Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Սիրել՝ նշանակում է դեմ գնալ սկզբունքներին». Վարուժան Մարգարյանի վերաբերմունքն Արսենի քայլերին եւ «Էլենի օրագրի» երկրպագուների արձագանքը

13:31, 26 մարտի

«Էլենի օրագիրը» հեռուստասերիալը շարունակում է մնալ երկրպագուների ուշադրության կենտրոնում, ինչի մասին վկայում են Instagram-ում եւ YouTube-ում տեղադրված ֆան-հոլովակները, որոնք ներկայացնում են սերիալի սիրված կերպարներին եւ դերասաններին: Հեռուստասերիալի այդպիսի հերոսների շարքում է նաեւ Արսենը, որի հանդեպ վերաբերմունքը երկրպագուների շրջանում միանշանակ չէ: Չէ՞ որ, Արսենը փորձում է խոչընդոտել սերիալի գլխավոր հերոսների՝ Մաքսի եւ Էլենի սիրուն՝ արժանանալով զույգի երկրպագուների զայրույթին: Արսենին մարմնավորող դերասան Վարուժան Մարգարյանը, որին հեռուստադիտողը շատ լավ ճանաչում է «Կայարան» հեռուստասերիալի եւ «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի շնորհիվ, շատ լավ գիտակցում է «Էլենի օրագրի» երկրպագուների բարկությունն իր հերոսի քայլերի նկատմամբ, սակայն նշում՝ Արսենին մարմնավորելը հետաքրքիր է:

NEWS.am STYLE-ը Վարուժանի հետ զրուցել է իր կերպարի, նրա քայլերի, երկրպագուների արձագանքի եւ մյուս նորությունների մասին:

Վարուժան, «Էլենի օրագրի» քո հերոսը՝ Արսենը, տարբերվում է «Կայարանի»  հերոսից. եթե Արամը ֆիլմի գլխավոր հերոսն էր, որի սիրուն շատերն էին խոչընդոտում, Արսենը ինքն է, կարծես թե, խոչընդոտում սերիալի գլխավոր հերոսների սիրուն: Դրանով պայմանավորված՝ երկրպագուների վերաբերմունքի մեջ հենց քեզ ուղղված փոփոխություններ նկատո՞ւմ ես:

Ըստ իս՝ քանի որ «էլենի օրագիրը» հեռուստասերիալի հանդիսատեսը հիմնականում երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ են՝ էմոցիաներով լի, սիրային հարցերին շատ ոգեւորված մոտեցում են ցուցաբերում։

Մի դեպք պատմեմ, որից կարելի է ենթադրել, թե ինչպես է փոխվել։ Մոտ մեկ ամիս առաջ փողոցով ընկերներիս հետ զբոսնելիս մի քանի շա՜տ երիտասարդ երկրպագուհի ինձ տեսնելով բարձր բղավեցին, որ ատում են ինձ (ծիծաղում է): Ես այդ ամենին շատ հանգիստ եմ վերաբերվում, քանի որ դա նույնպես իմ մասնագիտության մի մասն է կազմում։

Ո՞ր կերպարին էր ավելի հետաքրքիր մարմնավորելը:

Արսենի կերպարն ավելի հետաքրքիր է այն առումով, որ երիտասարդ է, այսինքն՝ ավելի մոտ է իմ իրական տարիքին, ինչպես նաեւ կան հարցեր, որոնց նկատմամբ իր մոտեցումը՝ խաղարկային առումով։

Արսենն իր սիրուն պատրաստ է հասնել ցանկացած գնով: Արդարացնո՞ւմ ես նրա արարքները: Համաձա՞յն ես հերոսիդ քայլերի հետ:

Սիրո հարցում իմ դիրքորոշումն այսպիսին է՝ սիրել նշանակում է դեմ գնալ սկզբունքներին։ Ես պատրաստ եմ գնալ մինչեւ վերջ՝ իհարկե հաշվի առնելով իրադարձությոնները։ Արսենի դեպքում այդ իրադարձությունները այնպես են զարգանում, որոնց ես ուրիշ լուծում կտայի։ Սիրո հարցում բոլորի դիրքորոշումները տարբեր են։

Կերպարդ առնչություն է ունենում ֆիլմի մյուս հայտնի կերպարներց շատերի հետ, որոնց մարմնավորում են Իննա Խոջամիրյանը, Էդգար Իգիթյանը, Բեն Ավետիսյանը, Անելյա Գուբրյանը, Տաթեւ Սարգսյանը, Գագիկ Մադոյանը եւ այլք… Ո՞ւմ հետ է հեշտ, ո՞ւմ հետ դժվար աշխատել:

Բոլորի հետ ամեն ինչ շատ լավ է, կառանձնացնեմ հորս կերպարը մարմնավորող Գագիկ Մադոյանին: Անկեղծ ասած՝ Գագիկի հետ ամեն ինչ այլ կերպ է. իմ կարծիքով պատճառը նրա՝ տարիների փորձն է։ Ուսանողական տարիներին մեզ ասում էին, որ կապ չունի, թե ով է խաղընկերդ, եթե խնդիր է առաջանում, պետք է քո մեջ փնտրես դրա լուծման ՄԵԾ մասը։

Դու ո՞ր դերասաններից ես՝ որոնք սիրո՞ւմ են իմպրովիզներ, թե՞ միանշանակ կարդում այն, ինչ թելադրում է սցենարը:

Եթե հարցը խոսքի մասին է, միանշանակ լինում են դեպքեր, երբ շեղվում ես սցենարից, քանի որ կերպարը քոնն է, եւ իմ կարծիքով՝ դերասանը ավելի լավ գիտի, թե իր կերպարը տվյալ տեքստն ինչպես կմատուցեր։ Կերպարների նկատմամբ վերաբերմունքը տարբեր է, հետեւաբար չի կարող նույնը լինել: Նույնը կարող եմ ասել գործողությունների հետ կապված: Իհարկե, այդ ամենը կատարվում է ռեժիսորի հետ քննարկման արդյունքում։

Եղե՞լ են այնպիսի դրվագներ, երբ զգացել ես, որ սերիալում ոչ թե Արսենն է խաղում, այլ հենց դու ինքդ քեզ ես ներկայացնում:

Այսպիսի մի մեթոդ կա, եթե չեմ սխալվում, Իվանա Չաբակինն է՝ երբ տեսարանի ժամանակ, օրինակ, եթե տեսարանը այն խաղընկերոջ հետ է, ում ըստ սցենարի սիրում ես, նրան փոխարինում ես քո կյանքից մի մարդու հետ, ում հանդեպ իրական կյանքում զգացմունքներ ունես։ Լավ մեթոդ է, բայց միշտ չէ, որ կարող ես այն օգտագործել։ Ես այն օգտագործել եմ եւ հենց այդ պահին ես ինձ որպես Վարուժ եմ զգացել (ժպտում է):

Հանրային վայրերում քեզ ուղղված ուշադրությանն ինչպե՞ս ես վերաբերվում. փորձում ես թաքնվե՞լ, թե՞ պատրաստ ես ժպտալ եւ շփվել, եթե դիմացինի մոտ նման ցանկություն է առաջանում:

Վերաբերվում եմ շատ լավ, ես նման հարցերին նորմալ եմ մոտենում եւ փորձում ինձ չառանձնացնել հանրությունից։

Երբ «Կայարան» հեռուստասերիալում էիր նկարահավում, համոզված եմ՝ քեզ հաճախ Արամ անունով էին դիմում, հիմա Արսե՞ն են դիմում:

Մեր շենքից շատ բնակիչներ՝ հիմնականում տարիքով մեծ, «էլենի օրագիրը» չեն դիտում եւ մինչ օրս Արամ են դիմում, բայց շենքից 100 մ հեռավորությունից սկսած Արսենն եմ (ծիծաղում է):

Քեզ տեսել ենք նաեւ «Կյանք ու կռիվ 2» գեղարվեստական ֆիլմում:  Ֆիլմերում նկարահանվելու այլ առաջարկներ այս ընթացքում չե՞ն եղել:

Առաջարկ եղել է մինչ «էլենի օրագիրը» հեռուստասերիալում նկարահանվելը։ Ռուսական արտադրության ֆիլմ է։ Դերը մի դրվագի համար էր, բայց ինչպես ասում էր Ստանիսլավսկին՝ «Нет маленьких ролей, есть маленькие актёры», եւ հետո շա՜տ մեծ բավականութուն էր կարճ ժամանակով, բայց գտնվել նկարահանման հրապարակում, որտեղ շրջապատված էինք իրենց մասնագիտության մեջ շատ պրոֆեսիոնալ մարդկանցով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Վարուժանի եւ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի ֆեյսբուքյան էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել