Նորաձեւության ինդուստրիան թրենդներին անդրադառնում է անհավանական հաճախականությամբ. ինֆլուենսերները երանգավորում են թելադրում, որը 1-2 շաբաթ հետո վաճառադարակներին է հայտնվում մատնազարկից հետո: Մեկ՝ եւ պայմանականորեն Zara-ում կամ Mango-ում ամսական թարմացումը համալրվում է հերթական դիրքերով, երկու՝ կրկին ինչ-որ նոր բան է հայտնվել եւ իհարկե՝ ուլտրաթրենդային:
Նորաձեւության տները քողարկում են իրենց կարգացուցակը եւ կարերը, քանի որ ցուցադրություններից (որոնք արդեն վաղուց ի վեր անցել են ուղիղ եթերի առցանց տարածք) որսալու վրա են աշխատում մաս-մարքեթի ներկայացուցիչները: Եվ եթե դու իրը ներկայացնելիս անմիջապես չես դրել արտադրական հոսքագծի մեջ, ապա միանգամայն հնարավոր է, որ դա կանեն քո փոխարեն: Իսկ սպառողը կգնի. չէ՞ որ մրցավազք է:
Եվ ահա, այս ամբողջ բազմազանության ֆոնին (կամ անկարգության՝ ում ինչպես հարմար է) ավելի հաճախ են խոսում՝
ա. գիտակցված սպառման, այդ թվում՝ արտադրության էկոլոգիականության եւ օգտահանման մասին
բ. դանդաղ նորաձեւության մասին (slow fashion), երբ դիզայները բրենդի փիլիսոփայության ուղղությանն է հետեւում՝ առանձնապես ուշադրություն չդարձնելով արտաքին գրգռիչներին:
Այն, ինչով զբաղվում է Լորեն Մանուգյանը (ազգանվան նվիրական եւ կոդային «յան»-ով) կարելի է համարել slow fashion-ի ակներեւ ձեռնարկ: Սա չի նշանակում, որ այս կարգի դիզայներները սեզոնային հավաքածուներ չեն ներկայացնում եւ ապրում են փղոսկրե պայմանական աշտարակում: Ամենեւին: Նրանց աշխատանքը կանոնավոր ընթանում է, սակայն այս ամենը չի վերափոխվում մեքենայական դաշնամուրի, այլ ապրում է իր համաչափ կյանքով, որտեղ իշխում են բնական գործվածքները (վուշ, քիշմիր, մոհեր, բուրդ), գնահատվում է ձեռքի աշխատանքը եւ նշանակալի շեշտադրումներ են կատարվում կայուն զարգացման վրա:
Լորենը Բրուքլինում է բնակվում, նույնանուն մակնիշը գործարկել է 2008 թվականին, որը սկզբում բաղկացած էր բացառապես հյուսած եւ տրիկոտաժային արտադրանքից: Հիմա հավաքածուում, հագուստից բացի, կարելի գտնել կոշիկ եւ աքսեսուարներ (պայուսակներ, լայնեզր գլխարկներ, պանամաներ, ապարանջաններ):
Դիզայների ծաղկային ԴՆԹ-ն կառուցվում է չեզոք ներկապնակով (ավազագույն, կրեմագույն, նյուդային, դարչնագույն…) եւ մինիմալիզմի աներեւակայելի զգացումով, որը ոչ այնքան որբության, որքան հարմարավետության մասին է: Արտադրատեսակներից շատերը պատրաստված են մեկական եւ ձեռակերտ են (պայուսակներն, օրինակ, ստեղծվում են հեռավոր Պերուում):
Դեռ շատ ավելի վաղ, քան դիզայներները համատարած կռահեցին այն մասին, որ մգդակած իրերը կարող են դառնալ «նոր սեւ», Լորենը կրեմային թրենիկները շերտավորում էր սվիտերներով, թեք ուսերը հերթագայվում էին քիփ ձեւերով, պոնչոները փոխարինվում էին ճապոնական բամբակից օվերսայզ թրենչով, իսկ հյուսած բարձրօձիք սվիտերները աչքի էին ընկնում թեթեւ վուշե զգեստներով կամ տաբատներով:
Լորեն Մանուգյանին ոգեշնչում են իր ճանապարհորդությունները, այդ թվում՝ Աֆրիկայում, այստեղից էլ գալիս է նրա հավաքածուներում քոչվորային թեմաների եւ վաբի-սաբիի էսթետիկայի ներդաշնակ հարեւանությունը:
Անպայման այցելեք դիզայների Instagram-ի էջ՝ (https://www.instagram.com/laurenmanoogian/?hl=ru) եթե ոչ գնում կատարելու համար, ապա հանուն ոգեշնչման:
Այստեղ կգտնեք թե՛ կանացի մարմնով հիացմունք, թե՛ զգացմունքների գեղեցկություն, թե՛ ճարտարապետություն, թե՛ լույս, բայց նաեւ գոյության զգացմունքային, աչքի չզարնող ուրախություն:
Հոդվածում օգտագործված լուսանկարները՝ դիզայների պաշտոնական կայքից
Գլխավոր լուսանկարը՝ Need Supply Co.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին