MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ալեքսանդր Ռեւայի «հայ կինը» պատմել է՝ ինչպես երջանիկ ընտանիք կազմել

16:41, 26 մարտի

Ալեքսանդր Ռեւայի կինը՝ Անժելիկան (ինչպես հայտնում են լրատվամիջոցները, նրա հայրը հայ է) պատմել է՝ ինչպես է ապրում ամուսնու եւ նրա մյուս եսի՝ Արթուր Պիրաժկովի հետ։

Comedy Club-ի անդամ Ալեքսանդր Ռեւան ամենապահանջված եւ հայտնի արտիստներից մեկն է։ Նա ուրախացնում է հանրությանը, նկարահանվում ֆիլմերում, իսկ նրա շոու-բիզնեսի կերպարը՝ Արթուր Պիրաժկովը, գրավում է երաժշտական չարթերը։ Այդ հաջողությունը պայմանավորված է ոչ միայն տաղանդով եւ աշխատունակությամբ, այլեւ աջակցությամբ, որը ցուցաբերում է ընտանիքը։

Արտիստն Անժելիկայի հետ ծանոթացել է գիշերային ակումբում։ Նրանք ավելի քան 10 տարի է՝ երջանիկ ապրում են միասին, ինչը ստեղծագործական կյանքում հազվադեպ հանդիպող երեւույթ է։ Զույգը դաստիարակում է երկու դուստրերին՝ Ալիսային եւ Ամելիին։

Սվետլանա Բոնդարչուկի հետ ընթրիքի ընթացքում արտիստի կինը պատմել է՝ ինչպես է իրեն հաջողվում պահպանել ներդաշնակ հարաբերություններն ընտանիքում։ «Կարծում եմ՝ հարկավոր է պարզապես գտնել կյանքի առաջնահերթությունները։ Եվ հասկանալ՝ հանուն ինչի ես անում այս կամ այն։ Ամեն բան կորցնել շատ հեշտ է։ Ես ապրում եմ Սաշայի հետաքրքրություններով եւ շատ բան եմ ներդնում նրա ստեղծագործության մեջ»- նկատել է Անժելիկան։  

Նա կրթություն է ստացել եւ հետաքրքիր մասնագիտություն ունի։ Սակայն ամուսնու հետ ծանոթությունը փոխել է նրա կյանքը, եւ հանուն ընտանեկան կյանքի Անժելիկան հրաժարվել է կարիերայից։ Անժելիկան անձամբ է զբաղվում երեխաների դաստիարակությամբ եւ ձգտում է ամեն ինչում աջակցել ամուսնուն։ «Նա շատ բան է տալիս, եւ ես հասկանում եմ, որ եթե չլրացնես այդ ամենը... Տղամարդը չի կարող կյանքի կոչել այդքանը»,- ասել է նա։

Ընտանիքը բավական ակտիվ կյանքով է ապրում։ Արթուր Պիրաժկովի երաժշտական կարիերան ընթացք է ստանում. ապրիլի 1-ին «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի է ունեցել նրա մեծ մենահամերգը, գրում է Hello-ն։ Իսկ Անժելիկան երեխաների համար հագուստի հավաքածու է թողարկել...

Աղբյուրը եւ լուսանկարնեը՝ Cosmo, Instagram


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել