Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Կո՞ղմ են վճարել հարկեր, թե՞ ոչ. շոու-բիզնեսի ներկայացուցիչները մեկնաբանում են ՊԵԿ-ի հայտարարությունը

14:31, 27 մարտի

Շոու-բիզնեսում եւ մամուլում վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկը Պետական եկամուտների կոմիտեի այն հայտարարությունն է, թե շոու-բիզնեսի ներկայացուցիչները՝ երգիչները, հանդիսավարները, շոու-մեններն ու նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձինք, պետք է ստանան պետական գրանցում, ինքնահայտարարագրեն սեփական եկամուտները եւ վճարեն հարկեր:

Թեման, իհարկե, տարատեսակ կարծիքների տեղատարափ առաջացրեց հատկապես մշակույթի ոլորտում: Ոմանք դեմ են նման որոշմանը, ոմանք՝ կողմ:

NEWS.am STYLE-ը զրուցել է հայկական շոու-բիզնեսի ներկայացվուցիչներից մի քանիսի հետ՝ պարզելու, թե ինչ կարծիք ունեն թեմայի շուրջ, կո՞ղմ են, արդյոք, ներկայացված հայտարարությանը, թե՞ ոչ:

Աստղիկ Սաֆարյան

Կարծում եմ՝ սխալ չէ, որ հարկ վճարեն նաեւ երգիչները, պարզապես Հայաստանում նման պահանջ-օրենք ներկայացնելուց առաջ ավելի ճիշտ կլինի նախ մշակել այդ մեխանիզմը՝ ինչպես պետք է դա կատարվի եւ ինչ ընթացակագով: Այսինքն, դեռ չունենալով գործն իրականացնելու հստակ մշակված մեխանիզմ՝ անմիջապես արդյունք պահանջելը կարծում եմ՝ անորոշության է տանում: Բացի այդ՝ Հայաստանում անհատ երգիչները շատ-շատ են, որոնք որեւէ տեղում կամ որեւէ լեյբլում կամ ընկերությունում գրանցված աշխատողներ չեն համարվում, որպեսզի հետագայում ստանան կենսաթոշակ իրենց վճարած հարկերի չափով: Գրեթե բոլորը անհատապես են գործում: Այլ պարագայում տվյալ լեյբլը կամ ընկերությունը կզբաղվեր երգչի գործունեությունից ստացված եկամուտների հարկերը վճարելով, բայց հայկական շոու-բիզնեսում, գրեթե, բոլորը անհատական գործունեություն են ծավալում: Ի դեպ, նրանք անձամբ էլ մեծ ծախսեր են իրականացնում իրենց գործունեությունը հանրությանը ներկայացնելու համար (տեսահոլովակներ են ստեղծում, երգեր ձայնագրում եւ այլն):

Որքանով՝ տեղայակ եմ, դեռ հստակ մեխանիզմ չի ներկայացվել այս մասով: Թող մշակվի այդ մեխանիզմը, թե ինչպես պետք է դա իրականացնել, այդ դեպքում բոլորի նման մենք էլ կարող ենք վճարել հարկեր:

Ջուս

Մի քանի ամիս առաջ, երբ նոր սկսեցին խոսել շոու-բիզնեսի ներկայացուցիչների հարկերի մասին, մտածեցի, որ մինչեւ օրենք հանելը պետք է շատ լավ այն մշակվի: Բայց առանց մշակելու ցանկանում են, որ երգիչները հարկեր մուծեն, այն էլ՝ հարսանիքներից: Դա վնասում է երգիչների գործունեությանը, քանի որ նրանք ստիպված պետք է բարձրացնեն գները, իսկ մարդիկ, ովքեր հարսանիք են անում, մեծ մասը բանկից է վարկ վերցնում, ու այդպես շատ վատ վիճակ է ստեղծվում:

Ես համաձայն եմ՝ եթե երգիչն անում է մենահամերգ, նա պարտավոր է մուծել հարկ, կամ որեւէ պետական համերգից, երբ մուծվում է հարկ, բայց եթե տվյալ երգիչը ոչ մի տեղ գրանցված չէ ու գնում է հարսանիք երգելու, հո ՀԴՄ չի՞ հանելու պայուսակից: Ոչ մի տեղ հարսանիքներից ստացված եկամուտից հարկեր չեն վճարվում:

Հետո այնքան քիչ են համերգներն ու հարսանիքները, որ դրան գումարած հարկեր մուծելը անհնար բան է: Ինչպե՞ս երգիչն ընտանիք պահի: Հո բոլորը հյուրախաղերի մեջ չե՞ն:Շատերը շատ քիչ գումար են վաստակում եւ դժվարությամբ պահում երեխաներին: Բացի այդ, ամենավատն այն է, որ երգիչները չեն ստանում թոշակ: Ամբողջ կյանքում աշխատում են, ու երբ ծերության ժամանակ հիվանդանան, իրենց պետությունը կպահի՞, կհոգա՞ բուժման ծախսերը: Իհարկե՝ ոչ: Այնպես որ՝ օրենք ներկայացնելուց առաջ պետք է հաշվի առնել յուրաքնչյուր քաղաքացու պահանջները: Իսկ այն բարեգործական համերգները՝ նվիրված հաշմանդամ երեխաներին, ծերանոցներին, զինվորներին… դա հաշվի չե՞ն առնում: Իսկ տեսահոլովակնե՞րը, ձայնագրությոննե՞րը եւ այլն, որոնք երգիչներն իրականացնում են իրենց գրպանից, դրան ի՞նչ կասեն: 

Նարեկ Մակարյան

Կարծում եմ՝ երգիչները պարտավոր են հարկեր վճարել, քանի որ ՀՀ քաղաքացիներ են, քանի որ ապրում են Հայաստանում, իսկ դա նշանակում է, որ եթե հարկ պետք է վճարի յուրաքանչյուրր աշխատող քաղաքացի, ինչո՞ւ երգիչները, դերասանները կամ երգահանները չպետք է վճարեն: Չէ՞ որ, նրանք էլ են վաստակում գումար:

Ես՝ ինքս, հարկ կվճարեմ, եթե իմանամ, որ դա համատարած վերաբերում է բոլոր աշխատողներին եւ, իհարկե, վստահ լինեմ, որ հարկերը կնպաստեն քաղաքացիների եւ երկրի օգտին:

Սյուզաննա Մելքոնյան

Նախ՝ կցանկանայի, որ մեր հասարակությունը կոռեկտ արտահայտվեր բեմում գտնվող մարդու մասին: Անկախ ամեն ինչից՝ ինձ հաճելի չէ, երբ մտնում եմ սոցցանցեր ու տեսում, որ վատ եւ ոչ էսթետիկ վերնագրով հոդված կա այնտեղ՝ «Ո՞նց ես հարկ տամ, նրանք, որ բողազները ճղում են չտա՞ն»

Միգուցե, «բողազ» ճղում են մեկ-երկու երգիչ, ու ոչ բոլորն են իրենց ասած 10 000$ վաստակում: Յուրաքանճչյուրն ունի իր տեակետն ու այսպես ասած՝ իր գինը: Այնուամենայնիվ, ուզում եմ նշել մեկ փաստ. Նախ՝ մեր երկրում ԱՁ-ի նկատմամբ չկա կոնկրետ հարգանք եւ ծրագիր, այդ պատճառով էլ կարծում եմ՝ այս խնդիրն այսքան բարդացավ:

Մենք գրանցված աշխատողներ չենք եւ չենք ունենում ստաժ: Երբ կոնկրետ կգրանցեն, խնդրեմ՝ ես ինքս կվճարեմ հարկ, ինչպես բոլոր այն մարդիկ, ովքեր կանոնավորված գրանցված են եւ ըստ այդմ վճարում են հարկ:

Իրինա Հարությունյան

Իհարկե, կարծում եմ, որ բոլոր ոլորտների ներկայացուցիչները, որոնք շահույթ են ստանում, պետք է հարկեր վճարեն: Ինչ վերաբերում է արվեստագետներին, ապա կարծում եմ` մեր երկրում կան որոշ բացեր այս հարցում: Նախ, օրինակ, հարկի չափը, կամ վերահսկելու մեխանիզմները: Կամ արդյոք վճարված հարկերից արվեստագետները հետագայում օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ կստանա՞ն եւ այլն... Նախ՝ պետք է կանոնակարգել ոլորտը, ունենալ բոլոր հարցերի պատասխանները եւ միայն դրանից հետո հարկեր պահանջել արվեստագետներց:

Գայա Արզումանյան

Իհարկե, ընդունում եմ այս օրենքի կիրառումը, բայց չափի սահմաններում: Այսինքն, եթե դա կազմում է 5 տոկոս, իհարկե, կիրառելի է: Ինձ, ինչպես շատերին, հետաքրքրում է մի քանի հարց՝ ինչպե՞ս է դա վերահսկվելու, ո՞ւմ կողմից, ի՞նչ չափով, ու արդյոք ճի՞շտ է, որ բոլորը նույն դաշտի մեջ հարկվելու են նույն չափի տոկոսադրույքով:

Համաձայն եմ, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչներն էլ պետք է հարկվեն, որովհետեւ նրանք էլ են ստանում հոնորարներ՝ իրենց աշխատավարձը իրենց աշխատանքի դիմաց, բայց կա մի ԲԱՅՑ՝ այլ դեպքում, երբ մնացածները ստանում են, նաեւ վճարում շահութահարկ, դրանից գոյացած գումարից ապագայում թոշակներ ստանալու նպատակով, ապա այս դեպքում որեւէ հստակ կանոնադրություն չկա՝ ինչի համար է վճարվում: Ուղղակի որպես եկամտահա՞րկ, որից որեւէ գումար չի գոյանալու հետագայում թոշակի համար: Եվ մյուս կողմը՝ եթե պետությունը պարտադրում է շոու-բիզնեսի ներկայասցուցիչներին վճարել հարկ, ապա պետք է ապահովի, խթանի երգչի, արտիստի, հաղորդավարի ավելի հայտնի լինելու ու հավասար դաշտում աշխատելու հնարավորությունը, որովհետեւ եթե պետությունը երգչից հարկ է պահանջում իր եկամուտից, ապա պետք է ապահովի նաեւ պետական համերգներ, որոնք լինեն վճարովի, պետք է Հանրային հեռուստատեսությունում (որը հանրային է եւ պետության գումարներով է գոյատեւում ու աշխատում) տրամադրի ժամեր երգիչների համար, ցուցադրի տեսահոլովակներ, հյուր կանչի, որպեսզի այս դաշտում բոլորը լինեն հավասար, ոչ թե առավելություններ տան մի քանի հոգու, իսկ մյուսները մնան ստվերում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ հայտնիների ֆեյսբուքյան էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել