Գնացել էի պրեմիերայի՝ «Շազամ», եւ անկեղծ ասեմ՝ «Ակվամենից» ու հենց «Շազամի» թրեյլերներից հետո սպասում էի, որ այս անգամ էլ բավականություն կստանամ ֆիլմից։ Եվ գիտե՞ք ինչ։ Կինոսրահից ժպիտով դուրս եկա։ Իսկ հիմա՝ ավելի մանրամասն...
«Շազամը» DC կինոտիեզերքի յոթերորդ ֆիլմն է։ Ռեժիսորն է Դեւիդ Ֆ.Սանդբերգը, իսկ գլխավոր դերերում նկարահանվել են Զաքարի Լիվայը, Էշեր Էնժելը, Մարկ Սթրոնգը եւ Ջեք Դիլան Գրեյզերը։
Ֆիլմը Բիլի Բեթսոն պատանու մասին է, որը կարող է վերածվել հասուն սուպերհերոսի՝ արտաբերելով մոգական «Շազամ» բառը։
Հերթական սուպերհերոսի մասին ֆիլմն ըստ «Շազամի» կոմիքսների՝ նախորդների ֆոնին, ավելի թարմ է թվում, ունիկալ ու բնական։ Այս պահին դա, թերեւս, ամենաանկեղծ ու անմիջական DC ֆիլմն է։ Նկարի հերոսը չի ձեւացնում, չի փորձում ինչ-որ վիթխարի-էպիկական մի բան թվալ՝ հարազատ մնալով ինքն իրեն, նա հանդիսատեսին ներկայանում է այնպես, ինչպես կա...
Ըստ էության, «Շազամը» ոչ այլ ինչ է, եթե ոչ կատակերգություն՝ սուպերհերոսության միջավայրով։ Ահա մի ոչ մեծ սփոյլեր՝ ի հաստատումն ասվածի։ Մենք բոլորս վարժվել ենք, որ սուպերմենների մասին ֆիլմերում գլխավոր հերոսը, որպես կանոն, պայքարի մեջ է մտնում գլխավոր սրիկայի հետ եւ ամբողջ ուժով փորձում հաղթել նրան։ Իսկ այստեղ Շազամը պարզապես փախչում է, քանի որ վախենում է (չմոռանանք. չէ՞ որ ընդամենը 14 տարեկան երեխա է մեծահասակի մարմնում)։
Ֆիլմում հումոր՝ ինչքան ասես, եւ այն բոլոր տարիքային խմբերի համար է։ Բայց եւ միաժամանակ, կինոնկարում գրագետ ներառված են սոցիալական ենթատեքստեր. շեշտադրումն արված է ընտանիքի եւ ընտանեկան արժեքների վրա։
Իսկ այժմ՝ դերասանների ու կերպարների մասին։
Զաքարի Լիվայը (Բիլի Բեթսոն, Շազամ) պարզապես կատարյալ համապատասխանել է այս դերին։ Թե ինչպես է նա խաղում դեռահասին մեծահասակի մարմնում՝ պարզապես զմայլելի է։ Նրա այդ բոլոր ծամածռությունները, անվարժ պահերը, մեծ երեւալու փորձերն ու այդ ամենին զուգահեռ՝ հիմարությունները. հավաստիացնում եմ՝ ժպիտն ապահովված է։
Էշեր Էնժելը (Բիլի Բեթսոն, Շազամ)՝ նորից հարյուրտոկոսանոց դերակատարում է։ Էշերը հիանալի է ցուցադրում դժվար դեռահասին, որն իր բնավորության պատճառով շատ դժվար է հարմարվում նորություններին։ Եվ նա ոչ մի կերպ չի ցանկանում վարժվել խորթ ընտանիքին։
Ջեք Դիլան Գրեյզերը (Ֆրեդի Ֆրիմա)՝ անձամբ ինձ համար ամբողջ կինոնկարի զարդն է։ Ֆրեդին հումորային է, չարաճճի, կենսուրախ եւ լավատես, հենց նա է օգնում Շազամին ճանաչել իր ամբողջ հզորությունը։ Թե ինչպես է ցուցադրում իր հերոսին Ջեքը, առիթ է տալիս պնդելու՝ այս տղան Հոլիվուդում մեծ ապագա կունենա։
Իսկ ահա, այսպես ասենք, թե ով հուսահատեցրեց, ապա դա Մարկ Սթրոնգն էր ու նրա կերպարը՝ չարագործ դոկտոր Թադեուշ Սիվանան։ Ժանրի ստանդարտներից ու կաղապարներից դուրս լինելով անգամ՝ չարագործը չափից ավելի կլիշեացված է ստացվել։ Իմանալով, թե որքան լավ դերասան է Սթրոնգը, համոզված եմ, որ մեղքը սցենարիստներինն է, որոնք չեն կարողացել գտնել այն, ինչը հարկավոր էր այս կերպարին։
Տակը մնաց իսկապես ուրախ կատակերգություն ամբողջ ընտանիքի ու երկրորդ շնչառություն DC կինոտիեզերքի համար։
Հաճելի կինոդիտում,
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով