«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչպես հարաբերություններում խուսափել խնդիրներից

21:12, 28 մարտի

Զույգի հարաբերություններում երեք հիմնական պահանջմունք գոյություն ունի. 

1. Անվտանգություն: Հարաբերություններում անվտանգությունն առաջին հերթին պաշտպանվածության զգացումն է, վստահություն, որ զուգընկերը կողքիդ կլինի ոչ միայն ուրախության, այլեւ դժվար ժամանակներում: Զուգընկերների համար կարեւոր է հարաբերություններում կայունության, սպառնալիքներին միասին դիմակայելու կարողության զգացում ունենալը:

Կնոջ համար հիմնական սպառնալիքը հարաբերություններում մրցակցությունն է, ընդ որում ոչ միայն այլ կանանց հետ, այլեւ զուգընկերոջ ընկերների, ծնողների:  Նրա մեջ գործի է դրվում ինքնապաշտպանության բնազդով պայմանավորված վախը, չէ որ ընդամենը   100 տարի առաջ կնոջ եւ նրա երեխայի գոյատեւման համար առանց տղամարդու մնալը  էական սպառնալիք էր: Տղամարդու համար հարաբերությունների մեջ հիմնական սպառնալիքը կնոջ աչքերում սնանկ, ոչ պիտանի լինելն է: Տղամարդու համար կարեւոր է զգալ կնոջ աջակցությունը, հավանությունը, շնորհակալությունը: Եթե  կինն անընդհատ սղոցում ու արժեզրկում է զուգընկերոջը, նա կորցնում է կնոջ հանդեպ հետաքրքրությունը, իսկ դրա հետ նաեւ` սերը: 

2. «Էներգետիկ սնուցում»: Կինն այնքան ուժեղ չէ, որքան տղամարդը: Տղամարդիկ ֆիզիկապես ավելի ուժեղ են, հուզական առումով ավելի կայուն, ի վիճակի են կենտրոնանալ խնդիրների վրա, ավելի արդյունավետ են բարդ եւ ռիսկային իրավիճակներում: Տղամարդիկ իրենց էներգիան քաղում են արտաքին աշխարհից, նրանք էներգետիկ վերելք են ապրում` իրականացնելով բարդ նախագծեր, հասնելով իրենց նպատակներին: Իր կենսական` հիմնականում երկարաժամկետ եւ ամենօրյա    (երեխաներ ծննդաբերելը եւ դաստիարակելը, տնտեսությունը վարելը) խնդիրներն իրականացնելու համար կինը զգում է ավելի շատ էներգիայի կարիք, քան ունի: Այդ էներգիան նա ստանում է հարաբերություններից:   Կնոջ համար կարեւոր է զգալ, որ արժեքավոր է տղամարդու համար,  որ տղամարդը նկատի տանը նրա ամենօրյա աշխատանքի արդյունքը, թե ինչ լավ է հոգ տանում երեխաներին, ինչ ջերմ մթնոլորտ է ստեղծում հարաբերություններում: Եթե տղամարդը կարողանում է հասկացնել, թե ճշգրիտ ինչի համար է սիրում կնոջը, եթե նա կնոջ էներգիան եւ ինքնագնահատականը սնուցում է ուշադրությամբ, հաճոյախոսություններով, հոգատարությամբ, կինը միշտ լի կլինի էներգիայով, որը նա ի վիճակի է վերափոխելու սիրո:   Տղամարդուց էներգիա ստանալով` կինը վերադարձնում է այն ջերմության, քնքշանքի, հոգատարության եւ աջակցության տեսքով:   Խելացի տղամարդիկ գիտեն. ավելի հեշտ է կնոջը շոյել, քան արդուկել վերնաշապիկը:  Կնոջը «չափից ավելի սիրելը» անհնար է, դա առասպել է: Որքան ավելի շատ էներգիա է տալիս տղամարդը կնոջը, այնքան ավելի ջանքեր է գործադրում կինն իր մտերիմներին հոգ տանելու համար:  Եվ մի քիչ իրեն է պահում՝ ինքնաիրացման համար, որպեսզի շարունակի հետաքրքիր լինել եւ ուրախացնել իր տղամարդուն: 

3. Զուգընկերոջ հետ հուզական կապը: Այդ պահանջմունքն ավելի կանացի է: Տղամարդիկ հաճախ հուզական անկեղծությունը թուլության նշան են համարում եւ ջանում են ավելորդ անգամ չցուցադրել իրենց հույզերը:  Տղամարդկային դաժան մրցակցության բնագավառում դա իրոք այդպես է, բայց կնոջ հետ հարաբերություններում հույզերի փոխանակությունը մտերմության հիմքն է: Ավելին, կնոջ ֆիզիկական հակումն ուղղակիորեն կախված է նրանից, թե որքանով է զգում զուգընկերոջ հուզական անկեղծությունը: Բացի այդ, տղամարդիկ համարում են, որ կնոջն իրենց հույզերին մասնակից դարձնելն էներգիայի ծախս է:  Նա աշխատավայրում այնքան է հոգնում, որ շփվելու ոչ ուժ, ոչ էլ ցանկություն է մնում:  Տղամարդիկ թերագնահատում են էներգիայով լիցքավորվելու այդ ուղին: Հարցն այն է, որ հույզերի ոլորտում կինն ավելի ուժեղ է, այդ պատճառով տղամարդը հենց այդտեղ կարող է օգնություն եւ աջակցություն ստանալ:  Կնոջ հետ մտերմիկ զրույցը կարող է օգնել  ի հայտ բերել բացասական կամ հակասական զգացմունքներն ու հուզական արգելքները, ցրել կասկածները, տղամարդը կարող է օգտվել կնոջ բնական խորաթափանցությունից եւ ինտուիցիայից որոշում կայացնելու համար, հատկապես` գործընկերների հետ հարաբերությունների ոլորտում: Եթե զուգընկերները բավարարվածություն չեն զգում այդ երեք ոլորտներում, նրանք իրարից բավականաչափ աջակցություն եւ էներգիա չեն ստանում ճիշտ գործելու համար: Կինը մշտապես դժգոհ, նյարդային է դառնում, դադարում է հետեւել իրեն, «սղոցում» ու հանդիմանում է իր տղամարդուն: Հարցն այն է, որ այդպիսով նա փորձում է հասնել զուգընկերոջ գիտակցությանը, նրան տեղեկացնել, որ իրենց հարաբերություններում ինչ-որ բան սխալ է:

Հաճախ կինն ինքը չի հասկանում, թե ճշգրիտ ինչը, այդ պատճառով կառուցողական բանակցությունների փոխարեն տրվում է հույզերին եւ սկանդալ է սարքում: Տղամարդը, փաստարկները չլսելով,  չի հասկանում, թե կինը ճշգրիտ ինչ է ուզում իրենից, որոշում է, որ  «էլի ցնդել է», եւ փոխանակ որոշի եւ գործի, մեկուսանում է մարտի դաշտից: Խնդիրները բազմապատկվում են, հարաբերությունները կարող են ավերվել: 

Աղբյուրը` Shkolazhizni.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել