Հունվարին ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգում անցկացված «Միսիս Քալիֆորնիա Երկրագունդ» գեղեցկության մրցույթի հաղթող էր ճանաչվել ազգությամբ հայ Զառա Գեմիլյանը: Հունիսին հայ գեղեցկուհին ներկայանալու է նաեւ «Միսիս ԱՄՆ Երկրագունդ 2019» մրցութին, որը հաղթահարելուց հետո կկարողանա ուղեգիր ստանալ դեկտեմբերին Չինաստանում կայանալիք «Միսիս Երկրագունդ»-ին:
NEWS.am STYLE-ը զրուցել է Քալիֆորնիայի ամենագեղեցիկ կնոջ տիտղոսը նվաճաճ Զառայի հետ՝ մասնագիտության, մոդելինգի, ընտանիքի եւ մրցույթում հաղթանակի մասին:
36-ամյա Զառան արդեն 20 տարի է՝ բնակվում է Լոս Անջելեսում:
«Ծնվել եմ Երեւանում, սակայն, երբ մեկ տարեկան էի, տեղափոխվել ենք Մոսկվա, քանի որ ծնողներս պետք է այնտեղ շարունակեին իրենց ուսումը: Բայց ես շատ լավ եմ խոսում հայերեն ու տարին առնվազն մեկ անգամ լինում եմ Հայաստանում»,-ասում է նա:
Զառան ավարտել է Քալիֆորնիայում Պեպերդայնի համալսարանը, նախ՝ արվեստի բաժինը, այնուհետեւ մագիստրատուրան շարունակել է բիզնեսի կառավարման բաժնում:
«Որոշ ժամանակ աշխատել եմ՝ որպես մարքեթինգի մասնագետ, հիմա հորս եւ եղբորս հիմնադրած ընկերության մենեջերն եմ: Նախասիրություններիս մեջ մտնում են երաժշտությունը, դաշնամուր եւ ջութակ նվագելը: Մայրս, ի դեպ, դաշնակահարուհի է»:
Քալիֆորնիայի գեղեցկուհին պնդում է՝ նախկինում մոդելինգով հետաքրքրված չի եղել.
«Երբ երեխա էի, ամբողջ ուշադրությունս կենտրոնացած էր ուսմանս վրա, հետագայում սկսեցի մտածել կարիերայիս մասին, որից հետո ընտանիք կազմեցի եւ այլ սկզբունքներ ունեցա կյանքում»:
Զառան նշում է՝ ցավոք ամուսնությունը երկար չի տեւել, սակայն այսօր ունի 10-ամյա որդի, որին էլ ուղղված է իր ամբողջ ուշադրությունը: Նաեւ հավելում՝ նախկին ամուսնու հետ հրաշալի հարաբերություններ ունի, լավ ընկերներ են մնացել ու մինչ օրս հարգում են միմյանց:
Գեղեցկության մրցույթով Զառան հետաքրքրվել է, երբ հասկացել է, որ տիտղոս ունենաը կմեծացնի տեղեկություն տարածելու հնարավորությունները.
«Նոր տարվա իմ նպատակն էր աջակցել հնարավորինս շատ կանանց, որոնք կարիքի մեջ են: Որպես Միսիս Քալիֆորնիա՝ ես դարձա «Կարիքի մեջ գտնվող կանանց» կազմակերպության խոսնակը: Մենք դրամահավաքներ ենք իրականացնում, որպեսզի աջակցենք նրանց, ում բախտն այդքան էլ չի բերել»:
«Միսիս Երկրագունդ» մրցույթում գնահատվում է ոչ միայն կանանց արտաքին գեղեցկությունը, այլեւ ներքին ուժն ու տվյալ երկրի կամ նահանգի համար ծավալած գործունեությունը:
«Միանշանակ պետք է օժտված լինես ուժեղ անհատականությամբ, որպեսզի նման բաներ անես: Իմ նպատակն է օգնել մանկատների բոլոր երեխաներին, որտեղ էլ, որ նրանք լինեն; Այնպես անել, որ նրանք զգան հոգատարություն եւ բարելավեն իրենց կենսակերպը: Ես բախտավոր եմ, որովհետեւ հրաշալի ընտանիքում եմ ծնվել եւ իմ պարտքն է այդ ամենի համար փոխհատուցելը»:
Ինչ վերաբերում է հաղթական տիտղոսի նվաճմանը՝ Զառան կարծում է.
«Երբ իսկապես գիտես՝ ինչ ես ուզում եւ շատ ես աշխատում դրան հասնելու համար, կյանքում ոչինչ դժվար չի թվում»:
Հարցին արդյոք որեւէ տարի կփորձի՞ ուժերը նաեւ նույն մրցույթի հայաստանյան տարբերակում, Զառան պատասխանեց.
«Պատիվ եմ ունեցել «Համաշխարայի գեղեցկության եւ նորաձեւության» լիգայի ղեկավար պարոն Աշոտ Խաչատրյանի կողմից մրցույթում Հայաստանը ներկայացնելու առաջարկ ստանալ, սակայն արդեն մասնակցել էի այստեղի մրցույթին, իսկ ես չեմ սիրում խոստոնումներս կիսատ թողնել: Եթե ԱՄՆ-ի մրցույթի բարձր հորիզոնականներում լինեմ, բայց չհաղթեմ, դեռ հնարավորություն կունենամ մրցույթում ներկայացնել Հայաստանը»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները Զառա Գեմիլյանի Instagram-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները