Բազմաթիվ մելոմաններ, ջազի երկրպագուներ հենց այսպես են անվանում հայտնի ամերիկացի երգչին եւ նրա վոկալային արվեստը․․․ Մաեստրոն հանդես եկավ Հայաստանի ջազային նվագախմբի հետ՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, եւ բառացիորեն գրավեց հանդիսատեսին, նրանց ընկղմեց «համեղ» եւ ջերմ երաժշտության մեջ։ Այն իրական, սեւ, ամերիկյան, որակով երաժշտություն էր, հզոր եւ անկեղծ վոկալ, թվում էր, որ տեղափոխվել ես օվկիանոսից այն կողմ՝ Լուիզիզնա նահանգ՝ Բատոն Ռուժ, կամ Նյու Յորք՝ Մանհեթեն։ Միմյանց փոխարինելով հնչում էին հիասքանչ ստեղծագործություններ։ Անհավանական երաժշտական․․․
Համերգի ընթացքում Դեւիսին միացավ ջազային հիանալի դաշնակահար՝ Ալեքսեյ Չերեմիզովը՝ Ռուսաստանից։
Այնուամենայնիվ, այդպես էլ պետք է լիներ․ Դեւիսի մեջ միաձուլվել են տաղանդն ու աշխատասիրությունը՝ միահյուսվելով գենետիկայի վրա։ Դեւիսի մեծ ընտանիքում երաժշտությունը եղել է առաջին տեղում․ երաժշտությամբ են զբաղվել նրա ծնողները, եղբայրներն ու քույրերը երգել են եկեղեցական երգչախմբում։ Վոլոկային արտասովոր տվյալներ ունեցող եւ արտիստիկ Ջեյմի Դեւիսը պարզապես չէր կարող չընտրել երաժշտական ուղին։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում, ի դեպ, նա խոստովանել է, որ իր համար միշտ ուսուցիչ ու կուռք են եղել հայրն ու Մարտին Լյութեր Քինգը։ Նա նաեւ պատմել է, որ կրոնական մարդ է, եւ որ ծնողները սկզբնական շրջանում երկյուղով են վերաբերվել իր պրոֆեսիոնալ ընտրությանը։
Վստահ ենք, որ ժամանակի ընթացքում նրա վախերն անհետացել են։ Տարիների ընթացքում նա ամերիկյան ջազի դասական կուռքի է վերածվել։ Երկրպագուներրը նրան տարբեր անուններ են տվել. ե՛ւ «շոկոլադե բարիտոն» ե՛ւ «քաղցր ձայն»... Նա համագործակցել ամերիկյան բեմի այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Milt Jackson, Eddie Henderson, Dave Lieberman, Melba Moore, Allen Smith, Vernon Alley, Pharoah Saunders եւ այլք։ 2000թ.-ին տեղի ունեցավ Ջեյմի Դեւիսի հայտնի ելույթը Քաունթ Բեյսի նվագախմբի հետ (The Count Basie Orchestra)։ Հենց այդ երաժշտական իրադարձությունից հետո Դեւիսը բարձրագույն գովասանքի արժանացավ եւ ըստ արժանվույն ընդունվեց հանրության կողմից։
Երեւանյան մելոմանները նույնպես սիրեցին նրան եւ երկար ժամանակ չէին ցանկանում բեմից բաց թողնել․ թվում է, թե նա կարողանում է ներխուժել նույնիսկ այն մարդկանց հոգիները, որոնք ջազով այնքան էլ հետաքրքրված չեն։ Նրա հումորը նույնպես յուրահատուկ է եւ խելացի․․ «Ես եւ իմ երաժշտությունը սեր եք բերում ամենուր, որտեղ էլ հայտնվենք, եւ ես պատրաստակամորեն կշարունակեմ այդ գործը»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել է նա։ Իսկ այսօր երեկոյան այդ սերն առկա էր նաեւ Ճարտարապետների միության ոչ մեծ դահլիճում ստացած տպավորություններն ու զգացողությունները դեռ երկար կպահպանվեն․․․
Աննա Սաթյան
Լուսանկարները՝ Լիանա Խուդոյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ