Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Բոլիվուդյան սեր՝ հայկական ձեւով. դերասաններ Մարինան եւ Սեյրանը Երեւանում նկարահանվել են հնդկական տեսահոլովակում (ֆոտո)

14:25, 30 մարտի

Վերջին շրջանում, եթե նկատել եք, բոլիվուդյան արտիստները Երեւանը դարձերել են իրենց տեսահոլովակների նկարահանման հրապարակ: Նրանք պարբերաբար այցելում են Հայաստան եւ հայտնի հայուհիներին նկարահանում իրենց տեսահոլովակներում: Օրերս բոլիվուդյան տեսահոլովակում է հայտնվել նաեւ հայկական շոու-բիզնեսի հայտնի սիրահար զույգերից մեկը՝ Մարինա Մնացականյանն ու Սեյրան Մովսիսյանը: Ինչպես կյանքում, այնպես էլ հնդկական տեսահոլովակում, դերասանները մարմնավորում են սիրահարների:

Մարինան NEWS.am STYLE-ին տրամադրել է մի քանի կադր նկարահանման հրապարակից, ինչպես նաեւ պատմել հնդիկ արտիստի հետ համագործակցության մանրամասներից:

«Հնդիկ հայտնի երգիչ է, որը բավականին ճանաչված է իրենց մոտ, ունի իր կյանքի մասին հաղորդում: Երբ իր հետ խոսում էինք, ասում էր, որ երազում է գալ Հայաստան եւ այստեղ նկարահանել տեսահոլովակ: Այսպիսով, իր երազանքն իրականացավ»:

Դերասանուհին ասում է՝ մինչ նկարահանումների մեկնարկը բոլիվուդյան գործընկերները չգիտեին, որ ինքն ու Սեյրանը կյանքում էլ են զույգ, երբ իմացել են, շատ են ուրախացել.

«Կային այնպիսի տեսարաններ, որտեղ միայն զույգերը կկարողանային այդքան բնական ու սիրառատ խաղալ, հատկապես, երբ երկուսն էլ դերաաններ են»,-հավելում է նա:

Դերասանուհուն խնդրեցինք մի փոքր մանրամասնել սյուժեն.

«Մենք մարմնավորում ենք սիրահար զույգի, բայց սյուժեն հետաքրքիր է եւ խճճված, երբ տեսահոլովակը հասանելի լինի, ամեն ինչ ավելի պարզ կդառնա: Բայց քանի որ մարմնավորում էինք սիրահարների, այդքան էլ հեռու չէինք մեր իրական կերպարներից: Ավելի շատ ցույց էինք տալիս այն զգացմունքը, ինչը մեր ներսում է, ուղղակի դա անում էինք տեսախցիկի առջեւ»:

Մարինան եւ Սեյրանը բեմում միասին հաճախ են խաղացել, իսկ տեսախցիկների առջեւ սա երկրորդ փորձն էր: Դերասանուհին նշում է՝ սիրելիի հետ աշխատելը մեծագույն հաճույք է.

«Միմյանց շատ լավ էինք հասկանում, երեւի, թե ոչ մի ուրիշ խաղընկերոջ այդքան լավ չեմ զգա: Դե, բնական է՝ նախ միասին ենք սովորել, հետո այն էներգետիկ դաշտը, որ մեր մեջ կա, արդեն բավական է, որ խաղը լավ ստացվի: Միասին աշխատելը շատ հեշտ է, ու արդեն շատ սովորական է դարձել: Այնպես է ստացվել, որ կյանքի բերումով տարբեր բնագավառներում, տարբեր իրավիճակներում միասին աշխատել ենք: Հիմա էլ շատ հետաքրքիր նախագծի շուրջ ենք աշխատում, բայց դա արդեն կադրից դուրս վիճակ է»:

Դերասանուհու խոսքով՝ տեսահոլովակը հասանելի կլինի առաջիկա 20 օրերի ընթացքում.

«Ես շատ եմ սպասում այս տեսահոլովակի պրեմիերային, որովհետեւ շատ հետաքրքիր վայրեր են ընտրել Երեւանում նկրահանելու համար, ես լինելով երեւանցի՝ շատ տեղեր չգիտեի, իրենք շատ ճիշտ ընտրություն են կատարել, եւ կարծում եմ՝ շատ գեղեցիկ տեսահոլովակ է ստացվել»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել