Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Մենք սրան շատ երկար էինք սպասում. Գոհար Ավետիսյանն առաջին անգամ հայտնել է ամուսնալուծության պատճառը

16:21, 12 ապրիլի

Վիզաժիստ Գոհար Ավետիսյանը, որն Instagram-ում հայտնի է դարձել մարդկանց անճանաչելիության աստիճանի կերպարանափոխելու կարողությամբ, Ռեգինա Տոդորենկոյի YouTube-յան հեղինակային «Пятница с Региной» հաղորդման հյուրն է եղել։ Վերջերս 25-ամյա աստղը բազմամիլիոնանոց լսարանին զարմացրել է ամուսնուց՝ Վահիկ Մարտիրոսյանից բաժանվելու մասին տեղեկությամբ։ Նրա հետ Գոհարն ապրել է մեկ տարուց ավելի։

Картинки по запросу регина тодоренко и гоар

Զույգի բաժանումը, որը սոցիալական ցանցերում ցուցադրում էր անվրդով կյանքը, երկրպագուների շրջանում բամբասանքների տարածման առիթ տվեց. նրանք չէի հասկանում՝ ինչ է կատարվել աստղի ընտանիքում։ Ամուսնուց բաժանավելու մասին Գոհարն առաջին անգամ որոշել է խոսել հենց Տոդորենկոյի հետ։  

Գոհարի խոսքով՝ իր գլխավոր սխալն այն էր, որ ամուսնացել է իր ընկերոջ հետ։ «Մենք հիանալի ընկերներ էինք, շփվում էին հեռավորության վրա, հետո ամեն ինչ այդպես ստացվեց, եւ մենք ամուսնացանք։ Բայց ինչպես ընկերներ էինք, այնպես էլ ընկերներ մնացինք ամուսնությունից հետո։ Մեզ չհաջողվեց ընտանիք ստեղծել այն պատճառով, որ մենք ապրում էինք ընկերների նման»,- ասել է Գոհարը՝ նշելով, որ ինչ-որ պահի թե ինքը, թե նախկին ամուսինը հասկացել են, որ ապրում են յուրաքանչյուրն իր համար։

Գոհար Ավետիսյանը նաեւ անկարկել է, որ նախկին ամուսնու հետ համատեղ կյանքի ընթացքում սեռական հարաբերություն չի եղել։ «Երբ ընտանիքում միայն ընկերություն է, դա արդեն ընտանիք չէ։ Հույս ունեմ՝ դու հասկացար»,- Ռեգինային դիմելով՝ ասել է Գոհարը։

Հարցազրույցի ընթացքում Ավետիսյանը պատմել է, որ իրեն կյանքում երկու անգամ են առաջարկություն արել։ Ի պատասխան հաղորդավարուհին խոստովանել է, որ իրեն ամուսնության առաջարկ են արել նվազագույնը 7 անգամ։ Ընդ որում, «Орел и Решка» հաղորդման աստղից «այո» ցանկալի պատասխան ստացել է միայն նրա ներկայիս ամուսինը՝ Վլադ Տոպալովը։ «Ես սարսափելի նյարդայնանում էի, քանի որ հասկանում էի, որ չեմ ցանկանում ամուսնանալ։ Եվ երբ ինձ առաջարկություն էին անում, ես այսպես էի արձագանքում. «Վերջացրու, ինչպիսի հիմարություն»»,- կիսվել է Ռեգինան։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել