Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Մեծ տարբերություն. աստղեր, ովքեր հանդիպում են իրենցից շատ երիտասարդ տղամարդկանց հետ

21:45, 25 մարտի

Համաշխարհային ճանաչում ունեցող այդ աստղերն ապացուցում են, որ տարիքային տարբերությունը ոչ միշտ պետք է ի օգուտ տղամարդու լինի։ Այո՛, նրանք երջանիկ են՝ անկախ որեւէ հանգամանքից…

Հայդի Քլում

2018թ․-ի մարտին հայտնի դարձավ, որ 45-ամյա Հայդի Քլումը եւ 29-ամյա Թոմ Կաուլիտցը հանդիպում են։ «Ընկերս ինձանից շատ ավելի երիտասարդ է։ Շատերն են այդ հանգամանքին ուշադրություն դարձնում եւ ինձ հարցեր տալիս։ Հարկավոր է ապրել լիարժեք եւ երջանիկ կյանքով՝ չմտահոգվելով, թե ինչ են մտածում մյուսները։ Հակառակ դեպքում կարող եք կնճիռներ ձեռք բերել»,- հարցազրույցներից մեկում ասել է Քլումը՝ խոսելով իրենց հարաբերությունների մասին։

Քեյթ Մոս

Արդեն մի քանի տարի է՝ 45-ամյա Քեյթ Մոսը հանդիպում է 32-ամյա լուսանկարիչ Նիկոլայ ֆոն Բիսմարկի հետ։ 13 տարվա տարիքային տարբերությունը մոդելին չի մտահոգում։ Նրա խոսքով՝ երիտասարդ ընկերոջ կողքին իրեն ավելի գեղեցիկ ու սեքսուալ է զգում։

Մոնիկա Բելուչի

54-ամյա Մոնիկա Բելուչիի սիրելին նրանից երիտասարդ է 18 տարով։ Գեղեցիկ իտալուհու ընտրյալն իտալացի 36-ամյա նկարիչ Նիկոլյա Լեֆեւրն է։ Արտսիտը սիրավեպի մասին առաջին անգամ խոսել է չորս ամիս առաջ։ «Երկար ժամանակ է՝ հանդիպում եմ մի տղամարդու հետ, եւ մեզ մոտ ամեն ինչ լավ է։ Նա բոլորովին այլ աշխատանք ունի, բայց դրա պատճառով նա եւս ստիպված է շատ պտտվել ամբողջ աշխարհում։ Հենց այդ պատճառով նա հրաշալի հասկանում է ինձ եւ կիսում իմ կենսակերպը։ Ես շատ երջանիկ եմ»,- հարցազրույցներից մեկի ընթացքում ասել էր Բելուչին։

Մադոննա

Տեղեկություններ են պտտվում այն մասին, որ Մադոննան արդեն երկար ժամանակ հանդիպում է 31-ամյա մոդել Քեւին Սամպայոյի հետ։ 59-ամյա երգչուհու ընկերները նշում են, որ փոփ աստղին տպավորել է ոչ թե մոդելի կազմվածքը, այլ անձնական կյանքը գաղտնի պագհելու ցանկությունը։ Նախորդ ամռանը լրատվամիջոցներում տեղեկատվություն հայտնվեց աստղերի մոտակա ամուսնության մասին, սակայն տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։

Քեյթ Բեկինսեյլ

45-ամյա դերասանուհին վերջերս սկսել է հանդիպել 21-ամյա կատակերգու դերասան Մեթե Ռայֆի հետ։ Զույգի չի թաքցնում զգացմունքները։ Պապարացիները նրանց բազմաթիվ անգամներ լուսանկար են գրկախառնված եւ համբուրվելիս։ Դերասանուհուն առհասարակ չի հուզում այն հանգամանքը, որ ընկերն իր ավագ դուստրից մեծ է ընդամենը 3 տարով։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Getty Images, Legion Media


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել