Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Հայտնի կանայք, որոնք կոտրել են գեղեցիկ արտաքինի վերաբերյալ կարծրատիպերը (ֆոտո)

15:45, 11 ապրիլի

Նիհար կազմվածք, բարձր հասակ, ընդգծված այտոոսկրեր, հաստ շուրթեր, փոքրիկ քիթ, երկար ոտքեր եւ համաչափություն, համաչափություն, համաչափություն… Մարդիկ տարբեր են, բայց գեղեցկության չափանիշները շատերի համար հենց այնպիսին են, ինչպիսին ընդգծել ենք վերեւում: Այդ է պատճառը, որ նշված ստանդարտներից փոքր-ինչ տարբերվող կանայք հաճախ բարդույթավորվում են, սկսում չսիրել իրենց արտաքինը, դիմում վիրահատությունների, դիետաների, երբեմն, նույնիսկ, ծայրահեղ վնասակար միջոցների՝ իրենց երազած արտաքինն ունենալու համար: Բայց կան այնպիսի կանայք էլ, որոնք ոչ թե ցանկանում են ենթարկվել ստանդարտներին, այլ կոտրել կարծրատիպեր ու իրենցով դառնալ կրկնօրինակման մոդելներ:

NEWS.am STYLE-ը վերհիշել է այն հայտնիներին, որոնք չեն համապատասխանում վերը նշված ստանդարտներին,  բայց նրանց սիրում ու կրկնօրինակում են հենց այն պատճառով, որ ժամանակին իրենք են սիրել իրենց արտաքինը այնպիսին, ինչպիսին այն կա:

Քիմ Քարդաշյան

Հիշո՞ւմ եք, երբ Քիմը նոր-նոր էր ձեռք բերում հայտնիություն, շատերի աչքին միանգամից երեւում էին հայուհու կլորիկ բարեմասնությունները: Այո, Քարդաշյանը տարբերվում էր այդ տարիների ստանդարտներից՝ նա նիհարակազմ չէր ու հնարավորինս բնական էր: Այսօր Քիմն, իհարկե, որոշ աննշան արտաքին միջամտությունների դիմել է, սակայն կլորիկ բարեմասնություններից չի հրաժարվել, այլ ապացուցել է, որ փարթամ կառուցվածքից ոչ թե պետք է ամաչել, այլ այն մարզել առողջ մեթոդներով ու ստիպել  հիանալ դրանով: Ու հիմա նա շատերին է ստիպում այդպես անել` Instagram-ում տեղադրելով իր անկեղծ լուսանկարները:

Վանեսա Պարադի

Նրբակազմ ու բարետես այս ֆրանսուհին իր էլեգանտ կեցվածքով դեռ շատ երիտասարդ տարիներից գրավել է ոչ միայն ռեժիսորների եւ հեռուստադիտողի, այլեւ հանրահայտ Ջոնի Դեփի սիրտը: Ու մինչ Վանեսան վայելում էր ստեղծագործական ու անձնական կյանքի հաջողությունները, մեդիայում հաճախ քննարկում էին ֆրանսիացի գեղեցկուհու ոչ այնքան համաչափ ատամնաշարն ու Հոլիվուդին չհամապատասխանող ժպիտը: Մինչդեռ 46-ամյա Վանեսան չի էլ մտածում ատամնաշարը շտկելու մասին ու շարունակում է իր հմայիչ ու տարբերվող ժպիտով ժպտալ պապարացիներին:

Վինի Հարլոու

Վինի Հարլոուին, որը հայտնի է նաեւ Շանթել Բրաուն անունով, շատերը բացահայտեցին «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» նախագծի շրջանակում: Նրան ընտրել էր Թայրա Բենքսը, իսկ պատճառը մոդելի արտասովոր արտաքինն էր, որին շատերը սկզբում թերահավատորեն էին մոտենում: Սակայն մաշկային հազվագյուտ սինդրոմ ունեցող մոդելը կոտրեց կածարատիպերն ու ապացուցեց, որ գեղեցկությունը նաեւ տարբեր լինելու մեջ է: Այսօր Վինին համագործակցում է աշխարհահռչակ բրենդների հետ՝ ներկայանալով շքեղ ֆոտոշարքերով եւ ցուցադրություններով:

Ռոսի Դե Պալմա

Երեւի շատ կանայք Ռոսի Դե Պալմայի քիթն ունենալու դեպքում առաջին հերթին կվազեին պլաստիկ վիրաբույժի մոտ՝ այն շտկելու նպատակով, սակայն իսպանացի դերասանուհին ոչ միայն չի բարդույթավորվում քթի կառուցվածքի պատճառով, այլեւ այն դեռեւս երիտասարդ տարիներից օգտագործել է հաջողության հասնելու համար: Արտասովոր արտաքինով դերասանուհուն առաջինը նկատել է հայտնի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը՝ առաջարկելով նրան նկարահանվել «Ցանկության օրենքը» ֆիլմում: Այնուհետեւ Ռոսին կոտրում է նոր կարծրատիպեր՝ դառնալով մոդել եւ համագործակցելով Ժան-Պոլ Գոտյեի, Թիերի Մյուգլերի եւ այլ հայտնի դիզայներների հետ:

Էշլի Գրեմ

Մեկ կամ երկու կիլոգրամ ավելանալու դեպքում շատ աղջիկներ միանգամից դեպրեսիայի գիրկն են ընկնում՝ փորձելով փնտրել ամենաարդյունավետ դիետաները, մինչդեռ ամերիկացի մոդել Էշլի Գրեմն իր փարթամ մարմինն օգտագործում է պլյուս չափսի կանանց համար նախատեսված հագուստները գովազդելու համար: 31-ամյա մոդելը, որը կշռում է 91 կգ, դարձել է պլյուս չափսի առաջին մոդելը, որը նկարահանվել է Sports Illustrated պարբերականի լողազգեստների ֆոտոշարքում:

Դե, այս կանանց օրինակներից հետո ի՞նչ որոշեցիք` ենթարկվելո՞ւ եք ստանդարտներին, թե՞ ինքներդ եք թելադրելու դրանք:

Լուսանկարները՝ Instagram-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել