«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչպե՞ս Անահիտին ու Բորիսին հրավիրեցին մասնակցելու «Лучше всех» նախագծին եւ ի՞նչ է խորհուրդ տվել Աշոտ Ղազարյանը թոռնիկներին

15:04, 9 ապրիլի

Օրերս ռուսական «Лучше всех» հաղորդման շրջանակում մեր հայրենակիցների՝ Անահիտ եւ Բորիս Ադամյանների ելույթը, որի ընթացքում քույրն ու եղբայրը ցուցադրեցին Լեդի Գագայի եւ Բրեդլի Քուփերի Shallow կատարման իրենց նմանակումը, բուռն էմոցաներ եւ հիացմունք առաջացրեց հեռուստադիտողի շրջանում: Հաղորդավար Մաքսիմ Գալկինը, նույնիսկ, նկատեց. «Սա մեր պատասխանն էր Հոլիվուդին»:

Եթե 9-ամյա Բորիսը շատերի համար բացահայտում էր, ապա նրա քույրը՝ 15-ամյա Անահիտը, արդեն հայտնի է երաժշտական ամենահեղինակավոր նախագծերից՝ «Մանկական Եվրատեսիլ» եւ «Նոր Ալիք», որոնց շրջանակում տաղանդավոր երգչուհին ներկայացրել է Հայաստանը: Իսկ երբ շատերն իմացան, որ Անահիտն ու Բորիսը հանրահայտ դերասան եւ հումորի վարպետ Աշոտ Ղազարյանի թոռնիկներն են, արդեն պարզ դարձավ, թե ումից են նրանք ժառանգել բեմի հանդեպ սերն ու տաղանդը:

NEWS.am STYLE-ը կապ է հաստատել Սոչիում բնակվող Անահիտի հետ ու զրուցել բուռն քննարկման արժանացած իրենց ելույթի, Instagram-ում տեղադրվող cover-ների եւ, իհարկե, հաղորդումից հետո հանրահայտ պապիկի արձագանքի մասին:

Նախ՝ նշենք, որ «Лучше всех»-ի ընթացքում հնչած ելույթը Անահիտի ու Բորիսի առաջին  համատեղ աշխատանքը չէր: Քույրն ու եղբայրը Instagram-ի օգտատերերին վաղուց են հայտնի իրենց գեղեցիկ cover-ներով: Անահիտը նշում է, որ երգերի ընտրությունը հիմնականում հենց ինքն է անում, քանի որ արդեն հասցրել է հասկանալ, թե իրենց հետեւորդների շրջանում որ երգերն են առավել սիրված ու պահանջված: Իսկ մրցույթին տաղանդավոր ազգականները մասնակցել են հենց «Лучше всех» հաղորդման հրավերով.

«Մրցույթին մասնակցելու որոշումը ոչ մերն էր, ոչ էլ մեր մայրիկինը: Հաղորդման աշխտակիցներն էին մեր տեսանյութերը նկատել Instagram-ում, հավանել էին եւ հրավիրել մասնակցելու հաղորդմանը»,-ասում է երիտասարդ երգչուհին՝ հավելելով. «Մինչ Մոսկվա մեկնելը մեզ արդեն ուղարկել էին երգի մինուսը, որպեսզի մենք տանը պարապեինք: Իհարկե, աշխատեցինք երգի վրա, բացի այդ՝ Մոսկվայում էլ երկու օր ունեինք փորձի համար, որպեսզի պարապեինք նաեւ վոկալի ուսուցչի հետ»:

Ինչ վերաբերում է այս շրջանում այլ հեղինակավոր մրցույթներին մասնակցեկլուն՝ 15-ամյա երգչուհին նշում է՝ առայժմ իր տարիքը չի համապատասխանում որեւէ մրցույթի.

«Սպասում եմ, որ լրանա 17-ամյակս, որպեսզի մասնակցեմ տարբեր լավ ու հետաքրքիր մրցույթների»:

Խոսելով 9-ամյա եղբոր երաժշտական հետաքրքրությունների մասին՝ Անահիտն ասում է, որ Բորիսը միշտ էլ սիրել է երգել: Տղան հաճախ փորձել է կրկնել հենց փորձառու քույրիկի երգելաոճը, Անահիտն էլ դեմ չի եղել նրան օգնել եւ խորհուրդներ տալ:

«Մի օր միասին նստած էինք, երբ ես որոշեցի միացնել տեսախցիկն ու մենք սկսեցինք երգել: Տեսանյութը տեղադրեցի Instagram-ի իմ էջում, ու չէինք սպասում ոչ մի մեծ արձագանքի, բայց ամեն ինչ սպասվածից էլ լավ ստացվեց»,-պատմում է Անահիտը՝ նշելով, որ եղբորն ամեն հարցում աջակցում է.

«Երբ ինքը սխալներ է անում, ես դրանք ուղղում եմ, եւ նա շարունակում է երգել արդեն իմ ուղղած տարբերակով»:

Ինչպես ցանկացած պապիկ՝ բնականաբար Աշոտ Ղազարյանն էլ հպարտանում է թոռնիկների բոլոր հաջողություններով.

«Պապիկս միշտ ասում է, որ պետք է չանտեսել հանդիսատեսին եւ միշտ լինել հարգալից նրանց նկատմամբ: Ինչ վերաբերում է «Лучше всех»-ում մեր ելույթին՝ ինչպես բոլոր պապիկները, նա եւս շատ հպարտանում է մեզանով եւ նրա դուրը շատ է եկել մեր կատարումը»:

Ի դեպ, բացի նոր cover-ներից Անահիտն իր հետեւորդներին շուտով կներկայացնի նոր ստեղծագործություն.

«Վերջերս Մոսկվայում ձայնագրել եմ նոր երգ եւ շուտով կնկարահանենք տեսահոլովակ դրա հիման վրա: Հուսով եմ՝ հանդիսատեսին դուրը կգա»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել