Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

10 հայտնի հայուհի, որոնք չեն վախենում քննադատվելուց (ֆոտո)

13:31, 22 մարտի

Հայաստանում արտիստների համար այնքան էլ հեշտ չէ: Բոլորն էլ ցանկանում են տարբերվել իրենց բեմական կերպարներով, լինել ավելի համարձակ, հեռուստադիտողի համար ավելի ցանկալի եւ առօրյա կերպարներից տարբերվող, սակայն շատերը գիտակցելով, որ փոքր-ինչ համարձակ հագուստի դեպքում կարող են քննադատվել հանրության կողմից՝ ետ են կանգնում իրենց երազանքների կերպարներից եւ հեռուստադիտողին  ցուցադրում միայն իրենց տաղանդն ու գեղեցիկ ձայնը:

Այնուամենայնիվ, աշխարհում եւ հայկական շոու-բիզնեսում կան այնպիսի երգչուհիներ եւ դերասանուհիներ, որոնք հստակ որոշել են՝ իրենք արտիստ են եւ պետք է պատրաստ լինեն ցանկացած քննադատության, բայցեւ հավատարիմ իրենց ոճին եւ որդեգրած կերպարին:

NEWS.am STYLE-ը վերհիշել է 10 հայտնի հայուհիների, որոնց սոցցանցերի օգտատերերը հաճախ քննարկում են բաց կերպարների եւ համարձակ լուսանկարների համար՝ ոմանք հիացմքունքով, մեծ մասն էլ քննադատությամբ, սակայն նրանք պատրաստ են ընդունել ամեն ինչ եւ շարժվել առաջ:

Քիմ Քարդաշյան

Ի՞նչ վախի մասին է խոսքը, երբ Քիմն ամբողջ աշխարհին հայտնի դարձավ իր ինտիմ տեսանյութի շնորհիվ: Դրանից հետո էլ աշխարհահռչակ հայուհին «չխրատվեց»: Նա, գրեթե, ամեն օր իր հետեւորդներին շարունակում է զարմացնել իր բարեմասնություններով, թեպետ հանրությունն այնքան առիթներ է ունեցել տեսնելու նրա մերկությունը, որ հագնված Քիմն ավելի մեծ շոկ է առաջացնում, քան հանվածը: Ճիշտ է՝ Քիմը հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչ չէ, բայց նա աշխարհին հայտնի ամենահամարձակ կանանցից է, այն էլ՝ հայուհի, այդ պատճառով էլ նրան չէինք կարող չընդգրկել այս ցուցակում:

Լիլի Մորտո

Նա ոչ միայն չի վախենում քննադատությունից, այլեւ յուրաքանչյուր քննադատության ու խրատի ի պատասխան` պատրաստ է նոր ու էլ ավելի համարձակ լուսանկար տեղադրել սոցիալական ցանցերի իր էջերում: Լիլին շատ լավ գիտի, որ հանրությունն իրեն քննադատում է մերկությունը ցուցադրելու եւ պլաստիկ միջամտությունների համար, բայց շարունակում է ապրել այնպես, ինչպես միայն իր սիրտն է ուզում:

Շպռոտ

Հայկական շոու-բիզնեսի ամենածաղկուն շրջաում Շպռոտը դարձավ այն հազվագյուտ հայ երգչուհիներից, որն իր համարձակ կերպարի, խելահեղ սանրվածքների եւ երգացանկի պատճառով հայտնվեց քննարկումների ամենաթեժ կիզակետում: Այսօր էլ, նույնիսկ, ԱՄՆ-ում նա չի դադարում լինել հայ օգտատերերի ամենասուր մեկնաբանություններում:

Իջին

Մոսկվաբնակ այս երգչուհուն հայ հանդիսատեսը սկզբում սկսեց քննադատել` Քիմ Քարդաշյանին նմանվելու համար պլաստիկ միջատությունների դիմելու համար, սակայն ի պատասխան այդ քննարկումների` Իջինը պատանեկության շրջանի լուսանկար հրապարակեց` ցուցադրելով, որ իրեն բազում պլատիկ վիրահատություններ վերագրելը չափազանցված է: Հանրության աչքից, իհարկե, նաեւ չեն վրիպում Իջինի համարձակ ֆոտոշարքերը:

Ռիփփի

Պստիկ է, բայց ճստիկ: Սա իսկը Ռիփփիի մասն է: Հայկական շոու-բիզնեսի ամենափոքրամարմին ներկայացուցիչներից մեկն աչքի է ընկնում սեքսուալ արտաքինով եւ գրավիչ ձայնով: Ռիփփին դեմ չէ իր սեքսուալությունն էլ ավելի ընդգծել կարճ շրջազգեստների կամ բացվածքների օգնությամբ, ինչի պատճառով չի խուսափում հանրության քննադատական հայացքներից:

Գայա Արզումանյան

Արցախցի այս երգչուհին աչքի է ընկնում վառ արտաքինով, համարձակ ոճով եւ էլ ավելի համարձակ տեսահոլովակներով: Գայան չի խուսափում տեսահոլովակներում ցուցադրել իր երկար ու սլացիկ ոտքերն ու փարթամ կառուցվածքը՝ կիպ ընդգրկված հագուստի ներքո: Սա, իհարկե, չի վրիպում սոցցանցերի ամենաակտիվ օգտատերերի ուշադրությունից:

Եվա Ռիվաս

Ռուսաստանաբնակ հայուհուն հաճախ քննադատում են չափից դուս անկեղծ գրառումների եւ ռիսկային զգեստների համար: Եվան աչքի է ընկնում նաեւ սկանդակլային հայտարարություններով եւ արարքներով: Օրինակ, «Հայաստանի ձայնը» նախագծի կույր լսումներ փուլում Եվան առջեւի կոճակը սեղմեց ոչ թե ձեռքի, այլ ոտքի օգնությամբ, ինչը շաբաթներով քննարկվեց մրցույթի երկրպագուների կողմից:

Կայա Խուրշուդյան

Սերիալներից հայտնի դերասանուհուն հանրությունը սկզբնական շրջանում այնքան էլ չէր քննարկում, սակայն, երբ Կայան դիմեց պլասիկ միջամտության՝ լցնելով շուրթերը, շատերը կարծեցին, որ դերասանուհին փոքր-ինչ չափն անցել է:

Ջուս

Ջուսն այն արտիստներից է, որը ոչ միայն չի նեղվում հանրության քննադատություններից, այլեւ հաճախ ինքն իր էջում տեղադրում է իր մասին որոշ նյութեր եւ դրանց վերաբերվում հումորով: Իսկ այն, որ երգչուհին սովորական է վերաբերվում ցանկացած քննադատության, վկայում են նրա համերգային look-երը, որոնք մեկը մյուսից համարձակ են:

Իվետա Մուկուչյան

«Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը ներկայացրած երգչուհին ամբողջ Եվրոպային գրավեց իր սեքսուալ արտաքինով, սլացիկ ոտքերով եւ ձայնային տվյալներով, սակայն մինչ Եվրոպան հիանում էր Իվետայի՝ ոտքերն ընդգծող անկեղծ հագուստով, Հայաստանում շատերը քննադատում էին երգչուհու համարձակ կերպարը: Բայց Իվետան, իհարկե, ամեն ելույթով ապացուցում է, որ ինքը միայն քննարկվող գեղեցկուհի չէ, այլ նաեւ՝ լավ ու տաղանդավոր երգչուհի:

Լուսանկարները՝ հայտնիների ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել