Ո՞վ է Women’s Club-ի նոր մասնակիցը

Ի՞նչ look-ով են հայտնիները ներկայացել «Ազնիվ գողերը» ֆիլմի կարմիր գորգին

Շեյխա Մոզայի անկրկնելի ոճը

Հարկատուներին զայրացնում է․ որքան գումար է Ֆրանսիան ծախսում Բրիջիտ Մակրոնի վրա

Երեք լուք ուսումնական տարվա համար

«Պերֆեկտինո, ինչպես ասում են հայերը». Միխայիլ Շիրվինդտը կրկին Հայաստանում է

Հայկական շոու-բիզնեսի հայտնիները՝ Արամեի նոր տեսահոլովակի շնորհանդեսին

Ժիզել Բունդխենի դիետան, որը կօգնի արագ վերականգնել կազմվածքը արձակուրդից հետո

Ինչո՞ւ չի ամուսնանում Ռաֆայել Երանոսյանը

Մարինկա Խաչատրյանի սիրելին ամուսնության առաջարկություն է արել դերասանուհու 22-ամյակին

Ավրաամ Ռուսոն Երեւանում ներկայացրեց բժշկական թեմայով իր գիրքը

Արփիի «Օրորերգ» CD-ի փակ շնորհանդեսը

Ծառուկյանի եւ դստեր պարը հարսանիքի ժամանակ

Ռուսոյի, Ռոտարուի, Ձախ Հարութի եւ Արման Հովհաննիսյանի ելույթները` Ծառուկյանի դստեր հարսանիքին

«Եզրային կիսապաշտպանները կենդանիներ են, որոնք պաշտպանում են իրենց ձագուկներին». «IQ-իկ»

Աշխարհի ամենաթանկարժեք 10 առանձնատները

Ի՞նչ հագուստով են ներկայացել հայ հայտնիները «Անհայտ բաժանորդը» ֆիլմի պրեմիերային

Վարդի թարմություն. Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլիի գեղեցկության հինգ գլխավոր գաղտնիքները

«Երեւանում սկսել եմ ինձ իսկական հայուհի զգալ». Կարինե Չիբուխչյանը քաղաքի հետ հարաբերությունների եւ բյութի-բիզնեսի առանձնահատկությունների մասին

12:21, 13 ապրիլի

Կարինե Չիբուխչյանը առաջին հայացքից փխրուն, բայց համարձակ աղջիկ է երեւում։ Եվ միաժամանակ՝ նվիրված ընտանիքին ու սիրած գործին։ Լինելով զբոսաշրջային ոլորտում հայտնի ձեռներեց Տիգրան Չիբուխչյանի կինը՝ նա, այնուամենայնիվ, գնաց իր չտրորված ճանապարհով. ընտրեց բյութի-ոլորտը, գլխովին մխրճվեց սեփական բիզնեսի մեջ ու բացեց haze գեղեցկության սրահը...

Ինչպե՞ս էր կենսական այլ կողմնորոշիչների ու լայֆսթայլի տեր բնիկ մոսկվացու համար Երեւան տեղափոխվելը։

Մոսկվայում կարիերա ունեի միջազգային ալկոհոլային ընկերությունում հասարակայնության հետ կապերի ոլորտում։ Ես զբաղված էի առավոտից երեկո, մեկնում է գործուղումների։ Մի խոսքով՝ ապրում էի մոսկովյան ծանրաբեռնված կյանքով։ Տեղափոխությունը Հայաստան լիովին փոխեց կենսակերպս, որին անմիջապես չվարժվեցի։ Նոր երկիր, նոր տեղեր, մարդիկ, մենթալիտետ։ Վերջերս մտաբերեցի, որ ամենասկզբում ես ու Երեւանն իրար չէինք սիրում. մենք չընդունեցինք միմյանց։ Ես չէի հասկանում մարդկանց, չէի կարողանում նրանց հետ ընդհանուր լեզու գտնել՝ միաժամանակ շատ մարդամոտ լինելով։ Բայց կես տարի անց մեծ սերը եկավ այն ամենի հանդեպ, ինչը կապված է Հայաստանի հետ։

Այսինքն՝ դու բնավ պատրաստ չէի՞ր տեղափոխվել...

Երբ մենք ամուսնացանք, ամուսինս շատ էր ցանկանում ապրել Հայաստանում, բայց մենք այդ հարցը լրջորեն չենք քննարկել։ Տեղափոխվելուց հետո հաճախ էի մտածում, որ ցանկանում եմ հետ վերադառնալ։ Բայց, ի վերջո, ի՞նչն է փոխում կյանքը։ Իհարկե, սիրելի գործը։ Ինձ միշտ դուր է եկել գեղեցկության ոլորտը։ Իմ առաջին նախագիծը մատնահարդարման սրահն էր։ Ձեւաչափը նոր էր Երեւանի համար, մենք երկար սովորեցնում էինք տեղի աղջիկներին։ Ես զբաղված էի ամբողջ օրը եւ իսպառ մոռացել էի բոլոր դժվարությունների մասին։ Տխուր մտքերի համար պարզապես ժամանակ չկար...

Մենք սկսեցինք հաճախորդներ ունենալ, ընդլայնվեց շփման շրջանակը, ես սկսեցի դուրս գալ եւ ինձ նորից իմ տեղում զգալ։ Եվ... աստիճանաբար սիրեցի այս քաղաքը, իսկ նա՝ ինձ։ Մի երկու տարի անց որոշեցի դուրս գալ այդ նախագծից ու սկսեցի մտածել, թե ինչ անեմ հետո։ Սեփական բիզնես բացելը միշտ մի փոքր սարսափելի է, սեփական ներդրումներ, պատասխանատվություն։ Բայց ամուսինս սատարեց իմ բոլոր խենթ գաղափարներին, եւ ես հավատացի ինքս ինձ։

Նոր բիզնես, նոր դժվարություննե՞ր։

Ես կասեի՝ նոր պատասխանատվություն։ Քո բիզնեսը կապված է ոչ միայն հաջողության, այլ նաեւ բազմաթիվ խնդիրների ու հարցերի հետ, որոնց լուծումը պահանջում է մեծ փորձ, գիտելիքներ, ինտուիցիա։ Բյութի-ոլորտում մենք պատասխանատու ենք մեր այցելուների գեղեցկության եւ անվտանգության համար, ամեն բան պետք է մանրուքների աստիճանի մտածված լինի։ Նաեւ շատ կարեւոր է համախոհների թիմ հավաքել։ Շատերին մինչ այժմ սխալմամբ թվում է, թե դա հիմար կանացի բիզնես է՝ մեկ օրվա համար։

Համաձայնվիր, որ սրահներից տպավորությունն այնքան էլ լուրջ չէ: Կան ամեն անկյունում, ուղղակի մուտքերում, դեռ սրբիչներն էլ գրեթե փողոցում են չորացվում...

Կա այդպիսի բան, բայց haze-ը հերթական սրահ չէ: Սա մեծ նախագիծ է: Մենք կատարում ենք գեղեցկության գործողություններ եւ կանանց ակումբ ստեղծում: Մեզ մոտ են գալիս ինքնաբավ, ժամանակակից, նորաձեւ աղջիկներ: Նրանք սովորական տեղ չեն գնա. նրանց համար ամեն ինչ կարեւոր է՝ ծառայությունների եւ սպասարկման անթերի որակից մինչեւ հայեցակարգ: Մեզ համար հաճախորդն առաջին հերթին անհատականություն է:

Մենք haze-ում հաճախ ենք միջոցառումներ անցկացնում, նորաձեւ բրենդների հետ համատեղ նախագծեր ենք իրականացնում, մեզ հրավիրում են մոդելներին նկարահանման պատրաստելու: Օրինակ՝ haze talks. հրավիրում ենք խոսնակների եւ զրուցում տարբեր թեմաներով, ծանոթանում ենք միմյանց հետ:

Դիզայներները հետեւում են նորաձեւության թրենդներին... Իսկ բյութիո՞ւմ, ի՞նչն է հիմա նորաձեւ...

Մենք վստահ ենք, որ բյութի-թրենդներ չկան՝ մարդն անհատականություն է: Եվ եթե հիմա որեւէ մեկն ասում է, որ շեկն է նորաձեւ, դա ամենեւին չի նշանակում, որ այն բոլորին կսազի: Յուրաքանչյուր աղջկա մեջ մենք ջանում ենք հայտնաբերել ինչ-որ առանձնահատուկ բան, նրա հետ զրուցում ենք, ուսումնասիրում ենք նրա ոճը, հետաքրքրվում՝ ինչով է նա զբաղվում եւ միայն դրանից հետո ենք ընտրում կտրվածքը կամ սանրվածքը: Մեզ համար կարեւոր է, որ հաճախորդն իր կերպարից հաճույք ստանա: Վարպետի գլխավոր հատկությունն է հաճախորդին շարունակ լսել կարողանալը...

Այսինքն՝ դու կարո՞ղ ես քեզ ոճաբան անվանել:

Ես չէի անվանի... Վստահ եմ, որ մեր հաճախորդներն իրենք գիտեն, թե ինչպիսի տեսք են ցանկանում ունենալ, մենք միայն օգնում ենք ընտրության հարցում:

Լսել եմ, որ ձեր վարսահարդարանը բար ունի:

Սկզբում լիարժեք բար ունեինք, որտեղ վաճառում էինք ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային ըմպելիքների բացարձակապես բոլոր տեսակները: Այս ձեւաչափով կես տարի աշխատելուց հետո հասկացանք, որ նման հայեցակարգը մեր հաճախորդները չեն ընդունում, դա հիմա բարի ավելի թեթեւ տարբերակն է, որտեղ պատրաստում ենք շատ համեղ սուրճ եւ մատուցում գինի ու շամպայն:

Դե այո, աղջիկները մեզ մոտ ցերեկը չեն խմում:

Կարծում եմ, որ շուտով մեզ էլ կհասնի կոկտեյլային մշակույթը: Բայց առայդմ մենք որոշել ենք կենտրոնանալ բյութի-բաղադրիչի վրա: Մեկ տարում անցկացրել ենք մեծ թվով թրենինգներ, այցելել մաստեր-կլասների, շատ ժամանակ ենք հատկացրել հոգեւոր զարգացմանը:

Իսկ մեր կապուչինոն քաղաքում ամենահամեղներից մեկն է, ըստ էության՝ շատերը նաեւ դրա համար են haze գալիս:

Ինչը որ ճիշտ է՝ ճիշտ է. սուրճը սուպեր է: Իսկ ի՞նչ է այստեղ կյանքը քեզ սովորեցրել:

Նախկինում ես ցանկացած առիթով ապրումներ էի ունենում, կարող էի փոքր խնդիրը շատ մեծ դարձնել: Սակայն անցյալ տարվանից երկու վերաիմաստավորում կատարեցի: Ես եկա այն եզրակացության, որ մարդն ինքն է իր համար նյարդային վիճակ ստեղծում: Դրա վրա ժամանակ վատնել չարժի: Դա փոխանցվում է շրջապատողներիդ: Անհրաժեշտ է իրավիճակից ազատվել եւ մխիթարվել նրանով, որ այդ պահին այդպես պետք է լիներ: Խնդիր է առաջացել, մի պահ նստում եմ, շունչ քաշում, սկսում որոնել լուծման ուղիները: Գլխավորը, որ ոչ ոք չհիվանդանա, մնացյալը շտկելի է: Եվ երկրորդ՝ ես սովորեցի մարդկանց մերժել. դադարեցի անել այն, ինչը չեմ ցանկանում անել, չեմ շփվում նրանց հետ, ովքեր ինձ մոտ լարվածություն են առաջացնում, ժամանակս չեմ ծախսում ինձ չհետաքրքրող բաների վրա:

Իսկ նման «պաշարով» Մոսկվա կվերադառնայի՞ր:

Հավանաբար չէի վերադառնա կրկին Մոսկվայում բնակվելու: Հիմա ես հաստատապես հասկացել եմ, որ դա չեմ ուզում: Վերջին ուղեւորության ժամանակ հետեւեցի կյանքի ռիթմին, մնացի մղձավանջային խցանումների մեջ, առավոտյան առանց արեւի արթնացա եւ զարմացա՝ ինչպե՞ս եմ նախկինում այսպես ապրել: Մոսկվայում փողոցում պատահաբար լուսանկարչի հանդիպեցի, որն աշխատել էր մեր միջոցառումների ժամանակ, նա ինձ ասաց, որ միանգամայն այլ տեսք ունեմ եւ անգամ այլ կերպ եմ խոսում՝ ավելի հանգիստ... Չգիտեմ ինչ-որ ժամանակ անց որտեղ կբնակվենք. երեխաները փոքր են, կմեծանան, իրենք կորոշեն՝ ինչպես ցանկանան, այդպես էլ կլինի: Բայց ինչ վերաբերում է ինձ, ապա Հայաստանում ես ինձ իսկական հայուհի զգացի...

Իսկ ինչպե՞ս է դա արտահայտվում:

Ինձ սկսել են դուրս գալ տեղական շատ ավանդույթներ, սովորություններ: Օրինակ՝ որ կարելի է առանց նախազգուշացնելու հյուր գնալ. առաջ դա ինձ անքաղաքավարիություն էր թվում: Դուր է գալիս, որ ընտանիքներում տղամարդու եւ կնոջ միջեւ հստակ դերաբաշխում կա. այնուամենայնիվ, հաճելի է երբեմն քեզ թույլ եւ փխրուն զգալ: Դուր է գալիս, թե ինչպես ենք մենք մեծ ընտանիքով հավաքվում մեկ սեղանի շուրջ՝ առիթով կամ անառիթ: Դուր է գալիս մեծերի հանդեպ հարգանքը: Դրա մեջ կա յուրահատուկ, խորը իմաստ, որից հոգիդ ջերմությամբ ու ուրախությամբ է լցվում: Սրա մեջ կա նաեւ տան ու հայրենիքի զգացողությունը...

Զրուցեց՝ Աննա Սաթյանը

Լուսանկարները ՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության