«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Ալինա Մարտիրոսյանը` մայրության, որդու հետ հարաբերությունների եւ անապահով երեխաներին օգնելու ծրագրի մասին

13:07, 7 ապրիլի

Այսօր` Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, NEWS.am STYLE-ն ընտրել է այնպիսի զրուցակցի, որը ոչ միայն մայր է, այլեւ գեղեցկուհի, նա ոչ միայն հոգում է իր ընտանիքի մասին, այլեւ նրանց, ովքեր կարիքից դրդված` ստիպված են լինում երեխաներին հանձնել մանկատներ:

Մեր զրուցակիցը դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն է: Մեզ հետ զրույցում Ալինան պատմել է մայրական բնազդի, որդու հետ փոխհարաբերությունների եւ կարիքավոր երեխաներին ու մայրերին օգնելու նպատակով ստեղծած նախագծի մասին:

Ալինա, ասում են` մայր լինելն արդեն գեղեցկացնում է կնոջը, համաձա՞յն եք:

Իհարկե, համաձայն եմ: Միանշանակ` այդպես է: 

Բավականին երիտասարդ եք, բայց արդեն հասուն տարիքի որդի ունեք. նրա հետ ընկե՞ր եք ավելի շատ, թե՞ մայր: 

Որդուս հետ առաջնահերթ ընկեր եմ, հետո` մայր:

Ասում են` մինչեւ մայր չդառնանք, մեր մայրիկների որոշ արարքներ չենք հասկանա: Ձեր կյանքում եղե՞լ է նման օրինակ:

Ճիշտն ասած` ոչ: Քանի որ եղբայրս ինձանից տասը տարի փոքր է, նրա համար ես նաեւ եղել եմ մայր: Ու փոքր տարիքից այդ մայրական բնազդը ես առաջինը զգացել եմ եղբորս հանդեպ: Հետո արդեն` տղայիս:

Ամենակարեւոր խորհուրդը, որ տվել եք Ձեր որդուն:

Այն, որ ինչ ցանկանում ես քեզ անեն, նույնն էլ դու արա մարդկանց: Կամ, երբ մի բան լսում ես, թեկուզ բացասական, առաջին հերթին պատկերացրու` մարդն ինչու է նման բան արել, հետո միայն դատիր: Թեպետ դատելու իրավունք էլ չունես: Առաջին հերթին պետք է մտածել` եթե դու լինեիր տվյալ մարդու փոխարեն, ինչպե՞ս կվարվեիր, հետո արդեն անել եզրակացություններ:

Իսկ նա Ձեզ խորհուրդներ հաճա՞խ է տալիս:

Իհարկե, լինում է, որ նա էլ է ինձ խորհուրդներ տալիս, ու ես ընդունում եմ: Որդիս չափազանց հասուն ու խելացի անձնավորություն է:

Մայր եւ որդի վեճեր ունենո՞ւմ եք:

Բացարձակապես չկան բանավեճեր, քանի որ ինչպես նշեցի` նա դեռեւս փոքր տարիքից շատ խելացի ու հասուն է դատել: Միմյանց միշտ հականում ենք: 

Ասում են` յուրաքանչյուր կին ծնվում է մայր դառնալու առաքելությամբ, համաձա՞յն եք այդ մտքին:

Անպայման, կնոջ առաքելությունն է` այս աշխարհ գալ ու երեխաներ ունենալ, բայց կարեւոր է, որ երեխա ունենալուց հետո կինը կարողանա նրան ճիշտ դաստիարակել, ժամանակ տրամադրել, խոսել, լինել ընկեր, որպեսզի երեխան էլ քեզ վստահի: Ուղղակի երեխա ունենալը չի հարցը: Երեխան ինքնուրույն չի կարող մեծանալ: Պետք է խաղաս հետը, որ երեխայի մանկությունը լավ անցնի: Իսկ ես շատ եմ նկատել, որ շատ երեխաների մանկություն գողացվում է: Ծնողն իր նախասիրություններն է թելադրում իր երեխային, օրինակ` մասնագիտության ընտրության հարցում: Չի հարցնում երեխային, թե ինքն անձամբ ինչ է սիրում: Երեխան ծնվում է մեր միջոցով, բայց ոչ մեզ համար:Նա անհատ է, որը մեզ տրվել է` որպես նվեր տիեզերքից:

Որոշ կանայք, սակայն, երեխաներին հանձնում են մանկատներ... 

Շատ եմ նկատել այդպիսի երեխաների, որոնց հայացքում կա կարոտ: Մանկատուն վերջին այցիս ժամանակ մի երեխա ինքն իր գլուխն էր շոյում ձեռքս բռնած, մյուսն էլ փաթաթվել էր ինձ, հոտ էր քաշում... մայրական ջերմություն էր փորձում զգալ: Դա շատ ցավոտ բան է: Երբեք չեմ կարողանա հասկանալ, թե ինչը կարող է պատճառ հանդիսանալ նման արարքի, թեպետ դատելու իրավունք էլ չունեմ... 

Ալինա գիտեմ, որ նոյեմբերից մի նախաձեռնություն եք սկսել, որով նպատակ ունեք օգնելու անապահով ընտանիքների երեխաներին: Կպատմե՞ք դրա մասին:

Դա հասարակական կազմակերպություն է` Հայաստանն առանց մանկատների խորագրով: Հիմնադիրն ու նախագահը ես եմ: Կազմակերպությունը կոչվում է «Ագապե»: Հատուկ եմ ընտրել այս անվանումը, որը թարգմանվում է` որպես աստվածային սեր: Իմ կանոնադրության մեջ կա 6 կետ, որոնցից մեկն այն է, որ մենք պետք է օգնենք անապահով ընտանիքներին: Ընտանիքներ կան, որոնք վատ պայմաններից ելնելով` ճարահատյալ են հանձնում երեխաներին մանկատներ, որովհետեւ քնելու եւ ապրելու տեղ չունեն: Մեր նպատակն է աշխատանքով օգնել այդպիսի ընտանիքներին, կենցաղային ինչ-որ բաներով, որպեսզի երեխաները վերադառնան տուն: Ուզում եմ նաեւ նշել, որ ես առհասարակ բարեգործությունը չեմ սիրում լուսաբանել, սակայն այս դեպքում դա անում եմ, քանի որ իմ ռեսուրսները միայն բավարար չեն այս ծրագիրն իրականացնելու համար, անհրաժեշտ են հովանավորներ եւ բարեգործներ, ովքեր կարող են իրենց աջակցությունը ցույց տալ ցանկության դեպքում, հենց այդ պատճառով էլ կցանկանայի, որ ծրագիրը հնարավորինս շատ մարդկանց հասներ:

Քանի որ շատ մանկատներում եք եղել, ինչպե՞ս եք գնահատում պայմանները:

Այցերիցս մեկը Խարբերդում էր: Ապշած էի երեխաների միասությունից: Այնքան սիրով էին միմյանց հանդեպ` թե երեխաները, թե դայակները, թե տնօրենը...

Ի՞նչ էմոցիաներվ եք գնում մանկատուն. ի՞նչ էմոցիաներով եք վերադառնում այնտեղից:

Իրենցից անսահման սեր եմ ստանում: Նրանց աչքերում կարոտ կա, բայց այնքան սիրով են նայում քեզ: Այնքան սիրուն աչուկներ ունեն:

Ունե՞ք խորհուրդ այն մայրիկներին, ովքեր կարիքից դրդված են երեխաներին մանկատներ հանձնում:

Չեմ կարող ոչինչ ասել, որովհետեւ վախենում եմ որեւէ մեկին դատելուց: Դու չգիտես` այդ մարդն ինչու է այդ քայլին գնացել: Իրավունք չունեմ դատելու...

Իսկ ո՞րն է Ձեր մաղթանքը` մայրերին:

Նկատել եմ, որ մեր հայ մայրերն աշխարհում ամենահոգատարն են: Թող նրանց սերը չսպառվի, անսահման սեր զգան թե մայրերը, թե երեխաները: Թող ծնողները երեխաների սրտերը չտրտմեցնեն, երեխաներն էլ ավելի սիրով լինեն նրանց հանդեպ, ինչպես ասվում է Աստվածաշնչում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Ալինա Մարտիրոսյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել