NEWS.am STYLE-ը ներկայացնում է մարտաֆիլմ եւ քրեա-իրավաբանական դրամա՝ «Խիզախորդը» սերիալը։
Սերիալի շոուրաները՝ Դրյու Գոդարդն է, դերերում հանդես են եկել Չարլի Կոկսը, Էդլեն Հենսոնը, Դեբորա Էնն Ուոլը եւ այլք։Սերիալը հեռարձակվել է 2015թ․-ի ապրիլից մինչեւ 2018թ․-ի նոյեմբերը՝ Netflix ընկերությամբ։ Այն բաղկացած է երեք եթերաշրջանից։
Մեթ Մերդոկի հետ պատահած դժբախտ պատահարի պատճառով նա կորցնում է տեսողությունը, սակայն նրա մյուս զգայարաններն ուժեղանում են տասն անգամ։ Մեծանալով Մերդոկը հասկանում է, որ ցանկանում է կյանքը նվիրել մարդկանց պաշտպանելուն եւ հանցագործության դեմ պայքարին։ Ցերեկը նա հաջողակ փաստաբան է, իսկ գիշերը՝ «Խիզախորդ» անվամբ դիմակով վրիժառու։
Հավերժական մթության աշխարհում ապրող գլխավոր հերոսի հետ սերիալը ձեռք է բերում մռայլ, տեղ-տեղ խելացնորական երանգ, որը հիանալի համադրվում է քաղաքի քրեական եւ մութ խաչմերուկների հետ, որտեղ Marvel-ին հատուկ լավատեսական գիծ, կատակներ եւ ուրախություն չկա։ Կարելի է ասել, որ «Խիզախորդ»-ը շատ ընդհանրություններ ունի DC-ի, քան Marvel-ի հետ, սակայն այդ անսովոր լինելն է, որ ինտրիգ է մտցնում եւ ավելի շատ գրավում է, քան վանում։
Պետք է ասել, որ Չարլի Կոկսը բնական կերպով է դերն իրականացնում․ կույր անձնավորությանը նա շատ բնական է ցուցադրում եւ դրա հետ մեկտեղ բացահայտում է շատ մանրուքներ, որոնք օգնությամբ հասկանում ենք՝ մեր առջեւ հասարակ կույր չէ։
«Դժոխային խոհանոցը» (Նյու Յորքի թաղամասերից է, որտեղ ապրում է մեր հերոսը), իր հմայքով, հիասքանչությամբ, սակայն միաժամանակ կեղտով եւ նողկալիությամբ հիացնում եւ գերի է վերցնում․․․ Մեթը, ով ի սկզբանե փակ գիրք է թվում, ցանկանում ես թերթել, իմանալ․ եթե լավ ուսումնասիրես, ապա հնարավոր է նկատել, որ նա ամուր կառչած է անցյալից։ Ահա, թե որտեղից են «ծնունդ առել» նրա բոլոր ներքին վախերը․․․
Հատկապես ցանկանում են նշել Ֆոգգին (Էլդեն Հենսոն), որը գերազանց կերպով խաղացել է Մեթի դրական ընկերոջ դերը։ Եթե կարճ նկարագրեմ Ֆոգգին, ապա Մեթի հետ նրանք ասես ին-յանը լինեն։ Մեթը մութ կողմն է, իսկ Ֆոգգին՝ լուսավոր։ Նրա լավատեսությունը, հումորը, կենսուրախությունն ու ոգեւորությունը ոչ ոքի անտարբեր չի թողնի։
Ցանկանում են առաձին խոսել Ուիլսոն Ֆիսկի (Վինսենք Դ’Օնոֆրիո) մասին։ Վինսենթի հիանալի խաղը՝ իրատեսականի եւ խարիզմատիկի համադրությամբ կերպարը, ստիպում է նրան դասել Բեյնի, Ջոկերի եւ Լոկի շարքին։ Ավելին, Ֆիքսի կյանքի հանդեպ մեծ ուշադրությունը հարգանքի է արժանի, քանի որ հնարավորություն է տալիս իմանալ ոճրագործի ապրումների, տպավորությունների եւ մտքերի մասին եւ հանդիսատեսին տալ լրացուցիչ էմոցիաներ եւ մտածելու համար սնունդ՝ մեծ գործ է։
Վերջում կասեմ, որ սերիալը կարող է պարծենալ տպավորիչ հնարքներով, մենամարտով, ինչպես նաեւ հետաքրքիր կերպարներով եւ իրադարձություններով, որոնք թողնում են արժեքավոր, գրավիչ եւ դիտարժան տպավորություն։
Հաճելի դիտում,
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»