Պահարան. այն ամենն ինչ պարտադիր է ճամպրուկում՝հանգստի մեկնելիս

Ամերիկաբնակների արձագանքը հայկական տեսահոլովակներին. մաս 2` Իվետա Մուկուչյան

«IQ-իկ». Փոքրիկները` լրագրության մասին

Makeup tutorial. ստանում ենք վառ ամառային դիմահարդարում

Ինչպես ընտրել ամառային շապիկներն ու ճիշտ համադրել դրանք

«Իռլանդացին» ֆիլմի առաջին թիզերը

Արտասահմանցիները հայկական տեսահոլովակներ են դիտում

Երկու հայ հանդիպեցին Մոսկվայում․ Հրանտ Թոխատյան եւ Սարիկ Անդրեասյան

NEWS.am STYLE-ը ներկայացնում է․ երեք լուք մեկ ժակետով՝ ոճաբանի խորհուրդները

Դավիթ Պարոնիկյանը, Միշ Ամիրյանը & Co-ն ներկայացնում են. «համեղ» երաժշտություն Smart’n’Special-ից

«Ուզում եմ նստել «Համացանց» անունով ձին». Սարիկ Անդրեասյանն իր Youtube-յան շոուն ունի

«Իտալական մաֆիայի կրտսեր կազմ». հայ երիտասարդը «Лучше всех» հաղորդմանը եկել էր 8-ամյա թարգմանչի հետ

Քիմ Քարդաշյանը վերադարձել է Սպիտակ տուն՝ դատապարտյալներին աջակցելու համար

«Հայաստանը բացահայտումների երկիր է». Միխայիլ Շիրվինդտը Սեւանի ափին խեցգետնով քաբաբ է փորձել

Shabeeg․ խոսող շապիկներ

Թիմաթին եւ Նազիման ներկայացրել են Հայաստանում նկարահանված տեսահոլովակը

Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը՝ Կաննի կինոփառատոնում

Սերժ Թանկյանը կատարել է «Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի սաունդթրեքը

Լավ մոռացված հինը. Մեզանից ամեն մեկը ինչ-որ բանի է սպասում. «Տերմինալ»

20:33, 10 ապրիլի

NEWS.am STYLE-ը ներկայացնում է 2004 թվականի տրագիկոմեդիայի ժանրի «Տերմինալ» ֆիլմը:

Ռեժիսորն է Սթիվեն Սփիլբերգը, գլխավոր դերերում նկարահանվել են՝ Թոմ Հենքսը, Քեթրին Զետա-Ջոնսը եւ Սթենլի Տուչչին:

Ֆիլմը պատմում է Վիկտոր Նավորսկու պատմության մասին, որն Արեւելյան Եվրոպայից ուղեւորվում է Նյու Յորք: Մինչ Վիկտորն օդանավով թռչում է, նրա հայրենիքում պետական հեղաշրջում է իրականացվում: Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում հայտնվելով ոչմիտեղից անձնագրով, նա Միացյալ Նահանգներ մտնելու իրավունք չունի եւ պետք է իր օրերն ու գիշերներն անցկացնի 67 մուտքի մոտի նստարանների վրա, մինչեւ հայրենիքում պատերազմն ավարտվի:

Սթիվեն Սփիլբերգը ոչ միայն հանճարեղ ռեժիսոր է, այլեւ կինոյում յուրատեսակ մարգարե, ինչպես նաեւ մարդ, որը պատրաստ է փորձարարություններ անել եւ նախագծի մեջ ներդնել այնքան փող, որքան անհրաժեշտ է, որ վերջնարդյունքն իրեն գոհացնի, որի համար չի ամաչի: «Տերմինալ» ֆիլմում եւս նա փող չխնայեց, որ կառուցի  օդանավակայանի լիարժեք շենքը՝ բյուջեի հիմնական մասը դրա մեջ ներդնելով: Սփիլբերգը այդպես վարվեց հանուն մեծ ռեալիզմի:

Վիկտորի համար օդանավակայանը եւ 67 տերմինալը դարձան միաժամանակ տուն եւ բանտ: Կային մարդիկ, որ նրան կարող էին օգնել, բայց դա չարեցին. Վիկտորը ստիպված էր ապրել եւ իր կերակուրը հայթայթել օդանավակայանի տարածքում:

Կարելի է միայն հիանալ նրա հնարամտությամբ եւ համառությամբ, իսկ գլխավորը՝ ուրիշների հանդեպ բարեհոգությամբ: Նա իր դժբախտության համար ոչ մեկին չի մեղադրում եւ փորձում է խնդիրն ինքնուրույն լուծել՝ այս ընթացքում պաշտպանելով օրինական իրավունքները, որոնց վրա կարող է հույս դնել յուրաքանչյուրը:

Օդանավակայանում ապրելու ընթացքում Վիկտորին անգամ հաջողվում է ընկերներ ձեռք բերել՝ ի դեմս օդանավակայանի աշխատակիցների, ինչպես նաեւ սեր գտնել: Վիկտորը եւ ուղեկցորդուհի Ամելիան (Քեթրին Զետա-Ջոնս), միմյանց նկատում են եւ իրենց միջեւ կայց զգում:

Գլխավոր հակամարտող ուժը ամերիկյան բյուրոկրատիան է, որը զուրկ է հասարակ մարդկանց հանդեպ խղճահարությունից եւ նրանց հասկանալուց: Քաղաքական գործիչները եւ մարդիկ, որոնք օտար ճակատագրերը վճռելու իշխանություն ունեն, խստորեն հետեւում են օրենքի տառին՝ չցանկանալով մտնել նրանց դրության մեջ, որոնց կյանքը ծնկի է բերել: Նրանց ոտքի կանգնելու հնարավորություն ուղղակի չեն տալիս:

Թոմ Հենքսը մեծագույն գովեստի է արժանի: Նա ապշեցուցիչ դերասան է, որն իր խաղով կարող է ամբողջ ֆիլմի ընթացքում մարդկանց էկրանի մոտ պահել. եւ կարեւոր չէ, թե նա ում է մարմնավորում՝ հիմար, բայց բարի Ֆորեսթ Գամփի՞ն, «Կանաչ մղոնում» բանտային հսկիչի՞ն, թե՞ «Իզգոյում» ժամանակակից Ռոբինզոն Կրուզոյին, նա կստիպի հավատալ իր հերոսին եւ ցույց կտա, թե ով է ինքը ցանկացած դերում:

Քեթրին Զետա-Ջոնսը հոյակապ դերասանուհի է եւ անչափ գեղեցիկ կին, որի խաղն աչքի է ընկնում յուրատեսակությամբ եւ էներգետիկայով, նրա հերոսուհիները հանդիսատեսին միշտ իրենց կողմն են տրամադրում:

Սթենլի Տուչչին, որը կատարում է օդանավակայանի տարածքում վիթխարի իշխանություն ունեցող մարդու դերը, մարդ-բյուրոկրատի կամ մեքենա-կիբորգի ամենացայտուն օրինակն է, որը մեկ քայլ իսկ չի շեղվում այն ուղղությունից, որը նրա համար նախատեսում է ծառայողական դիրքը:

«Տերմինալը» դեպի իրեն է ձգում իր բարի մթնոլորտով, ստիպում կարեկցել հերոսին. աներեւակայելի հետաքրքիր ֆիլմ է սովորական մարդու մասին՝ այնպիսի, ինչպիսին ենք նաեւ մենք: Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանել, որը նման չէ նրա մյուս նախագծերին, ցույց է տվել, թե ինչպես պետք է նկահանել կատակերգական դրամաները:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության