Պրոֆեսիոնալ մոդելները տիրապետում են գեղեցիկ տեսք ունենալու գաղտնիքներին, քանի որ դա հաջող կարիերայի նախապայմանն է։ Ճիշտ սնունդը գեղեցկուհիների հիմնական կանոնն է։ Իսկ ինչո՞վ են օրը սկսում հայտնի մոդելները։
Ժիզել Բունդխեն
Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելը՝ Ժիզել Բունդխենը, շատ ջուր է խմում, որպես արդյունք՝ խոնավ մաշկ, լավ նյութափոխանակություն եւ գեղեցիկ կազմվածք ունի։ Գեղեցկուհու օրը սկսվում է մի բաժակ ջրից, որին նա մի գդալ կիտրոնի հյութ է ավելացնում։ Գլխավոր պայմանը՝ ջուրը պետք է տաք լինի։
Ժիզելը նախընտրում է շատ բանջարեղեն եւ մրգեր օգտագործել նախաճաշին։ Հիմնական սնունդից առաջ մոդելը հաճախ սմուզիներ է խմում։ Նախաճաշ Ժիզելից՝ ավոկադոյով ձվածեղ, մրգեր, կոկոսի յուղ եւ գլյուտեն չպարունակող հաց։
Սինդի Քրոուֆորդ
90-ականների ամենահայտնի սուպերմոդելը պաշտում է առավոտյան հագեցած պրոցեդուրաները լոգարանում, նախքան նախաճաշն ու մարզումը։ Սինդին բավական վաղ է արթնանում՝ ժամը 6-ին, եւ 15-20 րոպե անցկացնում ջակուզիում։ Ապա սմուզի է պատրաստում սպանախից, բանանից եւ պրոտեիններից։
Սովորաբար Քրոուֆորդը նախաճաշում է ժամը 9-ին։ Դրանում ներառված են բանջարեղեն, ձու, մրգեր կամ վարսակ։
Դաուտցեն Քրեզ
Դաուտցեն Քրեզը մոդելային կարիերայի մեկնարկին մեկ քաշ էր հավաքում, մեկ՝ նիհարում։ Այդ պատճառով առողջ սնունդը եւ պարբերաբար սպորտով զբաղվելը նրա կենսակերպի հիմքն են։ Երկու երեխաների մայրը պաշտում է սուպերմթերքներ. նրա նախաճաշը բաղկացած է յոգուրտից, վարսակի փաթիլներից, սերմերից, հատապտուղներից, կոկոսից, արքայախնձորից, մանգոյից եւ բանջարեղենային սմուզիներից։
Մոդելն օրվա ընթացքում ուտում է 5-6 անգամ փոքր չափաբաժնով։ Քրեզը մարզվում է շաբաթվա ընթացքում 3-4 անգամ։
Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլի
Իդեալական կազմվածք եւ գեղեցկություն ունեցող Ռոուզին վաղուց է դարձել ամենավառ մոդելներից մեկը։ Ծննդաբերությունից հետո, սակայն, նրա համար բավական բարդ է եղել վերադարձնել կազմվածքը։
Ռոուզին ստիպված է եղել դիմել մասնագետների եւ հիմնովին փոխել սնվելու համակարգը։ Այժմ մոդելը հրաշալի կազմվածք ունի։ Նախաճաշը ներառում է սմուզի եւ տարբեր ֆրեշներ, օրինակ՝ բանջարեղենից։
Միրանդա Քեր
Ինչպես Ժիզել Բունդխենը, Միրանդա Քերն օրը սկսում է կիտրոնով տաք ջրից։ Երբեմն այն փոխարինում է խնձորի քացախով կամ մեղրով ջրով։ Նպատակը նույնն է՝ արագացնել նյութափոխանակությունը, «արթնացնել» օրգանիզմը, ազատվել այտուցվածությունից եւ դուրս բերել ավելորդ նյութերը։
Նախաճաշին մոդելը մրգային աղցաններ է ուտում։ Նրա սիրելի բաղադրիչներից են թուզը, արքայախնձորը, ելակը, խնձորը, ազնվամորին, լոռամրգին, հապալասը։
Աղբյուրը՝ Laydy4lady
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը