Տրոյեկուրովյան գերեզմանատան աշխատակիցներն առեղծվածային սիմվոլ են նկատել 38 տարեկան հասակում մահացած երգչուհի Յուլյա Նաչալովայի վերջին ապաստանի մոտ։
Հուղարկավորության օրը Նաչալովայի մահը սգացել են նրա ծնողները, միակ դուստրը՝ Վերան, նախկին ամուսինը՝ Եվգենի Ալդոնինը, կնքամայր Լարիսա Դոլինան։
Ֆիլիպ Կիրկորովը, Կատյա Լելը, Անաստասիա Ստոցկայան եւ այլ աստղեր լրագրողների հետ կիսվել են Յուլյա Նաչալովայի մասին հիշողություններով։ Հատկանշական է, որ նաեւ խորհրդավոր միջադեպ է գրանցվել։ Երբ Նաչալովային հուղարկավորել են, եւ մարդկանց մեծ մասն արդեն գնացել էր, գերեզմանաթմբի մոտ սեւ-սպիտակ կատվի են նկատել։ Անվտանգության աշխատակիցները պարզաբանել են, որ դա «գերեզմանատան յուրօրինակ տիրուհին է», որն այդքան էլ հաճախ չի գալիս, իսկ դրա հայտնվելը լավ նշան է. «նշանակում է՝ հանգուցյալը մաքուր հոգի է ունեցել»։
Ի դեպ, սա երգչուհոի մահվան հետ կապված առաջին առեղծվածային համընկնումը չէ։ Համացանցում արդեն մի քանի օր է՝ քննարկում են չար ճակատագիրը, որը հետապնդում է «Վերջին հերոսը» նախագծին. դրա վեց մասնակից արդեն հեռացել է կյանքից։
Մտածմունքների առիթ է տալիս նաեւ «Один в один» հաղորդումը, որում նկարահանվում էր Նաչալովան։ Նրա մահվանից ընդամենը ժամեր անց ցուցադրում էին արտիստին եւ նրա թիմի մասնակցի հաղթանակը։ Չորս տարի առաջ A’Studio խմբի մենակատար Բատիրխան Շուկենովը մահացավ նախագծի եզրափակչից առաջ։
Հիշեցնենք՝ Նաչալովան մահացել է մարտի 16-ին։ 38-ամյա երգչուհու մահվան պատճառը, ըստ նախնական տվյալների, սուր սրտային անբավարարություն է, որը թոքերի եւ ուղեղի այտուցի հետեւանք է։
Աղբյուրը՝ Dni.ru
Լուսանկարները՝ KP
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով