը։
Նրա խոսքով՝ իսկապես լավ է «ինքդ քեզ մարտահրավեր նետել եւ նոր թեմաներ փորձել»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը