Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Մտածում էի, որ բնությունը շատ բարի է մեր նկատմամբ». Տաթեւիկ Ադումյանի լուսանկարը՝ Պրահայից

20:49, 26 մարտի

Երիտասարդ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր լուսանկար է հրապարակել Պրահայից՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Դերասանուհին բաց գույնի ջինս է կրում, որը համադրել է սպիտակ սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են կարմիր գլխարկը եւ շարֆը։ «Մտածում էի, որ բնությունը շատ բարի է մեր նկատմամբ։ Մնում է, որ մենք էլ իրեն խնամենք»,- լուսանկարը մեկնաբանել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Տաթեւիկ Ադումյանը ներկայացել էր գարնանային ոճով եւ շնորհավորել կանանց տոնի կապակցությամբ։ «Գարուն է բացվում, եւ բնությունն արթնանում է քնից։ Կանայքս այսօր ավելի շատ ենք ժպտում, ավելի գնահատված ենք մեզ զգում, ավելի հպարտ ենք քայլում՝ անկախ տարիքից եւ ընտանեկան կարգավիճակից։

Բայց մի բան հաստատ է։ Կինն է կյանքի աղբյուրը։ Առանց կնոջ կյանքը շատ ավելի դժգույն է եւ դատարկ։ Բայց չեմ ցանկանում, որ միայն այսօր կինը լինի գնահատված, միայն այսօր լինի սիրո ձևական նշաններով շրջապատված։ Տարվա ամեն եղանակ, ամսվա ամեն օր, օրվա ամեն ժամ լի է սեր տալու եւ ստանալու առիթներով։ Կինն ավելի ուժեղ է, քան ցույց է տալիս... Եվ այդ ուժը չցուցադրելը, դրա մասին չբղավելը միայն իսկական ուժեղին է բնորոշ։

Լինե՜նք ուրեմն ուժեղ, մնա՜նք գեղեցիկ, չունենա՜նք այդ ուժը ցուցադրելու անհրաժեշտություն, սեր տալով եւ ստանալով գեղեցկացնե՜նք աշխարհը։ Շնորհավոր տոնդ, հայ մայր, հայ աղջիկ, հայ տատիկ և հայ կին»,- մեկնաբանություններում գրել էր Տաթեւիկ Ադումյանը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել