Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Այսօր Երեւանում երգեց «շոկոլադե բարիտոն» Ջեյմի Դեւիսը (ֆոտո)

21:33, 5 ապրիլի

Բազմաթիվ մելոմաններ,  ջազի երկրպագուներ հենց այսպես են անվանում հայտնի ամերիկացի երգչին եւ նրա վոկալային արվեստը․․․ Մաեստրոն հանդես եկավ Հայաստանի ջազային նվագախմբի հետ՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, եւ բառացիորեն գրավեց  հանդիսատեսին, նրանց ընկղմեց «համեղ» եւ ջերմ երաժշտության մեջ։ Այն իրական, սեւ, ամերիկյան, որակով երաժշտություն էր, հզոր եւ անկեղծ վոկալ, թվում էր, որ տեղափոխվել ես օվկիանոսից այն կողմ՝ Լուիզիզնա նահանգ՝ Բատոն Ռուժ, կամ Նյու Յորք՝ Մանհեթեն։ Միմյանց փոխարինելով հնչում էին հիասքանչ ստեղծագործություններ։ Անհավանական երաժշտական․․․

Համերգի ընթացքում Դեւիսին միացավ ջազային հիանալի դաշնակահար՝ Ալեքսեյ Չերեմիզովը՝ Ռուսաստանից։

Այնուամենայնիվ, այդպես էլ պետք է լիներ․ Դեւիսի մեջ միաձուլվել են տաղանդն ու աշխատասիրությունը՝ միահյուսվելով գենետիկայի վրա։ Դեւիսի մեծ ընտանիքում երաժշտությունը եղել է առաջին տեղում․ երաժշտությամբ են զբաղվել նրա ծնողները, եղբայրներն ու քույրերը երգել են եկեղեցական երգչախմբում։ Վոլոկային արտասովոր տվյալներ ունեցող եւ արտիստիկ Ջեյմի Դեւիսը պարզապես չէր կարող չընտրել երաժշտական ուղին։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում, ի դեպ, նա խոստովանել է, որ իր համար միշտ ուսուցիչ ու կուռք են եղել հայրն ու Մարտին Լյութեր Քինգը։ Նա նաեւ պատմել է, որ կրոնական մարդ է, եւ որ ծնողները սկզբնական շրջանում երկյուղով են վերաբերվել իր պրոֆեսիոնալ ընտրությանը։

Վստահ ենք, որ ժամանակի ընթացքում նրա վախերն անհետացել են։ Տարիների ընթացքում նա ամերիկյան ջազի դասական կուռքի է վերածվել։ Երկրպագուներրը նրան տարբեր անուններ են տվել. ե՛ւ «շոկոլադե բարիտոն» ե՛ւ «քաղցր ձայն»... Նա համագործակցել ամերիկյան բեմի այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Milt Jackson, Eddie Henderson, Dave Lieberman, Melba Moore, Allen Smith, Vernon Alley, Pharoah Saunders եւ այլք։ 2000թ.-ին տեղի ունեցավ Ջեյմի Դեւիսի հայտնի ելույթը Քաունթ Բեյսի նվագախմբի հետ (The Count Basie Orchestra)։ Հենց այդ երաժշտական իրադարձությունից հետո Դեւիսը բարձրագույն գովասանքի արժանացավ եւ ըստ արժանվույն ընդունվեց հանրության կողմից։

Երեւանյան մելոմանները նույնպես սիրեցին նրան եւ երկար ժամանակ չէին ցանկանում բեմից բաց թողնել․ թվում է, թե նա կարողանում է ներխուժել նույնիսկ այն մարդկանց հոգիները, որոնք ջազով այնքան էլ հետաքրքրված չեն։ Նրա հումորը նույնպես յուրահատուկ է եւ խելացի․․ «Ես եւ իմ երաժշտությունը սեր եք բերում ամենուր, որտեղ էլ հայտնվենք, եւ ես պատրաստակամորեն կշարունակեմ այդ գործը»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել է նա։  Իսկ այսօր երեկոյան այդ սերն առկա էր նաեւ Ճարտարապետների միության ոչ մեծ դահլիճում ստացած տպավորություններն ու զգացողությունները դեռ երկար կպահպանվեն․․․

Աննա Սաթյան

Լուսանկարները՝ Լիանա Խուդոյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել