Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ամուսնության մասին 5 խորհուրդ ամուսնալուծված կնոջից

21:12, 3 ապրիլի

Հարգեք ձեր ամուսնուն

Ուշադրություն դարձրեք, ես չեմ ասում. «Հարգեք ձեր ամուսնուն, երբ նա արժանի է դրան»: Տղամարդն աշխարհում ամենից շատ հարգանքի կարիք ունի, եւ կնոջ հարգանքը նրա համար ամենացանկալի բանն է: Սա թակարդ է, որի մեջ բոլորս էլ ընկել ենք. հարգանքին պետք է արժանանալ:  Այո, մենք ուզում ենք, որ մեր ամուսիններն իրենց այնպես պահեն, որ արժանի լինեն նման վերաբերմունքի, բայց ճշմարտությունն այն է, որ ձեր ամուսինը սովորական մարդ է: Եվ նա կարող է սխալվել: Բայց նա այն մարդն է, որին դուք ընտրել եք, որպեսզի միասին առաջ գնաք կյանքում, նա ստանձնել է ընտանիքն իր հետեւից տանելու գործը, եւ դրա համար արդեն արժե հարգել նրան:  

Օգտվեք այդ խորհրդից եւ կտեսնեք. հարգանքը, չնայած ամեն ինչին, ձեր ամուսնուն կմղի ամեն օր արժանանալու նման վերաբերմունքի: 

Դա չի նշանակում, թե դուք պիտի ձեւացնեք, թե նա ճիշտ որոշում է կայացրել, երբ դա այդպես չէ: Նման բաները կարելի է եւ պետք է քննարկել։ Բայց դուք կարող եք հարգանքով անել դա: Դա ամեն ինչ կփոխի ձեր ամուսնու համար: 

Պահպանեք ձեր սիրտը

Հարեւանի խոտն ավելի կանաչ չէ: Մի հավատացեք այն ստին, թե եթե ձեր ամուսինն ավելի սլացիկ լիներ, ավելի շատ վաստակեր, ավելի թանկարժեք մեքենա կամ բնակարան ունենար, դա ձեզ ավելի երջանիկ կին կդարձներ: Աշխարհը մեր շուրջը շատ բազմազան է եւ շրջապատի մարդիկ անընդհատ մեզ կհիշեցնեն, որ մեր ունեցածն ամենալավը չէ, բայց դա ճիշտ չէ: Ապրեք այն կյանքով, որը տրված է ձեզ եւ  շնորհակալ եղեք դրա համար: 

Ես հասկացել եմ, որ բոլորը դժվարություններ ունեն եւ պատահում է, որ ուզում եմ ավելի ընդարձակ տուն ունենալ, բայց բնակարանային լրացուցիչ մետրերը բավարարության զգացում չեն բերում։ Դա տալիս են մարդկանց հետ հարաբերությունները: Ձեր սիրտը պաշտպանեք բոլորից, ովքեր փորձում են ձեզ համոզել, թե դուք կամ ձեր ամուսինն այնքան էլ լավը չեք:  Միշտ կա ավելի մեծ, ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ ինչ-որ բան, բայց նույնիսկ եթե դուք ստանաք դա, գոհ չեք լինի, մինչեւ չսովորեք բավարարվել նրանով, ինչ ունեք հիմա:  

Աստված, ամուսին, երեխաներ. նման հերթականությամբ

Ես գիտեմ, որ այսօր դա այնքան էլ ժողովրդականություն չվայելող փիլիսոփայություն է, հատկապես մայրերի շրջանում, բայց ինձ լսեք: Ինձ համար հավատը հսկայական կարեւորություն ունի, այն իմ կյանքում ամենակարեւորն է, ինչ էլ լինի: Բայց անկախ ձեր հավատից, ամուսինը պիտի երեխաներից ավելի կարեւոր լինի:  Ես չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ դուք ամուսնացած եք բռնաբարողի կամ չարաշահողի հետ   (այս դեպքում ես խորհուրդ կտամ օգնություն խնդրել, իմ հոդվածն այդ դեպքում անօգուտ է), բայց ոչ մի նորմալ, ողջամիտ տղամարդ ձեզ չի խնդրի երեխաներին թողնել իր կարիքները բավարարելու համար: 

Երբ մենք ինքնաթիռ ենք նստում, ուղեկցորդուհիները դեռեւս թռիչքից առաջ բացատրում են անվտանգության կանոնները: Եվ երբ նրանք պատմում են, թե ինչպես օգտվեք թթվածնային դիմակից, հիշեցնում են, որ նախ անհրաժեշտ է ձեր դեմքին հագցնել, հետո` երեխայի: Մի՞թե դա նրա համար է, որ կարծում են, թե մենք երեխաներից ավելի կարեւոր ենք: 

Իհարկե ոչ: Բայց դուք չեք կարողանա ձեր երեխային օգնել, եթե ինքներդ չշնչեք: Այդ կանոնը գործում է նաեւ ընտանիքում եւ ծնողական հարաբերություններում: Դուք չեք կարողանա նորմալ դաստիարակել ձեր երեխային, եթե ձեր ամուսնությունն ավերվի:  Ես փորձել եմ անել դա, չի հաջողվել: Անխուսափելիորեն գալիս է այն օրը, երբ երեխաները կմեծանան եւ կհեռանան հայրական տնից սեփական կյանքով ապրելու եւ սեփական երազանքներն իրականացնելու համար: Եթե դուք ջանք չեք ներդրել ամուսնու հետ հարաբերություններում, երկուսդ էլ կմնաք դատարկված բնում` դատարկված սրտով: 

Ներեք

Ոչ ոք կատարյալ չէ: Մենք բոլորս սխալվում ենք: Եթե ներելը ձեր սովորությունը դառնա` ներել ամեն ինչ, սկսած խոշոր սխալներից, մինչեւ ամենօրյա մանրուքներ  (ամեն օր ես ամուսնուս ներում եմ այն, որ իր թաց սրբիչը թողնում է լոգասենյակում, փոխանակ կախիչից կախի), ձեր չարությունը չի աճի:

Ավելի շատ խոսեք

Նախկինում ես վատ սովորություն ունեի` չասելու այն, ինչ զգում եմ: Ես խաղում էի ստանդարտ խաղը` «Դու պիտի իմանաս, թե ես ինչու եմ չարանում», բայց դա ազնիվ չէր: Տղամարդիկ այնքան զգայուն չեն, որքան կանայք եւ ուղղակի ոչ միշտ գիտեն, որ իրենց անտարբեր են պահում: Ես դեռեւս սովորում եմ եւ երբեմն ամուսինս ստիպված է լինում ինձնից   «քաշել» ճշմարտությունը, բայց ես ջանում եմ հիշել, որ պետք է ասել, թե ես ինչ եմ զգում:  

Աղբյուրը` Klubber


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել