MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Խորհուրդ ենք տալիս դիտել»․ Երիտասարդ Սուպերմեն՝ «Սմոլվիլի գաղտնիքները»

20:26, 31 մարտի

NEWS.am STYLE-ը ներկայացնում է սերիալ, որը կոչվում է «Սմոլվիլի գաղտնիքները»։ Այն պատմում է Սուպերմենի երիտասարդ տարիների մասին։

Ֆանտաստիկա եւ մարտական ժանրի 10 եթերաշրջանները ցուցադրվել են 2001թ․-ի հոկտեմբերից մինչեւ 2011թ․-ի մայիսը՝ The CW հեռուստաընկերությամբ։

Սցենարի հեղինակներն ու պրոդյուսերները՝ Ալֆրեդ Գոֆն ու Մայլզ Միլլերն են։

Գլխավոր դերերում հանդես են գալիս․ Թոմ Ուելինգը, Մայքլ Ռոզենբաումը, Քրիսթին Կրոյկը, Էլիսոն Մեքը եւ այլք։

Սերիալում Սուպերմենի պատմությունը հարմարեցված է երրորդ հազարամյակին, իսկ այն սկսվում է Կլարկի դեռահասությունից, երբ նրա կյանքում դեռ չկար, ո՛չ Դեյլի Պլենետը, ո՛չ Լոիս Լեյնը, իսկ նա մոլորակային հերոսի նամն չէր՝ անգամ չէր մտածում այն դառնալու մասին։

Սերիալում ցուցադրված է նաեւ Կլարկ Կենտի ուղին՝ ֆերմերի համեստ որդուց մինչեւ Սուպերմեն։ Բացի այդ, ուշադրությունը սեւեռված է ոչ միայն նրա, այլեւ այլ կերպարների վրա նույնպես, ինչը այն ավելի հետաքրքիր է դարձնում։ Հատկանշական է, որ սցենարիստները խիստ չեն հետեւել կոմիքսի վրա, այլ իմպրովիզ են արել եւ բավականին հաջող։ Օրինակ, նրանք պատմության մեջ ավելացրել են միանգամայն նոր կերպար՝ Քլոե Սալլիբանին, որին դարձրել են Լոիս Լեյնի զարմուհին։

Այս կերպարի հաշվով սցենարիստները սխալվել են, քանզի Քլոեն դարձել է սերիալի հիմնական հերոսներից մեկը, առանց որի այն դիտելն ուղղակի անհետաքրքիր կլիներ։ Եւս մեկ հետաքրքրական քայլ․ Կլարկ Կենտի նախկին դերակատարների ներկայությունը՝ Քրիստոֆեր Ռիվա եւ Դինա Քեն․․ Իսկ Լոիս Լեյնի մոր կերպարում հանդես էր գալիս Թերի Հեթչերը, որը սերիալում խաղում էր Լոիս Լեյն՝ Դին Քեյնի հետ։

Բայց ամենակարեւորը․ ի՞նչ հաջողվեց սերիալը ստեղծողներին։ Մեզ ցուցադրեցին ոչ թե ամենակարող հերոսին, որի կրծքին նշան կար, այլ սովորական մի մարդու, որը մեծանում է եւ աստիճանաբար հասկանում է իր էությունը՝ այլ մոլորակից եկվոր լինելով։

Դերասանների ընտրությունը պարզապես հիանալի է արված․

Սերիալի ստեղծողները կռահել են բոլոր կերպարներին։ Նաեւ դերասաններն իրենց դերերում ներդրել են հոգի, այդ իսկ պատճառով նրանց խաղին հետեւելը հաճույք է պատճառում։

Մանրամասն կանգ առնեմ հիմանական կերպարի վրա։

Թոմ Ուելլինգը (Կլարկ Քենտ) հիանալի ցուցադրեց, թե ինչպես է հերոսը սովորական դեռահաս լինելով փոխվում մինչեւ Սուպերմեն դառնալը։

Աննետտ Օ՝Տուլն (Մարթա Կենտ)  իդեալական կատարեց իր դերը, ասես հենց դրա համար է ծնվել։ Մարթան իր խաղովոչ միայն Կլարկի համար մայր դարձավ, այլեւ Քլոեի եւ Լոիսի, որոնք իրենց կյանքի մեծ մասն առանց մոր են մեծացել։

Ջոն Շնայդեր՝ (Ջոնաթան Կենտ) այն դերը, որը նա իրականացրեց այլեւս ոչ ոք չէր կարող դա անել։ Ջոնաթանի մահն անսպասելի էր։

Էլիսոն Մակը սերիալի կանացի լավագույն դերակատարներից մեկն է, նա աչքի է ընկնում Կլարկին իր նվիրվածությամբ, որը հանուն նրա պատրաստ է ամեն ինչի։ Նման ընկերոջ մասին երազում է յուրաքանչյուրը։

Մայքլ Ռոզենբաումը (Լեքս Լուտոր) գերազանգ ցուցադրեց ընկերոջ, որը ժամանակի ընթացքում դարձավ թշնամի, ավելի ուշ հիասքանչ խաղաց չարագործի դերը։

Քրիսթինա Քրոյք (Լանա Լենգ) հետաքրքիր պերսոնաժ։ Կլարկի հետ շատ ներդաշնակ զույգ։

Էրիկա Դյուրանս (Լոիս Լեյն) ուղղակի խելացի աղջիկ, որի դերը Լոիսն անթերի կերտեց։

Հաճելի դիտում՝ 

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել