MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

 «Խորհուրդ ենք տալիս դիտել»․ աշխարհին նայիր իմ աչքերով՝ «Խիզախորդը»

20:24, 24 մարտի

NEWS.am STYLE-ը ներկայացնում է մարտաֆիլմ եւ քրեա-իրավաբանական դրամա՝ «Խիզախորդը» սերիալը։

Սերիալի շոուրաները՝ Դրյու Գոդարդն է, դերերում հանդես են եկել Չարլի Կոկսը, Էդլեն Հենսոնը, Դեբորա Էնն Ուոլը եւ այլք։Սերիալը հեռարձակվել է 2015թ․-ի ապրիլից մինչեւ 2018թ․-ի նոյեմբերը՝ Netflix ընկերությամբ։ Այն բաղկացած է երեք եթերաշրջանից։

Մեթ Մերդոկի հետ պատահած դժբախտ պատահարի պատճառով նա կորցնում է տեսողությունը, սակայն նրա մյուս զգայարաններն ուժեղանում են տասն անգամ։ Մեծանալով Մերդոկը հասկանում է, որ ցանկանում է կյանքը նվիրել մարդկանց պաշտպանելուն եւ հանցագործության դեմ պայքարին։ Ցերեկը նա հաջողակ փաստաբան է, իսկ գիշերը՝ «Խիզախորդ» անվամբ դիմակով վրիժառու։

Հավերժական մթության աշխարհում ապրող գլխավոր հերոսի հետ սերիալը ձեռք է բերում մռայլ, տեղ-տեղ խելացնորական երանգ, որը հիանալի համադրվում է քաղաքի քրեական եւ մութ խաչմերուկների հետ, որտեղ Marvel-ին հատուկ  լավատեսական գիծ, կատակներ եւ ուրախություն չկա։ Կարելի է ասել, որ «Խիզախորդ»-ը շատ ընդհանրություններ ունի DC-ի, քան Marvel-ի հետ, սակայն այդ անսովոր լինելն է, որ ինտրիգ է մտցնում եւ ավելի շատ գրավում է, քան վանում։

Պետք է ասել, որ Չարլի Կոկսը բնական կերպով է դերն իրականացնում․ կույր անձնավորությանը նա շատ բնական է ցուցադրում եւ դրա հետ մեկտեղ բացահայտում է շատ մանրուքներ, որոնք օգնությամբ հասկանում ենք՝ մեր առջեւ հասարակ կույր չէ։

«Դժոխային խոհանոցը» (Նյու Յորքի թաղամասերից է, որտեղ ապրում է մեր հերոսը), իր հմայքով, հիասքանչությամբ, սակայն միաժամանակ կեղտով եւ նողկալիությամբ հիացնում եւ  գերի է վերցնում․․․ Մեթը, ով ի սկզբանե փակ գիրք է թվում, ցանկանում ես թերթել, իմանալ․ եթե լավ ուսումնասիրես, ապա հնարավոր է նկատել, որ նա ամուր կառչած է անցյալից։ Ահա, թե որտեղից են «ծնունդ առել» նրա բոլոր ներքին վախերը․․․

Հատկապես ցանկանում են նշել Ֆոգգին (Էլդեն Հենսոն), որը գերազանց կերպով խաղացել է Մեթի դրական ընկերոջ դերը։ Եթե կարճ նկարագրեմ Ֆոգգին, ապա Մեթի հետ նրանք ասես ին-յանը լինեն։ Մեթը մութ կողմն է, իսկ Ֆոգգին՝ լուսավոր։ Նրա լավատեսությունը, հումորը, կենսուրախությունն ու ոգեւորությունը ոչ ոքի անտարբեր չի թողնի։

Ցանկանում են առաձին խոսել Ուիլսոն Ֆիսկի (Վինսենք Դ’Օնոֆրիո) մասին։ Վինսենթի  հիանալի խաղը՝ իրատեսականի եւ խարիզմատիկի համադրությամբ կերպարը, ստիպում է նրան դասել Բեյնի, Ջոկերի եւ Լոկի շարքին։ Ավելին,  Ֆիքսի կյանքի հանդեպ մեծ ուշադրությունը հարգանքի է արժանի, քանի որ հնարավորություն է տալիս իմանալ ոճրագործի ապրումների, տպավորությունների եւ մտքերի մասին եւ հանդիսատեսին տալ լրացուցիչ էմոցիաներ եւ մտածելու համար սնունդ՝ մեծ գործ է։

Վերջում կասեմ, որ սերիալը կարող է պարծենալ տպավորիչ հնարքներով, մենամարտով, ինչպես նաեւ հետաքրքիր կերպարներով եւ իրադարձություններով, որոնք թողնում են արժեքավոր, գրավիչ եւ դիտարժան տպավորություն։

Հաճելի դիտում, 

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել