«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ցուցահանդես՝ «Կոնվերգենցիա». «Իմ աշխատանքները խաշխաշով բուլկի չեն, որ շատերի քիմքին հարմար լինեն»

19:11, 29 մարտի

Այս օրերին AGBU-ի ցուցասրահում բացվել է զարմանալի ցուցահանդես՝ «Կոնվերգենցիա», գնացեք, դիտեք, չեք ափսոսի... Տասնյոթ հայ երիտասարդ նկարիչներ եւ քանդակագործներ ցուցադրել են այն, որ ոգեշնչումը կարող է ծագել սովորականից, պարզ, անպաճույճ զգացումներից ու հույզերից։ Ոգեշնչումն, առհասարակ, մշտական բան չէ, քմահաճ է. դրանից կարելի է խեղդվել, կարելի է եւ ամիսներով խրված մնալ ստեղծագործական լճացման մեջ՝ սպասելով մուսային, որը ոչ մի կերպ չի գալիս... «Այն ամենուրեք է։ Մենք ստեղծագործում ենք ոչ թե որովհետեւ ոգեշնչված ենք, այլ որովհետեւ մեզ դուր է գալիս ստեղծագործել»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Գայ Ղազանչյանը՝ ցուցադրության գաղափարական ղեկավարը։

Ցուցահանդեսի մասնակից տղաներից շատերն արդեն ցուցադրել են իրենց աշխատանքները, այդ թվում միջազգային մակարդակով, բայց նրանց համար այս ցուցադրությունն առանձնահատուկ է։ «Մեր հիմնական նպատակը ժողովրդին արվեստին մոտեցնելն է։ Ցուցահանդեսի անվանումն էլ խորհրդանշական է։ «Կոնվերգենցիա»՝ միմյանցից անկախ երեւույթների տարրերի զուգամիտում։ Մարդը տարր է, որն ապրում է մոլորակում։ Մենք բոլորս խիստ անհատական ենք, բայց չնայած դրան՝ չափազանց նման ենք մեր գոյության ընկալման հարցում,- նշում է հմայիչ նկարչուհի Սիլվան՝ ինձ տանելով իր գործերի մոտ։ - Ասեմ արդեն մաշված նախադասությունը՝ նկարում եմ մանուկ հասակից, բայց շարունակում եմ ստեղծագործել՝ փորձելով տարբեր ոճեր ու ստեղծելով հնարավորի նոր եզրեր»։

«Սրանք վաղ աշխատանքներս են... Նրանք այն մասին են, թե որքան աղմուկ կարող է լինել «լռության» մեջ։ Ձեռքերը փուլեր են, որոնք պետք է անցնել՝ ազատվելու համար տագնապի վիճակից։ Լավ նայեք եւ ամենավերջում կտեսնեք լույսը։ Այն կա ամենուրեք»,- ժպիտով նշում է Սիլվան՝ ծածուկ նայելով իր սիրեցյալի՝ Հակոբ Վարդանյանի կողմը։

Հակոբը քանդակագործ է, նրա աշխատանքները բազմիցս ցուցադրվել են արտասահմանում, բայց այսօր այստեղ՝ հայրենիքում, նա հիրավի երջանիկ է։

«Հիշեք այն պահը, երբ սպասում եք ավտոբուսի կանգառում եւ անգիտակցորեն խորանում եք երազանքների մեջ, բայց ինչ-որ դառը պահի նորից հայտնվում եք իրականությունում։ Դա էլ հենց իրականության եւ աշխարհի միջեւ վայրկենական ընկալման այն աննկարագրելի զգացումն է, որը ստեղծել եք դուք ինքներդ։ Ձեռքներդ պարզում եք դեպի երազը եւ քիչ է մնում, որ հասնեք,- նշում է Հակոբը՝ ավելացնելով, որ իր ստեղծած ձեռքը Միքելանջելոյի շատ աշխատանքներից հայտնի ժեստի հղումն է։ - Ձեր առջեւ հիպերռեալիզմի ավանդական «հոգեզավակներն» են, որ ներառում են ամենատարբեր նյութերի խառնուրդներ, բայց նրանց միավորում է մի բան՝ «երազանքը»։

Սիրահարված եւ ոգեշնչված զույգն ինձ պատմեց այն մասին, թե ինչ խնդիրների կարող են բախվել սիրահարներն իրենց հարաբերություններում։ «Եթե մենք վիճում էլ ենք, ապա միայն այն ժամանակ, երբ ստեղծագործում ենք։ Դա երկար ճանապարհ է... Փոխըմբռնման եւ ներողամտության գալ տարրերի ստեղծագործ ընկալմամբ։ Բայց հարաբերություններն օգնում են կենտրոնանալ այն բանի վրա, ինչը մենք ուզում ենք ստեղծել եւ ցույց տալ աշխարհին»,- նշեց աղջիկը։

Գայ Ղազանչյանը ներկայացրեց նաեւ իր աշխատանքների ոգեշնչման աղբյուրը՝ այլընտրանքային իրողությունը։ «Թռչունները ազատության խորհրդանիշն են, թռիչքի, օդի ու թեթեւության։ Ինձ համար գոյություն ունի երկու աշխարհ. աշխարհ պատերից այն կողմ, այսինքն՝ մեր երեւակայական աշխարհը, իսկ ներսում սովորական իրարանցում եւ իրականություն, որից փորձում ենք փախչել»,- նշում է Գայը։ Նրա խոսքով՝ ամեն մի նկար իր գաղտնիքն ունի, եւ հաճախ դիտողին դուր է գալիս, որ իր առջեւ խնդիր է դրվում՝ բացահայտել այն։

«Մենք կարող ենք լոկ վիզուալացնել մեր մտքերը, բայց եւ չենք ստեղծում շրջանակներ դիտողների համար. նրանք ազատ են իրենց մտքերում այնպես, ինչպես թռչուններն օդում»,- նշում է Գայը։

Հենց այդ պահին մեզ մոտեցավ ցուցահանդեսի եւս մեկ մասնակից՝ Արման Համբարձումյանը:

«Ես դադարել եմ վախենալ, որ ինձ կարող են չհասկանալ: Չէ՞ որ իմ գործերը խաշխաշով բուլկի չեն, որ պետք է շատերի քիմքին հարմար լինեն»,- նշեց Արմանը՝ ինձ ուղեկցելով իր քանդակների մոտ: «Ես մանկուց հրապուրված եմ դիցաբանությամբ, ինչը ցայտուն արտացոլվում է իմ ստեղծագործության մեջ: Ձեռքերը մեր երկրորդ դեմքն են: Բառերը կարող են խաբել, իսկ ձեռքերը՝ երբեք»,- նշեց երիտասարդը:

Եթե Արմանի համար ձեռքերն են անկեղծության խորհրդանիշը, ապա Արման Օհանյանի ընկալմամբ գլուխը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր ներքին «ես»-ի անմիջական արտացոլումը՝ մտքերի, արժեքների եւ ցանկությունների:

«Մեր հայացքը վկայում է, թե ինչ է կատարվում մեր ներսում: Մարմինը երկրորդական երեւույթ է,- նշում է նկարիչը՝ պատմելով իր ստեղծագործության վաղ շրջանի մասին: - Մինչեւ վերջերս ես նկարում էի անշարժ եւ դատարկ աթոռներ, քանի որ այս աշխարհում ոչ մի բան հարատեւ չէ: Նայեք այս մարդկանց կանաչ դեմքերին: Իմ նկարների թեման հոգեբուժարանն է: Իսկ առարկան՝ այլմոլորակային արարածները, որոնք ապրում են մեր աշխարհի սահմաններից անդին, բայց մեր գլխի մեջ: Ես ջնջում եմ բանականության սահմանները: Մեր եւ նրանց միջեւ միայն մի տարբերություն կա՝ մաշկի գույնը»:

Ի դեպ, բանականության սահմանների մասին խոսելիս... Մեր առջեւ է հմայիչ նկարչուհի Լուսինը: Նրա կտավների վրա վրձնահետքերը ստիպում են խորհրդածել այն մասին, թե մարդու վրա ինչպիսի բացասական ազդեցություն ունի զարգացումը: «Այս մեծածավալ բարձրահարկ շենքերը, սին դինամիկան եւ տեմպը մարդուն ավելի ու ավելի շատ են քամում: Մենք ժամանակի հետքին չենք հասնում, ինչ-որ տեղ ենք շտապում, վազում ենք երազանքների հետեւից, բայց… Մենք երբեմն կուրորեն գնում ենք նյութականի հետեւից՝ ուշադրություն չդարձնելով, թե ինչպես է անհետանում մեր ներքին «ես»-ը, եւ մնում է միայն ստվերը»,- ասում է Լուսինը:

Աշխարհը յուրովի վառ է տեսնում նկարիչ Վահե Թեւոսը, որը քանիցս պատիվ է ունեցել իր աշխատանքները ներկայացնել անհատական ցուցահանդեսում: «2017 թվականի նոյեմբերի 17-ին «Հին Երեւան» նախաձեռնության շրջանակում տեղի է ունեցել իմ անհատական ցուցահանդեսը: Նկարներում իրեր էին պատկերված, որոնք դարձել են մեր կյանքի անքակտելի մասը՝ աթոռներ, սեղաններ, հայելիներ... Դրանք ամեն տեսակի են՝ տխուր, ուրախ, մելամաղձոտ: Այդ անշարժ իրերի միջոցով ես վիզուալացնում եմ մեր այս ու այն կողմ նետվող կյանքի շարժումը»,- նշեց նկարիչը՝ ինձ ուղեկցելով մի կտավի մոտ, որում շողշողում էին բազմաթիվ վառ երանգներ:

«Ես սիրում եմ խաղարկել գույները, ոճը... Մարդկանց հանդեպ իմ վերաբերմունքը չեմ փոխում, բայց ներքին վիճակը միշտ արտահայտվում է կտավին վրձնահարվածների միջոցով... Եվ մշտապես՝ տարբեր»,- ասաց նկարիչը՝ նշելով. «Ես նկարում եմ այն ամենը, ինչ շուրջս տեսնում եւ լսում եմ: Մի անգամ նստած էի արվեստանոցում, նկարում էի եւ ինձ հյուր եկավ մի մարդ, որը շատ էր խոսում եւ ինչ-որ բան էր հարցնում... Այսպես կտավի վրա հայտնվեցին մեղուն եւ ենթատեքստից պոկված բառերն ու հարցերը»:

Ի դեպ, Թեւոսը նույնպես, ինչպես իր գործընկերներից շատերը, ոգեշնչումը քաղում է աշխարհից, որում ապրում է: Այո, այո: Ամեն հանճարեղ բան պարզ է:

Թվում է, թե ոգեշնչումը ինչ-որ մեծ եւ բարձր բան է... Իրականում՝ ոչ... Ամեն ինչով կարելի է ոգեշնչվել՝ ճարտարապետության գլուխգործոցներից մինչեւ տիպարային խրուշչովկաները... Փողոցից եւ լապտերի խամրած փայլից… Ականջակալներում լսվող ջազից... Մտերիմ մարդու ձեռքի հպումից եւ ամուր գրկախառնությունից: Ոգեշնչվեք աշխարհով:

 

Լիանա Խուդոյան

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել