«Салют талантов» նախագծի շրջանակում վաղը՝ մարտի 26-ին, Երեւանում կանցկացվի «У подножия Арарата» խորագիրը կրող առաջին միջազգային փառատոնը, որի նպատակն է բացահայտել արվեստի բնագավառի տաղանդավոր երեխաներին եւ պատանիներին:
Փառատոնի մասնակիցները կկատարեն դասական գործեր դաշնամուրի նվագակցությամբ, ազգային եւ արտասահմանյան երգեր, կցուցադրեն ազգային, էստրադային եւ միջազգային պարեր:
Փառատոնի ընթացքում կանցկացվի նաեւ հայկական ազգագրական պարին նվիրված վարպետության դաս, որի շրջանակում կխոսվի հայկական պարերի առանձնահատկության եւ տարբերությունների մասին: Դասը կվարի Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, «Կարին» անսամբլի հիմնադիր եւ տնօրեն Գագիկ Գինոսյանը:
Հանդիսատեսի առաջ ելույթ կունենան մոտ 150 մասնակիցներ՝ Ռուսաստանից, Հայաստանից եւ Ղազախստանից: Ժյուրիի կազմում ներգրավված կլինեն մշակութային եւ հասարական տարբեր գործիչներ:
Մրցույթի գալա-համերգը կկայանա Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, որի ընթացքում մասնակիցներին կհանձնվեն մրցանակներ:
Միջոցառումը կանցկացվի Երեւանում ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնի աջակցությամբ:
Լուսանկարները՝ փառատոնի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով13:30, 28 մարտի
Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել է Քիմ Քարդաշյանից՝ նրա հետ ընտանիք կազմելու ցանկության պատճառով12:55, 28 մարտի
Ջուլիա Ռոբերթսը կնկարահանվի ռեժիսոր Լուկա Գուադանինոյի թրիլերում12:13, 28 մարտի
Մայքլ Ջեքսոնի երեք երեխաները հայտնվել են կարմիր գորգի վրա՝ ի պատիվ իրենց հանգուցյալ հոր