Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

5 տեսակի դիմակ դեմքի չոր մաշկի համար

19:24, 31 մարտի

Կաթնաշոռից ու բանանից սնուցող դիմակ

Լավ տրորեք հասած բանանի միջուկը, դրանից մեկ ճաշի գդալը տրորեք նույնքան կաթնաշոռի եւ երկու ճաշի գդալ կաթի հետ։ Քսեք դեմքին եւ 15-20 րոպե պահելուց հետո լվացեք տաք ջրով։ Այս դիմակի մեջ կաթը կարելի է փոխարինել մեկ ճաշի գդալ թթվասերով կամ կաթի սերով, կամ էլ դրա փոխարեն ձվի մեկ դեղնուց օգտագործել։ Իսկ բանանի փոխարեն կարելի է խուրմայի միջուկ վերցնել։ 

Տնային դիմակ-քսուք ձիթապտղի յուղով, կաթնաշոռով ու ձվի դեղնուցով

Լավ հարեք մի ճաշգի գդալ յուղոտ կաթնաշոռը մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղի ու ձվի դեղնուցի հետ։ Դիմակը քսեք դեմքին ու մի քանի րոպեից լվացեք։ Այս ժողովրդական դիմակը արդյունավետ կերպով խոնավեցնում ու փափկացնում է չոր մաշկը։ 

Թթվասերա-խնձորային սնուցող դիմակ չոր մաշկի համար

Կեղեւազրկեք խնձորն ու անցկացրեք քերիչով։ Խնձորի պյուրեի մեջ ավելացրեք մեկ ճաշի գդալ թթվասեր, դիմակը դեմքին քսեք ու 15 րոպեից լվացեք տաք ջրով։ 

Կիվիից ու մեղրից դիմակ դեմքի չոր մաշկի համար

Մեկ կիվիի միջուկը պյուրե դարձրեք։ Ավելացրեք մեկ թեյի գդալ մեղր։ Խառնելով ու մատների ծայրերի մերսող շարժումներով քսեք դեմքին հինգ րոպեի ընթացքում։ Դրանից հետո զանգվածը դեմքից մաքրեք բամբակի տաք խոնավ կտորով։ 

Սնուցող դիմակ վարսակի փաթիլներով, մեղրով ու ձիթապտղի յուղով

Խառնեք մեկ գդալ ձիթապտղի յուղն ալյուր դարձրած մեկ գդալ վարսակի փաթիլների հետ ու ավելացրեք մեկ գդալ մեղր։Ստացված խառնուրդը թողեք հանգստանա եւ երբ վարսակի ալյուրը ուռչի, քսեք այն դեմքին ու պահեք 15 րոպե։ Հետո լվացեք դիմակն ու դեմքին քսուք քսեք։ 

Առողջ եղեք։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել