«IQ-իկ»․ փոքրիկները՝ երաժշտության մասին

Ոչ մի բաց հագուստ հայրենիքում. Քիմ Քարդաշյանի ոճը` հայաստանյան այցի ժամանակ

Exclusive: Քարդաշյանների երեխաների զբոսանքը` Հյուսիսային պողոտայում

Քիմ Քարդաշյանը լուսանկարվեց եւ ինքնագրեր բաժանեց վաղ առավոտից իրեն սպասող երկրպագուներին

Երկրպագուները ողջունում են Քիմ Քարդաշյանին Երեւանում

Աշխարհահռչակ դիջեյ Արմին Վան Բյուրենը ժամանեց Երեւան

Ինչպե՞ս է նշել իր տարեդարձը Լիա Զախարյանը, եւ ովքե՞ր են եղել իր հյուրերը

Իսպանիայի հմայիչ թագուհի Լետիսիայի ոճային կերպարները

Exclusive. Քրիստինա Կարապետյանն ու Կարո Նաղդալյանը մկրտեցին իրենց որդուն

65 մ երկարություն եւ 410 կգ քաշ. Երեւանում պատրաստված աշխարհի ամենամեծ գաթան տարեցտարի գերազանցում է իր չափսերը

Աշոտ Շարմազանովիչը, նրա փաստաբանն ու քաղաքական ծանոթ իրավիճակներ. «Save Միլիոն» ներկայացման պրեմիերան եւ հայտնի հյուրերը

Ամառ 2019. հայ հայտնիները՝ լողազգեստով

Սրբուկը, Իվետան եւ Ֆելիքսը Գյումրիում ելույթ չեն ունեցել Անկախության 28-ամյակին

Թագուհի Մաքսիմայի գլխի ոճային աքսեսուարների հավաքածուն

Ո՞վ է Women’s Club-ի նոր մասնակիցը

Ի՞նչ look-ով են հայտնիները ներկայացել «Ազնիվ գողերը» ֆիլմի կարմիր գորգին

Շեյխա Մոզայի անկրկնելի ոճը

Հարկատուներին զայրացնում է․ որքան գումար է Ֆրանսիան ծախսում Բրիջիտ Մակրոնի վրա

«Պետք է վերադառնալ տուն». Սարգիս Գրիգորյանը՝ «Անմահների երկիրը» ներկայացման իր դերի եւ բազմասերիանոց ֆիլմերում չնկարահանվելու մասին

16:44, 29 մարտի

Ապրիլի 2-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում կկայանա ռեժիսոր Դավիթ Հարությունյանի «Անմահների երկիրը» դրամայի պրեմիերան։ Պիեսի հեղինակը էդուարդ Զորիկյանն է, նախագծի պրոդյուսեր՝ Արմեն Միրզոյան։

Ներկայացման մասին NEWS.am STYLE-ը զրուցել է գլխավոր դերակատար Սարգիս Գրիգորյանի հետ։ Դերասանը պատմել է թատրոն վերադառնալու, իր կերպարի եւ բազմասերիանոց սերիալներում այլեւս չնկարահանվելու մասին։

Սարգիս, ինչպես  նշել եք, երկար դադարից հետո «Անմահների երկիրը» ներկայացման գլխավոր դերով վերադառնում եք թատրոն: Ի՞նչ հույզերով եք սպասում պրեմիերային:

Այս ամենն ինձ համար տոն է, երեխայի ծնունդ է, անհամբեր սպասում եմ պրեմիերային, հատկապես այն փաստին, որ առաջին հանդիսատեսը պետք է լինեն այն մարդիկ, ովքեր ծառայել են մեր բանակում և դա պարզապես չեն արել անելու համար, նրանք մեծ դեր և նշանակություն են ունեցել՝ դառնալով անփոխարինելի: Ներկա են գտնվելու գեներալներ, մեծ ճանապարհ անցած սպաներ, քառօրյա պատերազմ տեսած տղաներ, զոհված, բայց հերոսացած տղաների մայրեր, ում զավակներին էլ կմատուցենք մեր հարգանքի տուրքը: Կարծում եմ՝ արդեն իսկ պարզ է, թե ինչ մեծ պատասխանատվության զգացում ունեմ:

Մի փոքր կպատմե՞ք ներկայացման սյուժեի մասին:

Եթե փորձեմ հակիրճ ներկայացնել «Անմահների երկիրը» ներկայացման սյուժեն, ապա կարող եմ ասել, որ սա պատմություն չէ, սա գաղափար է: Սյուժեի հիմքում, որի հեղինակն Էդուարդ  Զորիկյանն է, ծառայողի հոգեբանության, ինտելեկտի, հայրենիքի, լավ ընկերների մասին գաղափարախոսություն է:  Փորձելու ենք ներկայացնել ընկերության արժեքային համակարգը:  Ըստ սյուժեի՝ մարտական ընկերներին միանում է իմ հերոսը, ով սկզբում չի հասկանում, թե որտեղ է, ինչպես պետք է իրեն դրսեւորի, հետո սկսում է հարգել այն ծնողին, որը կոչվում է հայրենիք:

Ինչպիսի՞ հերոս է նա:

Գարեգինը սովորական երեւանցի տղա է, որը մասնագիտությունից ելնելով՝ գալիս-հասնում է դիրքեր, 2-3 ժամվա աշխատանք պետք է կատարեր, ինչն անհրաժեշտ էր իր նպատակների իրականացման համար: Երբ հայտնվում է դիրքերում, հասկանում է, որ իր նպատակները չեն համապատասխանում այն ամենին, ինչ կոչվում է հայրենիք, հող, ընկերություն, նախնիներ, մարդիկ, ովքեր մեզ վստահել են այս երկիրը: Բնականաբար, մթնոլորտի միջոցով Գարեգինը կամաց-կամաց գալիս է դարձի՝ այն էլ բավական լուրջ փոփոխությամբ:

Կերպարը կերտելու հարցում դժվարություններ եղե՞լ են:

Գարեգինը հավաքական կերպար է, սա իրականություն չէ, բայց, միաժամանակ, սա իրական է 100%-ով: Այս թեման, խնդիրներն իսկապես շատ կարեւոր են, դրանք պետք է արծարծվեին ոչ միայն  այս ներկայացման ընթացքում, այլեւ՝ այլ տեղերում:  Բնականաբար, վախեր ունեմ, անդադար աշխատում եմ կերպարիս վրա: Ապրիլի 2-ին «Անմահների երկիրը» կհանձնենք հանդիսատեսի դատին:

Վերջերս էկրաններ բարձրացած «Ա.Կ.Ա.»  ֆիլմում ավելի հումորով հերոսի եք մարմնավորում, որը յուրաքանչյուր դժվարության թեթեւ է վերաբերվում։ Ի՞նչ զգացողություններով եք մարմնավորել «Ակա» -ին, ու այս հերոսին ի՞նչ զգացողություններով եք խաղում:

Չեմ ցանկանում «Ա.Կ.Ա.»  ֆիլմի հերոս Կարենին եւ Գարեգինին համեմատել, քանի որ դրանք տարբեր տիեզերքներ են, ուրիշ աշխարհ եւ մտածողություն: Պետք է նշել, որ կարող եմ նմանեցնել ընկերություն ասվածը, քանի որ հիմքը, իհարկե, նույնն է, դրսեւորումները եւ հարթություններն են տարբեր: Այստեղ ընկերությունն ավելի է սրված, քանի որ երբ կագնած ես կյանքի ու մահվան շեմին, ընկերությունն  ավելի ամուր է, զգայուն և հերոսական: «Ա.Կ.Ա.»  ֆիլմի Կարենն էլ լավ ընկեր է, բայց չեմ ցանկանում նրանց նույն հարթության վրա դնել, քանի որ այստեղ զգացողությունները եւ հույզերն այլ են:

Խաղընկերների մասին կպատմե՞ք: Ինչպե՞ս են անցնում փորձերը նրանց հետ: Ո՞ւմ հետ է ավելի հեշտ:

Ցանկանում են ներկայացնել եւ, միաժամանակ, շնորհակալություն  հայտնել այն մարդկանց, ովքեր այս ներկայացման վրա աշխատել են եւ դա արել են ջանասիրաբար: Սկսենք ամենագլխավորից՝ ռեժիսորից, առանց որի չէր լինի այս ներկայացումը:  Խոսքը Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար, տաղանդաշատ ռեժիսոր, բազմաթիվ հրաշալի գործերի հեղինակ Դավիթ Հարությունյանի մասին է: Սա իսկապես Դավիթի համար շատ պատասխանատու գործ է, քանի որ մինչ այդ նա արդեն հասցրել է բեմադրել պատերազմի մասին մեկ այլ ստացված դրամա: Ցանկանում եմ նշել պրոդյուսերին՝ Արմեն Միրզոյանին, ով ամեն ինչ անում է, որ այս ներկայացումը կայանա,  երգիչ, երգահան Արման Էլբերտն  այս ներկայացման համար հատուկ երաժշտություն է գրել: Էդուարդ Զորիկյանն էլ հեղինակել է այս պիեսը,  ինչի համար էլ շնորհակալ ենք նրան: Իսկ ինչ վերաբերում է դերասաններին, ապա ուրախությամբ կարող եմ նշել, որ ներգրավված է Գեորգի Հովակիմյանը, հրաշալի դերասան, ով աշխատել էր սովետական շրջանի ռուս լուրջ ռեժիսորների հետ, սակայն տեսակով զուսպ մարդ լինելով՝ այդ ամենը չի ներկայացրել հանրությանը, սակայն «Կյանք ու կռիվ», «Ա.Կ.Ա.»  ֆիլմերից ևս մեկ անգամ համոզվեցինք, որ գործ ունենք լուրջ դերասանի հետ:  «Անմահների երկիրը» ներկայացման մեջ ներգրավված են նաեւ այլ հրաշալի դերասաններ՝ Հայկ Սարգսյան, Իշխան Ղարիբյան, Աշոտ Հակոբյան եւ Հովհաննես Հաջինյան: Վերջինիս կերպարը, կարծում եմ, որ հանդիսատեսը չի սիրի, քանի որ նա ադրբեջանական բանակի հավաքական կերպարն է մարմանավորում:

Հնարավո՞ր է հանդիսատեսը Ձեզ հետագայում ավելի հաճախ տեսնի թատրոնում:

Չեմ ցանկանում ասել, որ հնարավոր է, պարզապես ցանկանում եմ ասել, որ Աստված ինձ առողջություն տա, ու հանդիսատեսն ինձ անընդհատ կտեսնի թատրոնում: Նախորդ տարվանից որդեգրել եմ մի քաղաքականություն, որ պետք է վերադառնալ տուն, իսկ դերասանի համար թատրոնն ընտանիք եւ տուն է, այսինքն՝ կփորձեմ 1-2 տարին մեկ նոր աշխատանքով ներկայանալ, եւ կփորձենք մեր հանդիսատեսին զարմացնել, հուզել, որպեսզի ներկայանանք ոչ միայն հեռուստաէկրաններից, այլեւ այսպիսի կենդանի շփմամբ:

Նոր սերիալ Ձեր մասնակցությամբ առաջիկայում սպասվո՞ւմ է

Որոշել եմ այլևս սերիալում չխաղալ, խոսքը 300-400 մասանոց սերիալների մասին է, դա ինձ համար սկզբունքային է: Եթե առաջարկներ ունենամ ավելի կարճ՝ 20-25 մասից բաղկացած սերիալներում նկարահանվելու, ապա կընդունեմ:  Որոշումս հստակ է եւ սկզբունքային, կարծում եմ, որ պարզ է, թե ինչի համար եմ դա անում: Ես հանդիսատեսին խոսք էի տվել, որ պետք է ներկայացնումներում հանդես գամ եւ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվեմ, իսկ դա ահռելի ժամանակ է խլում, ավելի լավ է՝ ես ժամանակս դրանց հատկացնեմ, թող ներեն ինձ իմ ընկերները, բայց ես փորձում եմ փոքր-ինչ  ուղղությունս փոխել։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ