MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Խմեք սիրո համար». SOAD-ի երկրպագուները խորհուրդ են տալիս Իգոր Նիկոլաեւին Գարիկ Մարտիրոսյանի հրապարակման մեկնաբանություններում

10:11, 1 ապրիլի

Երկուշաբթին սկսենք լավ երաժշտությամ՞բ։ Ամեն դեպքում, շոումեն Գարիկ Մարտիրոսյանը միշտ խորհուրդ է տալիս միայն այդպիսի երաժշտություն լսել։ Մարտիրոսյանի ճաշակը հիանալի է, նա երաժշտական է, երաժշտամոլ... Մարտիրոսյանի սիրելի խմբերից մեկը System of a Down-ն է, որի մասնակիցներն ու մենակատարը հայեր են Լոս Անջելեսից։ «Կինս զայրանում է, երբ մեքենայում նրանց լսում եմ բարձր ձայնով։ Իսկ ես ձայնն ավելի եմ բարձրացնում։ Իմ սիրելի երգերն են  «Spiders», «Question», «Psycho», «Vicinity of  Obscenity»։ Իսկ ձե՞րը...»,- Instagran-ում գրել է շոումենը։

Մարտիրոսյանի կինը՝ գրող Ժաննա Լեւինան, միանգամից արձագանքել է ամուսնու հրապարակմանը. «Ես չեմ զայրանում, սիրելիս, ես այդ կերպ ձայնակցում եմ»։ Իսկ Սեմյոն Սլեպակովը կատակել է. «Իսկ ի՞նչ է այնտեղ անում Би-2-ի Լյովան»…

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)

Օգտատերերն, իհարկե, սկսել են թվարկել SOAD-ի սիրելի երգերը՝ «Aerials», «Toxicity», «Chop Suey» եւ նույնիսկ «Aragil», որը Սերժ Թանկյանը երգել է հոր հետ... Մեկնաբանություն է թողել նաեւ ռուսական փոփ երաժշտության «արքաներից» մեկը՝ կոմպոզիտոր Իգոր Նիկոլաեւը, ում այս խմբի ստեղծագործությունն ակնհայտորեն դուր չի գալիս։ «Գարիկ, մի անգամ չմտածելով, ձայնն ավելի ես բարձրացրել։ Դեռ ուշ չէ իջեցնելու համար»,- գրել է Նիկոլաեւը։ Նրան Մարտիրոսյանը հեգնանքով է պատասխանել. «Ուշ է»... Սակայն Իգոր Նիկոլաեւը չի հանդարտվել. «Հարկավոր է օրենսդրորեն արգելել այսպիսի երաժշտությունը լսել նվազագույն ձայնով»... Օգնության է հասել «ծանր հրետանին». օգտատեր Արսեն Աբովյանը Նիկոլաեւին խորհորդ է տվել. «Խմեք սիրո համար», իսկ Մարտիրոսյանին խնդրել է. «Ձայնն ավելի բարձրացրեք, չեմ լսում»։ Որոշ օգտատերեր հիասթափված հարց են հնչեցրել՝ Գարիկ, դուք ընկերությո՞ւն եք ամում Իգոր Նիոլաեւի հետ։

Մի խոսքով, SOAD-ի այնքան երկրպագուներ են միացել, որ կոմպոզիտորը ստիպված է եղել նահանջել. նա այլեւս ոչինչ չի գրել. հավանաբար ամեն դեպքում որոշել է խմել սիրո համար…


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել